Ալեքսեյ Պետրենկո
Ալեքսեյ Պետրենկո | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1938[1] |
Ծննդավայր | Chemer, Կոզելեցի շրջան, Չեռնիգովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 22, 2017[2] (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատուն |
Կրթություն | Խարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան (1961) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ալեքսեյ Վասիլևիչ Պետրենկո (ռուս.՝ Алексе́й Васи́льевич Петре́нко, մարտի 26, 1938, Չեմեր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ ֊ փետրվարի 22, 2017, Մոսկվա[3]), թատրոնի և կինոյի ուկրաինացի, խորհրդային և ռուս դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1988), ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (1999)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Պետրենկոն ծնվել է 1938 թվականի մարտի 26-ին Ուկրաինայի Չերնիգովի մարզի Չեմեր գյուղում։ 1961 թվականին ավարտել է Խարկովի թատերական ինստիտուտը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իվան Մարյանենկոյի դասարանը)[4]։
1961 թվականից խաղացել է Զապորոժիեի Շչորսի անվան երաժշտադրամատիկական թատրոնում, իսկ 1963-1964 թվականներին՝ Դոնեցկի մարզային ռուսական դրամատիկական թատրոնում (քաղաք Մարիուպոլ)։
1964 թվականից աշխատել է Լենսովետի անվան Լենինգրադի թատրոնում, որտեղ հրավիրվել էր Իգոր Վլադիմիրովի կողմից[5]։
1977 թվականից խաղացել է Մալայա Բրոննայայի վրա գտնվող Մոսկվայի դրամատիկական թատրոնում, 1978 թվականից՝ Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում, 1982-1986 թվականներին աշխատել է Անատոլի Վասիլևի հետ («Սերսո» ներկայացում), 1991-1992 թվականներին՝ «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում։
1991 թվականից Մ․ Գորկու անվան կինոստուդիայի հաստիքային դերասանն էր։
2010 թվականի հուլիսի 26-ից Մշակույթի գծով պատրիարքական խորհրդի անդամ էր (Ռուս Ուղղափառ եկեղեցի)[6]։
Վախճանվել է 2017 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում[3][7]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացել է 3 անգամ։
Առաջին կինը երգչուհի Ալլա Պետրենկոն էր (1960-1979)[8]։ Այս ամուսնությունից ծնվել են դուստրը՝ Պոլինան (ծն․ 1962 թ․, դերասան Ալեքսեյ Պոլույանի այրին է), թոռնուհին՝ Անաստասիան (ծն․ 1992)[9], բնակվում է Գերմանիայում։
Երկրորդ կինը հայտնի լրագրող, նախկինում «Պրավդայի» թատերական մեկնաբան Գալինա Կոժուխովա-Պետրենկոն էր (1933֊2009)[10]։ Խորթ որդին՝ լրագրող և հեռուստահաղորդավար Միխայիլ Կոժուխովն է։
2010 թվականին ամուսնացել է երրորդ անգամ՝ ազգությամբ ուզբեկ լրագրող Ազիմա Աբդումամինովայի հետ (Ռասուլովա) (եղել է Կիրգիզֆիլմֆոնդի տնօրենը)[11]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1977 ֊ Համամիութենական կինոփառատոնի մրցանակ «Տղամարդու լավագույն դերակատարման համար» («Բանալի՝ առանց փոխանցման իրավունքի», ռեժ․՝ Դինարա Ասանովա)
- 1984 - ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
- 1988 - ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
