Jump to content

Գրպանային գրող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օգյուստ Մակե (1813-1868), նշանակալից ավանդ ունի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ», «Կոմս Մոնտե-Քրիստո», «Մարգո թագուհին», «Սև կակաչ» և այլ նշանավոր ստեղծագործություններում[1]։
Թոմ Կլենսիի էքշն վեպերի պահանջարկը գերազանցել է ստեղծագործելու նրա ընդունակությանը։ Արդյունքում, նրա հրատարակիչը գրպանային գրողներ է վարձել` Թոմ Կլենսի ոճով վեպեր գրելու համար:

Գրպանային գրող, գրպանային հեղինակ, ուրվական գրող կամ գրական նեգր, ստեղծագործության վարձու հեղինակ` գրական կամ լրագրողական աշխատանքներ կամ ելույթներ, տարբեր տեքստեր կամ նյութեր գրելու համար, որոնք պաշտոնապես վերագրվում են մեկ այլ անձի՝ որպես հեղինակի։ 

Հանրահայտ մարդիկ, ղեկավարները, ընթացիկ նորությունների մաս կազմողները և քաղաքական առաջնորդները հաճախ վարձում են գրպանային գրողներ` ինքնակենսագրական նյութեր, հուշագրություններ, ամսագրերի հոդվածներ և տպագիր այլ նյութեր գրելու կամ խմբագրելու համար։ Երաժշտության մեջ գրպանային գրողները հաճախ ծառայում են երգեր, երգերի տեքստեր և գործիքային պիեսներ գրելուն։ Սցենարի հեղինակները նույնպես օգտվում են գրպանային գրողների ծառայություններից` իրենց սցենարները խմբագրելու կամ թարմացնելու նպատակով[2]։

Սովորաբար գոյություն ունի գաղտնիության մասին դրույթ` գրպանային գրողի և հեղինակային իրավունքի տիրոջ միջև, որը պարտադրում է իրական հեղինակին անանուն մնալ։ Երբեմն հեղինակը կամ հրատարակիչը նշում են գրպանային գրողի մատուցած ծառայությունների մասին` էֆեմիստորեն նրան անվանելով «հետազոտող» կամ «գիտաշխատող», բայց հաճախ որպես հեղինակ չի նշվում։

«Գրպանային» ծառայություններ հաճախ տեղի են ունենում նաև ստեղծագործական այլ ոլորտներում։ Կոմպոզիտորներն ավելի վաղ են վարձել գրպանային ծառայություններ մատուցողների, ովքեր օգնել են նրանց գրել ստեղծագործություններ և երգեր։ Մոցարտն, օրինակ, հայտնի կոմպոզիտոր է, ում վճարել են հարուստ հովանավորները՝ իրենց համար երաժշտություն գրելու համար։ Գրպանային ծառայությունը լայնորեն տարածված է նաև փոփ երաժշտության մեջ։ Փոփ երաժշտության հեղինակները գրում են տեքստեր և մեղեդիներ, որոնք համապատասխանում են տվյալ երաժշտի ոճին։ Հիփ-հոփ երաժշտության մեջ հայտնի հիփ-հոփ աստղերի կողմից գրպանային ծառայությունների լայնորեն օգտագործումը հանգեցրել է վեճերի[3]։ Կերպարվեստում դա հազվադեպ չէ, ինչպես և գեղարվեստի (fine art) ցանկացած այլ տեսակում և կոմերցիոն արվեստում, երբ որևէ կոմիքսի վրա աշխատում են օգնականներ, իսկ վերջնական աշխատանքը վերագրվում է մեկ արվեստագետի։ Սակայն երբ աշխատանքը գրողին վարկանիշ է բերում, նրանց ներդրումը հանդիսանում է հանրային սեփականություն, և գրողը չի դիտարկվում որպես գրպանային գրող։

Խորհրդատուն կամ կարիերայի կազմակերպման մասնագետը կարող է վճարել գրպանային գրողին իր մասնագիտական ոլորտի վերաբերյալ գիրք գրելու համար, որպեսզի ստեղծի կամ բարձրացնի «փորձագետի» իր հեղինակությունը տվյալ ոլորտում։ Պետական պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները վարձում են «թղթակիցներ», որոնք արձագանքում են մեծածավալ պաշտոնական նամակագրությանը։ Մի շարք պապական էնցիկլիկաներ գրվել են գրպանային գրողների կողմից։ Գրպանային գրողների առումով վիճահարույց եւ գիտական ոչ էթիկ պրակտիկա կա բժշկական ոլորտում, որտեղ կենսատեխնոլոգիական և դեղագործական ընկերությունները վճարում են մասնագիտական գրողներին այդ թեմայի վերաբերյալ հոդվածներ գրելու համար, որից հետո ներգրավում են (վճարի կամ ճանաչման դիմաց) այլ գիտնականների կամ բժիշկների իրենց անուններն այդ հոդվածներին ամրագրելու համար նախքան դրանք բժշկական կամ գիտական ամսագրերում հրապարակելը։ Համալսարանների և քոլեջների որոշ ուսանողներ գրպանային գրողներ են վարձում էսսե ջրաղացներից (անգլ.՝ essay mill) ընդունելության քննություններ, կուրսային, դիպլոմային աշխատանքներ և ատենախոսություններ գրելու համար։ Սա մեծ մասամբ հակասում է էթիկայի կանոններին, եթե գրպանային գրողի փաստացի աշխատանքը ուղղակի հիմնական նյութի թեթև խմբագրումն է։

Գրպանային գրողներ վարձելը մի շարք պատճառներով է արվում։ Շատ դեպքերում հանրահայտ մարդիկ կամ հասարակական գործիչները չեն ունենում բավարար ժամանակ կամ միտքը շարադրելու անհրաժեշտ հմտություններ, ունակություններ հարյուրավոր էջերով ինքնակենսագրական կամ ուսումնասիություն գրելու կամ «ինչը ինչպես» գործնական ցուցումների գիրք գրելու համար։ Նույնիսկ եթե հանրահայտ մարդիկ կամ հասարակական գործիչներն ունենում են կարճ հոդված գրելու հմտություններ, նրանք, հնարավոր է, չիմանան, թե ինչպես կառուցել և խմբագրել մի քանի հարյուր էջանոց գիրքն այնպես, որ այն լինի գրավիչ և արդյունավետ։ Այլ դեպքերում հրատարակիչները գրպանային գրողներին են դիմում հայտնի մարդկանց կամ մեծ պահանջարկ վայելող գրողների անվամբ ամեն տարի մեծածավալ գրքեր կամ արագորեն այնպիսի արդիական գիրք թողարկելու համար, որը կապված է լուսաբանման արժանի արդեն կայացած կամ առաջիկայում կայանալիք իրադարձության հետ[4]։

