Jump to content

Ալեքս Հեյլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքս Հեյլի
անգլ.՝ Alexander Murray Palmer Haley
Ծնվել էօգոստոսի 11, 1921(1921-08-11)[1][2][3][…]
ԾննդավայրԻթակա, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանվել էփետրվարի 10, 1992(1992-02-10)[1][2][3][…] (70 տարեկան)
Վախճանի վայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
ԳերեզմանԹենեսի
Մասնագիտությունլրագրող, գրող, պատմաբան, վիպասան, ծագումնաբան, ռազմական գործիչ, կենսագիր և սցենարիստ
Լեզուանգլերեն
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ և  Մալի
ԿրթությունԷլիզաբեթ Սիթիի պետական համալսարան և Ալկոռնի անվան համալսարան
Ուշագրավ աշխատանքներQueen: The Story of an American Family? և Roots: The Saga of an American Family?[5]
ԱնդամակցությունAcademy of the Kingdom of for Royaume?[6]
Պարգևներ
 Alex Haley Վիքիպահեստում

Ալեքսանդր Մյուրեյ Փալմեր Հեյլի (անգլ.՝ Alexander Murray Palmer Haley, օգոստոսի 11, 1921(1921-08-11)[1][2][3][…], Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ[4] - փետրվարի 10, 1992(1992-02-10)[1][2][3][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի գրող, Պուլիցերյան մրցանակի 1977 թվականի հատուկ հիշատակման դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մյուրեյ Փալմեր Հեյլին ծնվել է 1921 թվականին Նյու Յորք նահանգի Իթաքա քաղաքում, մանկավարժների ընտանիքում։ 1939-1959 թվականներին ծառայել է ԱՄՆ-ի առափնյա պաշտպանության ստորաբաժանումում, ապա թղթակցել Reader's Digest ամսագրին։ Հեյլին իբրև գրական նեգր է հանդես եկել Մալքոլմ Իքսի ինքնակենսագրական երկի ստեղծման ժամանակ, Playboy ամսագրի համար հարցազրույցներ է վերցրել հայտնի մարդկանցից, որոնց թվում են ջազային երաժշտության ներկայացուցիչ Մայլս Դևիսը, հայտնի ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգը։

1976 թվականին Հեյլին գրում է ինքնակենսագրական «Արմատներ» վեպը (անգլ.՝ Roots: The Saga of an American Family), որում ներկայացնում է իր ընտանիքի երկուհարյուրամյա պատմությունը՝ ընդհուպ մինչև իր աֆրիկացի նախնիների արմատները։ Գիրքը մեծ ճանաչում է ստանում․ այն թարգմանվում է աշխարհի 37 լեզուներով, գրքի հիման վրա նկարահանվում է մինի-սերիալ, իսկ 1977 թվականին այս գրքի համար նա արժանանում է Պուլիցերյան հատուկ մրցանակի։ Հետագա տարիներին Հեյլին աշխատում է իր երկրորդ վեպի վրա, որը վերաբերում էր իր տոհմածառի մյուս ճյուղին։ Վերջինս ավարտում է իր մահից քիչ առաջ։ Վեպը տպագրվում է նրա մահից հետո՝ 1993 թվականին՝ Alex Haley's Queen: The Story of an American Family վերնագրով։

Գրագողության մեղադրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների վերջերին Հարոլդ Կուրլանդերը Հեյլիին մեղադրում է «Արմատներ» վեպում իր «Աֆրիկացին» գրքի որոշ հատվածներ օգտագործելու մեջ։ Հեյլին, որն ամբողջովին հերքում էր իր հասցեին ուղղված մեղադրանքները, ի վերջո Կուրլանդերին վճարում է 650 հազար դոլար փոխհատուցում[9]։ Գրողին դատի է տալիս նաև Մարգրետ Ուոքերը։ Նա Հեյլիին մեղադրում էր հեղինակային իրավունքների ոտնահարման և իր «Տարեդարձ» վեպի որոշ դրվագներ պատճենելու մեջ․ հայցը, սակայն, մերժվում է։ Գրողին քննադատել է նաև «Nation of Islam»-ը, որը նրան մեղադրում էր իր ստեղծագործություններում պատմական փաստերը խեղաթյուրելու մեջ։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 https://www.history.com/topics/black-history/alex-haley
  5. http://classify.oclc.org/classify2/ClassifyDemo?owi=46904
  6. https://alacademia.org.ma/membre/%d8%a3%d9%84%d9%8a%d9%83%d8%b3-%d9%87%d8%a7%d9%84%d9%8a-2/
  7. https://www.britannica.com/topic/Spingarn-Medal
  8. https://www.libs.uga.edu/hargrett/lillian-smith/winners
  9. «Book Notes» (անգլերեն). The New York Times. 1995 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Հեյլի» հոդվածին։