- 1994 - «Զոլոտոյ վիտյազ» սլավոն և ուղղափառ ժողովուրդների միջազգային կինոփառատոնի մրցանակ «տղամարդու լավագույն դերակատարման համար» («Քաղբյուրո» կոոպերատիվ կամ Հրաժեշտը երկար կլինի», ռեժ․՝ Միխայիլ Պտաշուկ)
- 1998 - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդն աստիճանի մեդալ[12]
- 1998 - Սոչիի «Կինոտավր» ռուսական բաց կինոփառատոնում ՌԴ նախագահի մրցանակ «Ռուսական կինոյում ունեցած ավանդի համար»[13]
- 1998 - ՌԴ նախագահի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում[14] «Ռուսական կինոյում ունեցած ավանդի համար»[13]
- 1999 - Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում («Սիբիրյան սափրիչը» ֆիլմի համար)
- 1999 - Ուկրաինայի ժողովրդական արտիստ[15]
- 1999 - Սանկտ Պետերբուրգի «Виват, кино России!» կինոփառատոնում մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար («Սիբիրյան սափրիչը»)
- 2000 - Վիբորգի «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնում մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար («Լսի՛ր, արդյո՞ք չի անձրևում․․․», ռեժ․՝ Արկադի Կորդոն)
- 2001 - «Виват, кино России!» կինոփառատոնում «Ճանաչում» մրցանակի դափնեկիր[16]
- 2003 - «Виват, кино России!» կինոփառատոնում «Հանդիսատեսի անմար սեր» մրցանակ[16][17][18]
- 2007 - «Զոլոտոյ օրյոլ» մրցանակ կինոյում տղամարդու լավագույն դերակատարման համար (Նիկիտա Միխալկովի, Սերգեյ Մակովեցկու, Սերգեյ Գարմաշի, Վալենտին Գաֆտի, Յուրի Ստոյանովի, Միխայիլ Եֆրեմովի, Սերգեյ Գազարովի, Վիկտոր Վերժբիցկու, Ալեքսեյ Գորբունովի, Ռոման Մադյանովի, Սերգեյ Արցիբաշևի հետ համատեղ, «12» ֆիլմ)
- 2008 - Անդրեյ Տարկովսկու անվան «Զերկալո» միջազգային կինոփառատոնի կազմկոմիտեի հատուկ մրցանակ «Համաշխարհային կինոարվեստում ունեցած երևելի ավանդի համար»
- 2008 - «Զոլոտոյ օրյոլ» ազգային կինոմրցանակի պատվավոր մրցանակ «Կինոարվեստում ունեցած ավանդի համար»
- 2009 - «Виват, кино России!» կինոփառատոնի մրցանակ «Ռուսական կինեմատոգրաֆում ունեցած ստեղծագործական ավանդի համար»[19]
- 2013 - Ստանիսլավսկու միջազգային մրցանակ «Ռուսական թատերարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար»[20]
- 2014 - Պատվո շքանշան հայրենական մշակույթի և արվեստի, հեռուստառադիոհեռարձակման զարգացման գործում ունեցած ավանդի, բազմամյա արգասաբեր գործունեություն ծավալելու համար[21]
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ներկայացում | Դեր |
---|---|---|
1961 | Ալեքսանդր Կոռնեյչուկի «Էսկադրայի խորտակումը» | Գայդայ |
Լենսովետի անվան թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ներկայացում | Դեր |
---|---|---|
1964 | Ու․ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» | ծառա |
1964 | Թամարա Գաբեի «Զինվորը և օձը» | զինվոր Ժան |
1966 | Բերտոլդ Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա» | Մատիաս-Մոնետա |
1970 | Ու․ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» | Բիոնդելլո |
1970 | Ալեքսեյ Տոլստոյի «Хождение по мукам» | |
1971 | Իգնատի Դվորեցկու «Կողմնակի անձ» | |
1973 | Իգնատի Դվորեցկու «Կովալյովան պրովինցիայից» | Նիկուլին |
1974 | Բ․ Ռացերի և Վ․ Կոնստանտինովի «Ձախլիկը» | ատաման Պլատով |