Վարձատրություն և երախտագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիլարի Քլինթոնի հետ համագործակցության համար նրա հուշագրերի հեղինակ գրպանային գրողը ստացել է $500,000 վճար

Գրպանային գրողները հաճախ ծախսում են մի քանի ամսից մինչև մի տարի հաճախորդի պատվիրած հրապարակախոսական և գեղարվեստական ստեղծագործությունների համար ուսումնասիրություններ անելու, այն գրելու և խմբագրելու համար։ Եվ նրանց աշխատանքը վարձատրվում է ըստ ծախսած ժամերի, բառերի կամ էջերի, ըստ լիցենզիոն վաճառքի տոկոսի, կամ դրանց համակցության։ Որոշ գրպանային գրողներ «բառի համար վերցնում են $4 և ավելի` կախված հոդվածի բարդությունից»[5]։ Գրական գործակալ Մադլեն Մորելը պնդում է, որ հեղինակի միջին եկամուտը խոշոր գրահրատարակողների համար կազմում է «$15,000 -ից մինչև $75,000»[6]։ Այդ կողմնորոշիչ գները արտացոլում են կինոարդյունաբերությունում Գրողների գիլդիայի մոտավոր գները, որտեղ սցենարիստի համար նվազագույն մեկնարկային պայմանագրով սահմանում է $37,073 նախնական գին (ոչ օրիգինալ սցենար, առանց վերամշակման)[7]։

Սակայն թվային դարաշրջանում որոշակի շեղում առաջացավ (2015 թվականին գրքերի համաշխարհային շուկայի 15-20%-ը), ձևավորվեցին նոր շուկաներ, որոնք իրենց հետ բերեցին նոր հնարավորություններ հեղինակների և գրողների համար[8], հատկապես ավելի մատչելի դարձնելով գրպանային գրողների բիզնեսը։ Նման շուկաներից մեկն էլ ավելի կարճ գրքերն են, որոնք այս պահին լավագույնս ներկայացնում է Amazon ընկերության Kindle Single էլեկտրոնային գրքերը, 30.000 բառ և պակաս տեքստերով[9]։ Նախքան էլեկտրոնային ընթերցիչ տեխնոլոգիաների լայնորեն մատչելի դառնալը նման չափը շատ ավելի դժվար էր վաճառել, սակայն այժմ այն միանգամայն ընդունելի է դարձել։ Մաքյուենի մակարդակի գրողները ողջունեցին այդ վերջին փոփոխությունները` հիմնականում գեղարվեստական նկատառումներից ելնելով[10]։

Որպես հետևանք կարճ ձևաչափը հնարավորինս ավելի մատչելի է դարձնում հաճախորդ-հեղինակ կապը։ Գրպանային գրողների «Manhattan Literary» ընկերությունը հայտարարում է, որ «կարճ գիրք նախագծերի տեսակները, որոնք հարմարեցված են նոր շուկաներին, ինչպես Kindle singles imprint տպագրումները և այլ տեսակներ (30.000 - 42,000 բառ), սկսել են արժենալ $15,000"[11][12]։ Գրքերի այս կրճատված տարբերակը կենսունակ է դարձել։ Նախկինում հրատարակիչների համար ֆինանսապես նպատակահարմար չէր նովելի ծավալ ունեցող գրքեր թողարկել (նրանք պետք է շատ գումար գանձեին)։ Բայց այս նոր շուկան 2015 թվականից ի վեր արդեն զգալի տեղ է գրավում և ըստ կանխատեսումների` կազմելու է ապագա գրահրատարակչության անբաժանելի մասը[9]։ Այնպես որ, նրա ի հայտ գալով, պրոֆեսիոնալ գրողների աշխատանքի մեկնարկային գինը մոտավորապես մեկուկես անգամ նվազել է։ Սակայն դա միայն այն դեպքում, եթե այս կարճ ձևաչափն ընդունելի է հաճախորդի համար։

Հանրահայտ մարդիկ, ովքեր, շատ հավանական է, կարող են հրատարակչին երաշխավորել մեծ վաճառք, կարող են շատ ավելի բարձր վարձավճարներ սահմանել։ 2001 թվականին Նյու Յորք Թայմս թերթը հայտարարել է, որ վճարը, որ «գրական նեգրը» ստացել է Հիլարի Քլինթոնի հուշագրությունները գրելու համար, կազմել է մոտ $500 000` նրա` 8 մլն դոլար կանխավճար ունեցող գրքի դիմաց, որը «գրեթե հավասար է աշխատակիցների վարձավճարների վերին եզրին»[13]։

Տարբեր երկրների համար սահմանված չափորոշիչները տարբեր են։ Կանադայի գրողների միությունը սահմանել է տեքստը գրելու նվազագույն վարձավճարներ` 200-300 էջանոց գրքի համար սկսած 40 000 դոլարից, որը վճարվում է աշխատանքի տարբեր փուլերում։ Այս նվազագույն վճարին ավելանում են լրացուցիչ վճարներ հետազոտության համար[14]։ Գերմանիայում գրպանային գրողների գաղտնիության միջին վճարը կազմում է մոտ $100 յուրաքանչյուր էջի համար։ Անկախ գրողների ասոցիացիան (Editorial Freelancers Association) սահմանում է նաև 26 ցենտից մինչև 50 ցենտ բառի համար, որը կարժենա մոտ $15.000-ից 30.000 դոլար 250 էջանոց գրքի համար[15]։

Վերջին շրջանում առկա է նաև տարբեր տեսակի աշխատանքների աութսորսինգ, այդ թվում` գրպանային գրողների ծառայությունները օֆշորային վայրերում, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանն ու Ֆիլիպինները, որտեղ հաճախորդը կարող է գումար խնայել[16]։ Աութսորսինգ գրպանային գրողները, որոնց որակական մակարդակը զգալիորեն տարբերվում է, 200 էջանոց գրքի համար վերցնում են $3000 -ից $5000 կամ յուրաքանչյուր էջի համար $12–$18։ Հավաստիությունը ստուգելու իրական թեստերն են հեղինակի գրառումների ճանապարհը, գրողի զբաղմունքը. դրանք շատ ավելի կարևոր են այն դեպքերում, երբ գրողը այլ մշակույթի և լեզվի կրող է, որով ամբողջությամբ տարբերվում են հաճախորդից։

