Jump to content

Ախթալայի եկեղեցական համալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախթալայի եկեղեցական համալիր
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցական համալիր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵվրոպա
ՏարածաշրջանՀայաստան Լոռու մարզ
ՀասցեԱխթալա գյուղի արևմտյան մասում, Ախթալա ամրոցից 1 կմ ամ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ
Օծման թվական13-րդ դար
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակկանգուն, թաղակապ զույգ եկեղեցիներ
Կազմված էԵկեղեցի և Եկեղեցի
Ժառանգության կարգավիճակԱխթալայի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ13-րդ դար
Կառուցման ավարտ13-րդ դար

Ախթալայի եկեղեցական համալիր, որը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ախթալա քաղաքի հյուսիսարևելյան մասում` Ախթալայի ամրոցից 1 կմ արևմուտք՝ Շամլուխ տանող ճանապարհի ձախ եզրին։ Ընդգրկված է Ախթալա գյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում (պետական ցուցիչ՝ 7.5.1/6)[1]:

Հիշատակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական աղբյուրները ոչ մի հիշատակություն չեն պարունակում եկեղեցական համալիրի մասին, բացակայում են նաև վիմական արձանագրությունները, ուստի պարզ չէ, թե երբ են կառուցվել եկեղեցիները և ովքեր են եղել դրանց կառուցող ճարտարապետները։ Նրանց կառուցման և մշակման ձևերից հստակ երևում է, որ կառուցվել է 13-րդ դարում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրար կից երկու փոքր եկեղեցիներ են, որոնք միմյանցից բաժանվում են մի ընդհանուր միջնորմով։ Երկուսի հատակագիծն էլ երկարաձիգ ուղիղ քառանկյունի է, ծածկերը թաղակապ։ Արևելյան կողմից ունեն կիսակլոր փոքր աբսիդներ՝ շատ ցածրիկ բեմերով։

Հարավային կողմի եկեղեցին համեմատաբար փոքր է, հարավային և հյուսիսային պատերին կից, ներսից ձգվում են երկուական որմնասյուներ, որոնց միացնող կամարները գոտկում են ծածկի թաղը։ Գլխավոր մուտքը հարավային կողմից է, մեկ այլ մուտք էլ բացվում է հյուսիսային պատից, որը տանում է դեպի կից եկեղեցին։ Չորս փոքրիկ լուսամուտներից երկուսը, բացվում են հարավային պատի մեջ և մեկական հատ՝ արևելյան և արևմտյան պատերի մեջ։

Հյուսիսային կողմի եկեղեցին նախորդից քիչ մեծ է, հարավային և հյուսիսային պատերին կից, ներսից ձգվում են մեկական որմնասյուներ, որոնք միանում են ծածկի թաղը գոտկող կամարով։ Միակ մուտքը հարավային կողմից է՝ կից եկեղեցու միջից։ Երեք փոքրիկ լուսամուտներ էլ բացվում են արևելյան և արևմտյան պատերից։

Երկու եկեղեցիներն էլ կառուցված են կապտագույն բազալտի թույլ ձևով մշակված քարերով՝ կրաշաղախով միաձուլված։ Կանգուն վիճակում են, թափված են տանիքի սալքարերը և քայքայված է տանիքի վերին շերտը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ազգագրական հանդես, գիրք 7-8, Թիֆլիս, 1901 թվական, էջ 450-480
  • Ա. Թադևոսյան, Հայաստանի պատմական հուշարձաններ՝ ԱԽԹԱԼԱ, Երևան, 2007 թվական
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։