Jump to content

Աստղաբերդ (ամրոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աստղաբերդ (այլ կիրառումներ)

Աստղաբերդ, կամ Ասղնբերդ, կամ Մոկաց բերդ, միջնադարյան հզոր ամրոց։ Գտնվում էր Տուրուբերանի Տարոն գավառում, Մուշից արևելք։

Պահպանվել են բերդի պարիսպները (արևմտյան պարիսպը քանդված է)։ Շրջակայքի հայ բնակիչները, ժամանակին, ամրոցի տարածքում հայտնաբերել են հնագիտական նյութեր։ Հովհան Մամիկոնյանը հիշատակում է Աստղաբերդի կաթողիկե եկեղեցին և ամրոցը՝ Աստեղունք, Աստեղօնք, Աստղօնք ձևով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 577