Որոշ դեպքերում, գրպանային գրողներին հնարավորություն է տրվում կիսվել գրքի հեղինակությամբ։ Օրինակ, տարածված մեթոդ է գրել հաճախորդ-հեղինակի անունը գրքի կազմին որպես հիմնական հեղինակ (հեղինակի անունով), ապա դրա տակ տեղադրել իրական հեղինակի անունը (այլ կերպ ասած` ուրվական անունը)։ Երբեմն դա արվում է ի հաշիվ աշխատավարձի կամ «ուրվական» գրողին ավելի քիչ գումարը վճարելու դիմաց, այն դեպքերում, երբ «ուրվական» գրողը կարևորում է այդ վարկանիշը։ Բացի այդ, ուրվական գրողի անունը կարող է նշվել որպես գրքի համահեղինակ կամ ֆիլմի սցենարը գրելու դեպքում նշվել ֆիլմի ենթագրերում, որպես սցենարի համահեղինակ։

Հրապարակախոսական, վավերագրական գրքերի գրելու դեպքում, գրական նեգրի մասին երբեմն նշվում է որպես «աջակցություն ցացաբերող կամ «գիտաշխատող»։ Կան դեպքեր, երբ հեղինակը չի ստանում պաշտոնական գնահատանք գիրքը կամ հոդվածը գրելու համար։ Այն դեպքերում, երբ վստահելի հեղինակը կամ հրատարակիչը կամ երկուսն էլ ցանկանում են թաքցնել ուրվականի դերը, ուրվականին կարող է առաջարկվել ստորագրել չհրապարակման պայմանագիր, որով օրենսդրորեն արգելվում է գրպանային գրողի ունեցած դերը տվյալ նախագծում հիշատակել ցանկացած պարագայում։ Որոշ դեպքերում տարանջատում է կատարվում «հեղինակ» եւ «գրող» հասկացությունների միջև, ինչպես բացատրում է հեղինակ Քևին Անդերսոնը Վաշինգտոն Փոստ-ին տված հարցազրույցում. «գրող-ուրվականը մեկնիչ է և թարգմանիչ, այլ ոչ թե հեղինակ, հետևաբար, մեր հաճախորդներն արժանի են ամբողջական երախտագիտության իրենց գիրքը հեղինակելու համար»[11]։

Դոնալդ Թրամփի «Թրամփ. Գործարքների արվեստը» (Trump: The Art of the Deal, 1987) ինքնակենսագրական գրքի գրպանային գրողն է ամերիկյան լրագրող Թոնի Շվարցը։ Գիրքը դարձավ համաշխարհային բեսթսելլեր` New York Times-ի բեսթսելլերների ցանկում առաջին հորիզոնականը գրավելով
«Գիրքը ընդարձակեց Թրամփի հայտնիությունը Նյու Յորք քաղաքի սահմաններից շատ հեռու` նպաստելով նրա հեղինակությանը` որպես հաջողակ գործարարի եւ օլիգարխի»[17]:

Գրպանային գրողների ծառայություններից լայնորեն օգտվում են հայտնիները և հասարակական գործիչները, ովքեր ցանկանում են հրապարակել իրենց ինքնակենսագրականները կամ հուշագրությունները։ Գիտական գրականության կամ ոչ գեղարվեստական գրականության մեջ գրպանային գրողների ներգրավվածության աստիճանը տատանվում է աննշան չափերից մինչեւ նշանակալից։ Տարբեր աղբյուրներ բացատրում են գրպանային գրողների դերը և այն, թե ինչպես կարղ են բանիմաց հեղինակները նման աշխատանք ստանալ։ Որոշ դեպքերում ուրվական-գրողի ծառայությանը դիմում են ինքնակենսագրականի կամ «ուղեցույցային» գրքի նյութը զուտ «մաքրելու», խմբագրելու և կամ սևագրությունը կատարելագործելու համար։ Այլ դեպքերում ուրվական-գրողը մի ամբողջ գիրք կամ հոդված է գրում` հիմնվելով հայտնի կամ հասարակական գործիչի մասին տեղեկատվության, պատմությունների, նշումների, ընդհանուր նկարագրության կամ հանդիպումների ժամանակ կայացած հարցազրույցների վրա։ Պատվիրատու-հեղինակը նաև նշում է, թե ինչ շեշտադրումներով, ինչ ոճով, տոնով կամ «հնչերանգներով» են ուզում տեսնել վերջնական արդյունքը։

Որոշ դեպքերում, ինչպիսիք են «ինչպես գրել» գործնական ուղեցույցային գրքերը, դիետայի տեղեկատուները, կամ խոհարարական գրքերը, գիրքն ամբողջությամբ կարող է գրված լինել գրող-ուրվականի կողմից, իսկ հայտնի մարդիկ (օրինակ, հայտնի երաժիշտ կամ սպորտային աստղ) նշված լինեն որպես հեղինակ։ Հրատարակչական ընկերությունները օգտագործում են այս ռազմավարությունը, դրանով ավելացնում են գրքերի մրցունակությունը` այն կապելով փառապանծ կամ հայտնի գործչի անվան հետ։ Որոշ երկրներում ընտրություններից առաջ ընտրությանը մասնակցող թեկնածուները գրող-ուրվական են վարձում իրենց մասին ուշագրավ բացահայտումներով ինքնակենսագրականներ գրելու համար։ Ջոն Քենեդիի երկու գրքերը գրեթե ամբողջությամբ վերագրվում են ուրվական-գրողներին[18]։ Դոնալդ Թրամփի ինքնակենսագրականը (անգլ.՝ Trump: The Art of the Deal) գրել է գրպանային գրող[19]։ Հիլարի Քլինթոնի մի քանի գրքեր նույնպես գրված են ուրվական-գրողների ձեռքով[20]։

Խորհրդատուն կամ կարիերայի փոխանակման գործակալը կարող է վճարել, որպեսզի իր մասնագիտական ոլորտի վերաբերյալ գիրք գրվի` տվյալ ոլորտում որպես «փորձագետ» իր համար հեղինակություն ստեղծելու կամ այն ամրապնդելու նպատակով։ Օրինակ` հաջողակ վաճառողը, որն ակնկալում է դառնալ մոտիվացնող խոսնակ վաճառքի գործում, կարող է ուրվական-գրողին վճարել վաճառքի մեթոդների մասին տեխնիկական գիրք գրելու համար։ Հաճախ այդպիսի գրքեր հրատարակվում են մասնավոր մամուլով (կամ «հեղինակային տպարան» անգլ.՝ vanity press), ինչը նշանակում է, որ հեղինակը վճարում է գրքի լույսընծայման համար։ Այսպիսի գրքերը, որպես կանոն, տրվում են պոտենցիալ հաճախորդներին` որպես քարոզչական գործիք, այլ ոչ թե վաճառվում են գրախանութներում։

Գեղարվեստական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականության հրատարակիչները գրպանային գրողներին վարձում են մի քանի պատճառներով։ Որոշ դեպքերում հրատարակիչները օգտվում են գրպանային գրողների ծառայությունից շուկայում հայտնի, մեծ պահանջարկ վայելող հեղինակի կողմից սպասվող նոր գրքերի լույս ընծայման քանակը պահպանելու համար։ Գրող-ուրվականները հիմնականում օգտագործվում են որևէ ժանրում կոնկրետ ոճով գեղարվեստական ստեղծագործություններ գրելու համար, ինչպիսիք են անվանի հեղինակների անունից դետեկտիվ, առեղծվածային գրականությունը, դեռահասային գեղարվեստական գրականությունը։

Բացի այդ, հրատարակիչները գրպանային գրողների ծառայություններից օգտվում են, երբ ուզում են շարունակել արդեն եղած գրքերի շարքում նոր գրքեր ստեղծել, որտեղ հեղինակի անվան տակ կեղծանուն է։ Օրինակ, Նենսի Դրյու և Հարդի եղբայրները առեղծվածային պատմվածքների դետեկտիվ շարքերի կարծեցյալ հեղինակներ Կարոլայն Քին և Ֆրանկլին Վ. Դիքսոնը, համապատասխանաբար, իրականում կեղծանուններ են։ Այդ մանկական դետեկտիվների շարքերը գրել են մի շարք ուրվական գրողներ, որոնք գրքերը գրել են նույն ոճով` օգտագործելով գրքում եղած բազային ինֆորմացիայի, հերոսների և նրանց երևակայական տիեզերքի գեղարվեստական ձևանմուշները (անուններ, տարեթվեր, խոսելաձև, վարք) ինչպես նաև պահպանելով ակնկալվող գրական տոնը, ոճը, սյուժետային գիծը (լրացուցիչ տեղեկությունների համար տես մականունները կամ կեղծանուններ հոդվածները)։ Բացի այդ, ուրվական-գրողներին հաճախ տալիս են նախորդ գրքերի շարքի մի քանի պատճեններ` որպես օգնություն համապատասխան ոճն ապահովելու համար։

Սիրավեպային գրող Կ. Վ. Էնդրյուսի մահից հետ նրա հարազատները վարձեցին ուրվական-գրող Էնդրյու Նեյդերմանին, որը շարունակեց վեպեր գրել վիպասանի ոճով և նրա անվամբ` նմանակելով գրողի օրիգինալ աշխատանքներին։ 2000-ական թվականներին գրված Թոմ Քլենսիի գրքերի մեծ մասի կազմերի վրա նշված են երկու մարդկանց անուններ։ Ընդ որում, Քլենսի անունը ավելի մեծ տառաչափով է գրված, քան մյուս հեղինակի անունը։ Քլենսի անունով գրված տարբեր գրքեր գրվել են տարբեր հեղինակների կողմից մեկ կեղծանվան ներքո։ Թոմ Քլենսիի Tom Clancy’s Splinter Cell առաջին երկու գրքերը գրել է Ռայմոնդ Բենսոնը Դևիդ Միշել կեղծանունով։

Երբեմն հայտնի հեղինակները դառնում են ուրվական գրող այլ հայտնի մարդկանց համար, ինչպես օրինակ, երբ 1920-ականներին «Խորհրդավոր հեքիաթներ» (Weird Tales) ամսագրի խմբագիրը Լավքրաֆտին առաջարկեց որպես ուրվական-գրող գրել հանրահայտ աճպարար Հարրի Հուդինիի մասին «Փարավոնների հետ թաղված» պատմվածքը (անգլ.՝ Imprisoned with the Pharaohs, որը հայտնի է նաև որպես Բուրգերի տակ)։ Այն գրված է առաջին դեմքով։ Անդրաշխարհից աճպարարի փախուստի պատմությունը Հուդինիի աճպարարություններից մեկն էր։ Թեև Լավքրաֆտը աճպարարի կերպարը կամայականորեն փոփոխել էր, սակայն պատմվածքն այնքան էր դուր եկել Հուդինիին, որ վերջինս հետագայում մի քանի գաղափարներ էր տվել նոր պատմվածքների համար[21]։

Մի շարք պապական էնցիկլիկալներ գրվել են գրպանային գրողների կողմից։ Օրինակ` «Արարչի հոտին կերակրել» (լատին․՝ Pascendi Dominici Gregis) էնցիկլիկալը գրել է Հռոմում Անբասիր Մարիամի օբլատների (լատին․՝ Congregatio Missionariorum Oblatorum Sanctissimae et Immaculatae Virginis Mariae) հավատարմատար Իոսիֆ Լեմիուսը (1860-1923)[22]։ 1938 թվականի հունիսին Պիոս XI պապը ամերիկյան ճիզվիտ Ջոն Լա Ֆարժին կանչեց։ Նա սկսեց պատրաստել Մարդկային ցեղի միասնությունը (լատին․՝ Humani generis unitas) էնցիկլիկալի սևագիրը։ Լա Ֆարժի հետ էին երկու այլ ճիզվիտներ Փարիզից` Գուստավ Գունդլախը և Գյուստավ Դեսկուկյուսը[23]։ Գրվածքը մոտ 100 էջ էր[24]։ Մեկ այլ ճիզվիտ այն թարգմանեց լատիներեն` ներկայացնելով այն Վլոդիմիր Լեդուխովսկիին` Հիսուսի Միաբանության գեներալին, ով ընտրեց Գունդլախին եւ Դեսբյուքյուսին[23] և այն տեղափոխվեց Վատիկան 1938 թվականի սեպտեմբերին[23]։ Հոլանդացի ճիզվիտ Սեբաստիան Թրոմպը` խիստ թոմական աստվածաբան և Հռոմի Պիոս XII պապի մտերիմը, համարվում է Առեղծվածային մարմին (լատին․՝ Mystici corporis) էնցիկլիկալի գլխավոր գրպանային գրողը[25]։

Կան գրպանային գրողների ընկերություններ[26][27] և անկախ գործող գրպանային գրողներ[28], որոնք վաճառում են ընդունելության ռեֆերատներ, կուրսային, դիպլոմային աշխատանքներ ուսանողների համար, ատենախոսական աշխատանքներ։ Այնպիսի ծառայություններ երբեմն առաջարկում են այսպես կոչված շարադրության-աղացները և հաճախ կատարվում են ինտերնետ-ինտերֆեյսի միջոցով[29]։ Թեև այսպիսի ծառայությունները համարվում են ոչ էթիկ և բարդ հետևանքներ են ունենում, երբ հայտնաբերվում է կեղծիքը[30], այնուամենայնիվ ակադեմիական ուրվական-գրողների գործունեությունը անօրինական չէ Միացյալ Նահանգներում և Միացյալ թագավորությունում[31]։

Թեև ակադեմիական գրպանային ծառայությունը ենթադրում է ակադեմիական տեքստերի վաճառք, որոնք գրված են տվյալ պահանջին համապատասխան, այն չի կարելի նույնացվել գրագողության հետ, քանի որ այն չի ենթադրում առկա տեքստերի գաղտնի յուրացում։ Ի տարբերություն գրագողության դեպքերի, որոնք գոյություն ունեցող աշխատանքները պատճենել և տեղադրելու միջոցով օգտագործելու բնույթ են կրում, գրպանային գրողների գրած ռեֆերատները և առաջադրանքները, որպես կանոն, տեքստի ինքնատիպություն ունեն, որոնք հաստատվում են գրագողության հայտնաբերում ծրագրային փաթեթների կամ առցանց ծառայությունների միջոցով, որոնք լայնորեն կիրառվում են ուսումնական հաստատությունների կողմից[30]։

Համալսարանները մշակել են նման կրթական ծառայությունների դեմ պայքարի ռազմավարություններ, որոնք կարող են կապված լինել ակադեմիական խարդախության հետ, որոնք առաջարկվում են ուսանողներին և հետազոտողներին։ Որոշ բուհերում պրոֆեսորներին թույլատրվում է սովորողների հետ բանավոր քննություն անցկացնել այն թղթի հիման վրա, որոնք պրոֆեսորը կարծում է «գրպանային գրողի աշխատանք» է։ Եթե ուսանողն անծանոթ է իր ներկայացրած նյութի բովանդակությունը, ապա նա կարող է մեղադրվել ուսումնական խարդախության մեջ։

Բժշկության մեջ դեղագործական արդյունաբերական ընկերությունները մասնագիտական գրողներին վճարում են փաստաթղթերի ստեղծման համար, որից հետո վճարում են այլ գիտնականների կամ բժիշկների` նրանց անուններն այդ փաստաթղթերում գրելու համար նախքան դրանք բժշկական կամ գիտական ամսագրերում հրապարակելը։ Ուրվական գրողների ներգրավումը բժշկության բնագավառում քննադատության են ենթարկել տարբեր մասնագիտական կազմակերպություններ[32][33], որոնք ներկայացնում են դեղագործական արդյունաբերությունը, հրատարակչությունները և բժշկական ընկերությունները։ Եվ դա կարող է հանգեցնել ամերիկյան օրենքների խախտման, որոնք արգելում են դեղ արտադրողների չպիտակավորված արտադրանքը, ինչպես նաև Medicare բժշկական ապահովագրության կառավարման կանոնակարգի շրջանակներում օրենսդրական ակտերի կարգավիճակը[34]։ Վերջերս այս երևույթը գրավել է մամուլի[35] և օրենսդիրների[36] օրենսդիրների ուշադրությունը։ Սա թույլատրվում է որոշ ձեռնարկություններում, այդ թվում` Վաշինգտոնի համալսարանի Բժշկության դպրոցում[37][38], այն դեպքում, երբ դա արգելված է և համարվում է գրագողության հատկապես վնասակար ձև, օրինակ, Թաֆթս համալսարանի Բժշկական դպրոցում[39]։

Բժշկական մասնագիտական գրողները կարող են գրել հոդվածներ, որոնցում նրանց անունները չեն նշվում որպես փաստաթղթի հեղինակներ և ոչ էլ որպես գրպանային գրողներ, սակայն մի պայմանով, որ նրանց ներդրումը ճանաչվի։ Եվրոպական բժշկական գրողների ասոցիացիան հրապարակել է ուղեցույց սկզբունքներ, որոնք միտված են այն բանին, որ պրոֆեսիոնալ բժշկական գրողներն այս դերը պետք է բարոյական և պատասխանատու կերպով կատարեն[40]։ Ճանաչված բժշկական գրողների կազմած փաստաթղթերի օգտագործումը համապատասխան կերպով ճանաչված է օրինական այնպիսի կազմակերպությունների կողից, ինչպիսիք են Բժշկական խմբագիրների համաշխարհային ասոցիացիան և BMJ Բրիտանական բժշկական գիտական ամսագիրը[41]։ Բացի այդ, մասնագիտական բժշկական գրողների գիտական տվյալները ներկայացնելու փորձը կարող է օգտակար լինել այլ փաստաթղթերի որակի բարելավման աշխատանքների համար[42]։

Որոշ կայքեր, այդ թվում ՝ բլոգերներ, գրպանային գրողներ են, քանի որ ոչ բոլոր հեղինակներն ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների հմտություններ կամ վեբ-կայքերում աշխատելու համար անհրաժեշտ ժամանակ։ Այնուամենայնիվ, ձևավորում են հեղինակին համապատասխան ոճ, տոն ու բովանդակություն։ Կայքերի գրպանային գրողներից շատերը արտահաստիքային են, իսկ որոշ գրողներ անկախ են, որոնք աշխատում են պայմանագրով, ինչպես ռադիոհաղորդավարները և հեռուստահաղորդավարները։ Երբեմն նրանք օգտագործում են «տնական կեղծանուն» կամ հավաքական անուն, որն օգտագործում է հեղինակը կայքում։

Որոշ հայտնի մարդիկ, ղեկավարներ կամ հասարակական գործիչներ ստեղծում են բլոգ-կայքեր` երբեմն որպես մարկետինգի, հասարակայնության հետ կապերի, լոբբինգի գործիք։ Սակայն քանի որ այդ մարդիկ սովորաբար շատ զբաղված են լինում իրենց գրառումները բլոգում գրելու համար, նրանք վարձում են շրջահայաց գրպանային գրողներ, որոնք բլոգում հաղորդագրություններ են գրում տնօրենի անունից։ Հրապարակախոսական կամ վավերագրական գրպանային գրողների նման` բլոգ գրպանային գրողները նմանակում են տվյալ հեղինակի գրական ոճը, բովանդակությունը և տոնը։ Դա վերաբերում է սոցիալական մեդիային նույնպես։ Շատ հասարակական գործիչներ գրպանային գրողներ ունեն իրենց Facebook ու Twitter հաշիվները` գոնե մասամբ կարգավորելու համար[43]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական երաժշտություն, երաժշտական կինո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասական դարաշրջանի կոմպոզիտոր Մոցարտը վճարվել է որպես գրպանային գրող այն երաժշտության համար, որը նա գրել է իր հարուստ հովանավորների համար, ովքեր ցանկանում էին տպավորություն ստեղծել, որ նրանք շնորհալի կոմպոզիտորներ են:

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը` որպես հանրահայտ կոմպոզիտոր, ուրվական-կոմպոզիտոր լինելու բնորոշ օրինակ է, որը վճարվել է հարուստ հովանավորների պատվերով երաժշտություն գրելու համար։ Բոլորովին վերջերս պարզվել է, որ այնպիսի կոմպոզիտոր, ինչպիսին է բրիտանական Պատրիկ Սթենֆորդը (1939-2014), օգտագործել է գրպանային գրող սիմֆոնիկ ձայնագրությունների և ֆիլմերի համար, ինչպիսին է Ռոդ ՄաքՔուենը (Թավջութակի կոնցերտ)[44]։ 

Կինոարդյունաբերության մեջ երաժշտական գրպանային գրողը «մարդ է, ով երաժշտություն է գրում մեկ այլ կոմպոզիտորի համար, բայց ոչ մի տեղ` թերթիկի վրա կամ վերջնական արդյունքում, որևէ ձևով չի գրանցվում նրա անունը»։ Գործնականում սա «կինոյի եւ հեռուստատեսության շոու-բիզնեսի փոքրիկ կեղտոտ գաղտնիքներից մեկն» է, որը էթիկապես անընդունելի է համարվում[45], բայց տարածված երևույթ է եղել կինոարդյունաբերության հենց սկզբից։ Դեյվիդ Ռակսինը իր վաղ կոմպոզիտորության շրջանում աշխատել է Չարլի Չապլինի համար որպես երաժշտական գրպանային գրող և օրկեստրավորող։ Եվ չնայած Չապլինն էր համարվում ֆիլմերի սցենարիստը, բայց նրան համարում էրին «համմեր» (կինոարդյունաբերության ժարգոնով ոչ հարգալից արտահայտություն այն մարդու մասին, ով ցանկանում է համարվել ֆիլմի կոմպոզիտոր, բայց ով իրականում միայն տալիս է մեղեդիների մասին ընդհանուր պատկերացում ուրվական-գրողին)։

Այս պրակտիկան նույնպես տարածված է հեռուստատեսությունում, քանի որ կոմպոզիտորները, որոնք թվարկվում են, իրավունք ունեն երաժշտության հոնորար ստանալ ամեն անգամ, երբ այդ մասին դրվագ կամ թեմա է արծարծվում հեռուստատեսությամբ։ 1998 թվականին Հոլիվուդյան լրագրող (The Hollywood Reporter) ամերիկյան ամսագրի կատարած հետազոտություններից պարզվել է, որ հատկապես տարածված էր անիմացիոն ընկերություններում, ինչպիսիք են Saban Entertainment ամերիկա-իսրայելական հեռուստաընկերությունը, DiC EntertainmentRuby-Spears միջազգային ամերիկյան կինո-հեռուստա-արտադրող և Hanna-Barbera ստուդիաները, որոնք հաճախ ընկերություններ�� ղեկավարների անունները թվարկում են որպես հիմնական երաժիշտների[46]։ Մի քանի կոմպոզիտորներ ավելի ուշ միլիոնավոր դոլարների հայց են ներկայացրել ընդդեմ Saban Entertainment-ի նախագահ Հաիմ Սաբանի` մեղադրելով նրան, որ իբրև թե սեփականաշնորհել է իրենց երաժշտական կոմպոզիցիաների սեփականության իրավունքները և կրեդիտները։

Փոփ երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական գրպանային գրողներ կան նաև փոփ երաժշտության բնագավառում։ Երբ ձայնագրման ընկերությունը ցանկանում է անփորձ երիտասարդ երգչին ներկայացնել որպես երգերի հեղինակ կատարող, կամ վաստակաշատ երաժշտին օգնել ստեղծագործական դժվարություններից դուրս գալ (կամ հաջորդ ալբոմը ավարտելու համար մոտվացիայի բացակայության դեպքում), կարող են զգուշորեն ներգրավել փորձառու մի կոմպոզիտորի, որը գրպանային ծառայություն կմատուցի։ Այլ դեպքերում, գրպանային հեղինակը տեքստ և մեղեդի է գրում ճանաչված երաժշտի ոճով, երաժշտի կողմից գրեթե առանց վարձատրության կամ չնչին վարձատրության դիմաց։ Երբեմն նման ծառայություններ մատուցող ուրվական հեղինակներին որպես շնորհակալություն կարող են նշել ալբոմի տիտրերում, կամ էլ նրանք մնում են իսկական «ուրվականներ»` առանց ալբոմի մեջ մատնանշվելու։

Իրավական վեճեր են ծագում, երբ երաժշտական գրպանային գրողները հեղինակային հոնորարի հավակնություններ են ունենում, երբ, իբր, ուրվական-երգահանի գրած երգը դառնում է հիթային և մեծ եկամուտ է բերում երգչին։ 1987 թվականին Դերրիլ Նոուդորֆը ցանկություն հայտնեց աշխատել Nettwerk ձայնագրությունների ստուդիայի նախագծի վրա, որն աշխատելու էր երիտասարդ երգչուհի Սառա Մքլահանի երգացանկի վրա։ Խոսքը Touch ալբոմի մասին էր, որը հետաքրքրեց Arista Records ամերիկյան ձայնագրման լեյբլին։ Վերջինս նրանց հետ կնքեց մի քանի ալբոմների պայմանագիր, և երկու երգեր, որոնց վրա աշխատել էր Նոուդորֆը, Կանադայում դարձան կոմերցիոն հիթեր։ 1991 թվականին Նոուդորֆը կրկին հրավիրվեց աշխատանքի Մքլահանի երկրորդ` Solace ալբոմի համար։ 1993 թվականին նա հայց ներկայացրեց ընդդեմ Մքլահանի եւ նրա Nettwerk լեյբլի` պնդելով, որ նա զգալի և անգնահատելի ավանդ ունի Touch երգի ստեղծման գործում։ Նա պնդում էր, որ ըստ արժանվույն չի վճարվել Solace-ի աշխատանքի դիմաց։ Դատավորը այդ հայցում ի վերջո վճիռ կայացրեց` երգերի մասով հօգուտ Մքլահանի (թեև Նոուդորֆը, հնարավոր է, նպաստել էր երգերի հեղինակմանը, բայց նրանցից ոչ մեկը մյուսին չէր դիտարկում որպես համահեղինակ), իսկ վարձատրման մասով` հօգուտ Նոուդորֆի։

Public Enemy ամերիկյան հիփ հոփ խմբի պրոդյուսեր, երգերի հեղինակ Chuck D-ն առաջարկեց ավելի դրական նայել հիփ հոփ գրպանային գրողներին:

Հիփ-հոփ երաժշտության մեջ աստղերի կողմից գրպանային գրողների ծառայություններից օտվելը լայնորեն տարածում է գտել, որը հակասությունների առաջ է կանգնեցրել։ Քննադատները հիփ-հոփ գրպանային գրողների ծառայությունների շարունակվող աճը համարում են «հիփ-հոփը կոմերցիայով այլասերել»։ Սա սահմանափակումներ դնող պահանջներից է. «ռեփ արեք» ինչպես «...այն մասին, որ դուք արտահայտում եք ձեզ ձեր բառերի միջոցով, ոչ թե օտարների»[47]։ Public Enemy խմբի պրոդյուսեր, ռեպեր, երգերի հեղինակ Չակ Դին այս տեսակետը սխալ է համարում, քանի որ «...ոչ բոլորն են օժտված լիրիկներ և ոչ բոլորն են օժտված վոկալիստներ»[48]։ Նա նշում է, որ ռեփ-երգ ստեղծելու համար կարող են պահանջվել մի քանի տաղանդներ։ Ֆրենք Օուշենն իր կարիերան սկսել է որպես գրպանային գրող այնպիսի արվեստագետների համար, ինչպիսիք են Ջասթին Բիբերը, Դեմիեն Ջոնեսը, Ջոն Լեջենդը ու Բրենդին։

Գրպանային գրողների պրակտիկան ռեփի ամենամեծ տաբուներից մեկն է, այնուամենայնիվ հայտնի հիթերից շատերը գրպանային գրողներն են գրել։ Այսպիսով, ովքեր են հիփ-հոփ գրպանային գրողները, և ինչ տեղ են զբաղեցնում նրանք երաժշտական այն ոճի մեջ, որը գալիս է հոգու խորքից։ Ոչ բոլոր կատարողներն են երգի հեղինակներ[3]

Ներկայումս հիփ-հոփում գործունեություն ծավալող գրպանային գրողների վաստակը տարբեր է։ «Գրողները կարող են ստորագրել գաղտնիության դրույթներով համաձայնագիր, կա'մ անուղղակի ձևով կարող են նրանց անունները նշվել որոշ բուկլետում, կա'մ էլ նրանց ներդրման մասին կարող է ազատորեն խոսվել»։ Որոշ դեպքերում, միջանկյալ ձևով մեկնաբանվում է, որ մարդիկ շնորհակալ են նրանց կատարած «երաժշտական ձևավորման» համար, որ կարող է էֆիմիզմ լինել գրպանային գրողների համար։ 2010-ական թվականների սկզբին որոշ կազմակերպություններ սկսեցին հիփ-հոփ առցանց ծառայություններ առաջարկվել, ինչպիսիք են Rap Rebirth գրպանային գրողների հիփ-հոփ ծառայությունը[49]։ Նրանք երաժիշտներին առաջարկում էին հանգավորված տեքստեր` երաշխավորելով անանունությունը։

Գրպանային հեղինակները տարածված են նաև կերպարվեստում, հաճախ նկարչության մեջ։ Վարպետ նկարչի ներդրման չափը կարող է տարբեր լինել` փոքր կոմպոզիցիոն ճշգրտումներից և ուղղիչ վրձնահարվածներից մինչև ստեղծագործության ամբողջական արդյունքը։ Համընդհանուր պրակտիկա է արվեստի ուսուցման դասեր վերցնել, որտեղ նկարիչ-ուսուցիչը սկզբում զգալի ճշտումներ է կատարում ուսանողի աշխատանքի մեջ։ Ավարտելուց հետո ուսանողը ստորագրում է աշխատանքի տակ` որպես իր սեփական ստեղծագործություն։ Պատմականորեն, աշխատանքը ավարտուն տեսքի հասցնելու ծառայությունների գաղտնիությունը խստորեն պահպանվել է։ Համեմատաբար քիչ խոսվում է կոմերցիոն ծառայությունների մասին, որոնց վերաբերյալ կարող են օգտագործել «փառաբանման գեղարվեստական ստեղծագործություն» տերմինը, որը «կեղծավոր հրատարակում» իմաստ կարող է ունենալ։

Որպես սև ցուցակի հակամիջոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրներում, որտեղ խոսքի ազատությունը պաշտպանված չէ և հեղինա��ները, որոնք, ինչ-որ պատճառով դժգոհ են իշխող ռեժիմից, «սև ցուցակի մեջ» են հայտնվում (այսինքն` արգելվում է նրանց ստեղծագործությունները հրապարակել), «սև ցուցակում» հայտնված հեղինակները կամ կոմպոզիտորները կարող են գրպանային գրողներ լինել այլ հեղինակների կամ կոմպոզիտորների համար, որոնք զրկված չեն ռեժիմի ողորմածությունից։ Կոմունիստական սև ցուցակներում հայտնված կոմունիզմի որոշ համակիրներ արժանացել են Օսկար մրցանակի, օրինակ`

Գրպանային գրողների ֆիլմերից և վեպերից են.

  • Ֆիլիպ Բերանը 1979, սիրավեպ. Գրպանային գրողը (The Ghost Writer)
  • Չիկո Բուարկի 2003, սիրավեպ. Բուդապեշտ[50] Խոսե Կոստայի ճակատագրերի մասին, Ռիո դե Ժանեյրոյի և Բուդապեշտի միջև գլխավոր հերոսի տառապանքների մասին
  • Ջեննի Էրդալ 2004 հիշողությունները (Ghosting: a Memoir) գրպանային գրող Նաիմ Աթալլահի 20 տարիների աշխատանքի մասին 
  • Կլոդ Լելուշը 2006, ֆիլմ Երկաթուղային սիրավեպ (Roman de gare)
  • Ռոբերտ Հարիսը 2007, սիրավեպ. Ուրվականը (The Ghost)  և 2010 թվականի Ռոման Պոլանսկու Ուրվականը ֆիլմի (The Ghost Writer) էկրանավորում
  • Ալան Կամինգ 2007, սարսափ ֆիլմ Ուրվական գրողը, երբեմն` Տառապող մարդու բարեգործություն ֆիլմը (Suffering Man's Charity)
  • Ջեյսոն Ռայթման 2011, կատակերգություն, դրամա-ֆիլմ Երիտասարդ չափահաս
  • Առաջին եթերաշրջանի անիմացիոն կատակերգություն-դրամայի սյուժեն (BoJack Horseman) ներառում է համանուն Բոյակ, որը Դիանա Նգուենին թելադրում է իր հուշերը. նա ուրվական գրող է, որը նշանակվել էր իր հրատարակիչ։
  • Դևիդ Միտչելի առաջին սիրավեպը Ուրվականի գրածը (Ghostwritten - 1999) խաղում է իրենց կյանքի մասին պատմող կերպարների հասկացության վրա։
  • Հարուկի 2009 սիրավեպ 1Q84, որտեղ սյուժետային ուղղություններից մեկը ծավալվում է ուրվական գրողի շուրջը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Macy Halford Genius Factories Past and Present. August 22, 2010 The New Yorker
  2. Berühmte Ghostwriter / Redenschreiber von A-Z Գրպանային գրողները A-Z, business-and-science.de kajqwum
  3. 3,0 3,1 «The secret ghostwriters of Hip Hop». BBC News.
  4. «Quien no corre, vuela». ZoomNews (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. «Marketing Yourself via Ghostwriting». Certification Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  6. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  7. «Contracts» (PDF). Writer's Guild of America. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 31-ին.
  8. «Publishing in the digital era» (PDF). Bain.com.
  9. 9,0 9,1 Julian Gough. «The big short – why Amazon's Kindle Singles are the future». The Guardian.
  10. Ian McEwan (2012 թ․ հոկտեմբերի 29). «Some Notes on the Novella». The New Yorker.
  11. 11,0 11,1 Paul Farhi (2014 թ․ հունիսի 9). «Who wrote that political memoir? No, who actually wrote it?». Washington Post.
  12. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  13. Kirkpatrick, David D. (2001 թ․ հունվարի 8). «Media Talk; Mrs. Clinton Seeks Ghostwriter for Memoirs». The New York Times.
  14. «Ghost Writing». writersunion.ca. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  15. Editorial Freelancers Association. «EFA: Resources: Editorial Rates». the-efa.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին.
  16. «The globalisation of work - and people». BBC News.
  17. Jane Mayer Donald Trump’s Ghostwriter Tells All The New Yorker
  18. «The Straight Dope: Did John F. Kennedy really write "Profiles in Courage?"». straightdope.com.
  19. Mayer, Jane (2016 թ․ հուլիսի 25). «Donald Trump's Ghostwriter Tells All». The New Yorker. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  20. «Who wrote that political memoir? No, who actually wrote it?». washingtonpost.com. 2014 թ․ հունիսի 9. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  21. Harms, Daniel; John Wisdom Gonce (2003). The Necronomicon files: the truth behind Lovecraft's legend. Newburyport, Massachusetts: Weiser Books. էջ 342. ISBN 1-57863-269-2.
  22. «Catholicism Contending with Modernity». google.ca.
  23. 23,0 23,1 23,2 Richard G. Bailey. August 2001. "The Hidden Encyclical of Pius XI." Canadian Journal of History.
  24. The Holocaust Chronicle. 2002. "1937: Quiet before the Storm." p. 112.
  25. Alexandra von Teuffenbach Konzilstagebuch Sebastian Tromp SJ mit Erläuterungen and Akten aus der Arbeit der Theologischen Kommission, 2006, Editrice Pontificia Università Gregoriana 978-88-7839-057-7
  26. «Academic ghostwriting: to what extent is it haunting higher education?». the Guardian.
  27. «Ghostwriting in Berlin». Berliner Zeitung. Արխիվացված է օրիգինալից 2019-10-09-ին. Վերցված է 2019-02-07-ին.
  28. «The Shadow Scholar». The Chronicle of Higher Education.
  29. «Cheating Goes Global as Essay Mills Multiply». The Chronicle of Higher Education.
  30. 30,0 30,1 Gurney-Read, Josie (2015 թ․ ապրիլի 13). «£1,700 For A Dissertation, But What's The Real Cost Of Plagiarism?». The Daily Telegraph. London.
  31. «Unemployed For Years, Professor Turns To Ghostwriting For Students». Huffington Post. 2012 թ․ ապրիլի 9.
  32. World Association of Medical Editors (2005). «Ghost writing initiated by commercial companies». J Gen Intern Med. 20 (6): 549. doi:10.1111/j.1525-1497.2005.41015.x. PMC 1490135. {{cite journal}}: |author= has generic name (օգնություն)
  33. Rennie, D.; Flanagin, A. (1994). «Authorship! Authorship! Guests, Ghosts, Grafters, and the Two-Sided Coin». JAMA. 271 (6): 469–471. doi:10.1001/jama.1994.03510300075043.
  34. Studdert; և այլք: (2004). «Financial Conflicts of Interest in Physicians' Relationships with the Pharmaceutical Industry — Self-Regulation in the Shadow of Federal Prosecution». N Engl J Med. 351 (18): 1891–2000. doi:10.1056/NEJMlim042229. PMID 15509824.
  35. Mathews (2005 թ․ դեկտեմբերի 13). «At medical journals, paid writers play big role». Wall Street Journal.
  36. House of Commons Health Committee (2005). The influence of the pharmaceutical industry. London: The Stationery Office Limited.
  37. Boseley, The Guardian February 7, 1992
  38. Giombetti (1992). «UW's Friendly Corporate Ghostwriter». Eat the State. 6 (19).
  39. Krimsky, Sheldon (2003). Science in the Private Interest. Lanham: Rowman-Littlefield. ISBN 0-7425-1479-X.
  40. Jacobs, A.; Wager, E. (2005). «European Medical Writers Association (EMWA) guidelines on the role of medical writers in developing peer-reviewed publications». Curr Med Res Opin. 21 (2): 317–321. doi:10.1185/030079905x25578.
  41. «Resources for authors». bmj.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 4-ին.
  42. Schultz, H. Y.; Blalock, E. (2007). «Transparency Is the Key to the Relationship between Biomedical Journals and Medical Writers». Journal of Investigative Dermatology. 127 (4): 735–737. doi:10.1038/sj.jid.5700794.
  43. Evan Dashevsky (2013 թ․ դեկտեմբերի 16). «Who's actually writing your favorite celebrity's tweets?». PC World. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  44. «Patric Standford». impulse-music.co.uk.
  45. «Film & TV Music Knowledgebase :: Glossary of Film and TV Music Terms». filmmusicmag.com.
  46. "Composers say they're paupers in royalty game" - The Hollywood Reporter (1998)
  47. «Gelf Magazine Hip-Hop's Ghostwriters». gelfmagazine.com.
  48. Bradley, Adam. Books of Rhymes: The Poetics of Hip Hop. էջ 153.
  49. «Stamberg Raps! And Other Tales From A Hip-Hop Ghostwriter». NPR.org. 2011 թ․ հուլիսի 2.
  50. «Budapeste».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]