1975 | Լեոնիդ Լեոնովի «Ներխուժում» | Ֆայունին |
Մոսկվայի դրամատիկական թատրոն Մալայա Բրոննայայի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ներկայացում | Դեր |
---|---|---|
1977 | Իվան Տուրգենևի «Մեկ ամիս գյուղում» | Բոլշինցով |
1978 | Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն» | Պոդկոլյոսին |
1978 | Իգնատի Դվորեցկու «Վերանդա անտառում» | |
1978 | Մաքսիմ Գորկու «Թշնամիներ» | թոշակի անցած զինվեր Կոն |
Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ներկայացում | Դեր |
---|---|---|
1979 | Ալեքսանդր Վամպիլովի «Բադաորս» | մատուցող |
1981 | Գերհարդ Հաուպտմանի «Возчик Геншель» | Գենշել |
1982 | Միխայիլ Ջավախիշվիլիի «Փլուզում» | Ջակո |
Այլ թատրոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ներկայացում | Դեր | Թատրոն |
---|---|---|---|
1985 | Վիկտոր Սլավկինի «Սերսո» | Կոկա, Նիկոլայ Կրեկշին | Տագանկայի թատրոն |
1988 | Մաքսիմ Գորկու «Հատակում» | Սատին | Նալչիկի Մ․ Գորկու անվան ռուսական դրամատիկական թատրոն[13] |
1990 | Մաքսիմ Գորկու «Հատակում» | Սատին | Մոսկվայի «Տեատր-21»[13] |
1992 | Դ․ Սուխարևի և Ս․ Նիկիտինի «Իսկ ինչո՞ւ ես դու ֆրակով» | Ստեպան Չուբուկով | «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոն |
1997 | Սերգեյ Նոսովի «Դոն Պեդրո» | Գրիգորի Վասիլևիչ | |
2003 | Անտոն Չեխովի «Բալենու այգին» | Ֆիրս[22][23] |
Համերգային ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Համերգ |
---|---|
1994[13] | Кланяюсь вам, пороги… |
1995 | Զինվորական նամակներ[24] |
1995[13] | Երազում տեսա միայն ձայներ |
1997 | Իվան Ահեղ[25] |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1967 | Արևի և անձրևի օր | մատուցող |
1970 | Լիր արքա | Օսվալդ |
1974-1981 | Հոգեվարք | Գրիգորի Ռասպուտին |
1976 | Սև ծովի ալիքները | Գավրիլա Չյորնոիվանենկո |
1976 | Քսան օր առանց պատերազմ | Յուրի Ստրոգանով |
1976 | Հեքիաթ այն մասին, թե ինչպես Պետրոս ցարն ամուսնացրեց արաբին | Պետրոս I |
1976 | Բանալի՝ առանց փոխանցման իրավունքի | Կիրիլ Ալեքսեևիչ |
1977 | Ամուսնություն | Իվան Պոդկոլյոսին |
1977 | Դիմանկար անձրևի հետ | Իգոր Պետրովիչ |
1978 | Փորձանք | Սլավա Կուլիգան |
1978 | Յուլիա Վրևսկայա | Ստեպան Կնյազև |
1980 | Արտակարգ նշանակության գնացքը | Պետրովսկի |
1981 | Հրաժեշտ | Վորոնցով |
1982 | Գրաչները | դատավոր |
1984 | ՏԱՍՍ-ը լիազորված է հայտնելու | Փոլ Դիկ |
1984 | Անհավանական գրազ կամ իսկական միջադեպ՝
բարեհաջող ավարտված հարյուր տարի առաջ |
բանկիր |
1984 | Լև Տոլստոյ | Չերտկով |
1984 | Դաժան ռոմանս | Մոկի Կնուրով |
1985 | Վ․ Դավիդով և Գոլիաֆ | Գոլիաֆ |
1985 | Պարոն գիմնազիստ | Կիրիլ Պոտանին |
1987 | Կանանց ակումբ | Սիլին |
1988 | Մեր զրահագնացքը | Վասիլի Պուխով |
1988 | Եվ լույս է վառվում մթության մեջ | Նիկոլայ Սարինցև |
1988 | Ծառա | Ռոման Բրիզգին |
1989 | Пиры Валтасара, или Ночь со Сталиным | Ստալին |
1989 | Իֆ ամրոցի բանտարկյալը | աբբա Ֆարիա |
1989 | Ռուֆ | ուսուցիչ |
1989 | Օդեսայում ապրելու արվեստը | Ֆրոիմ Գրաչ |
1990 | Սֆինքս | ճարտարապետ |
1991 | Միլիոնների խաղ | Արկադի |
1992 | Հունձքի հրեշտակը | |
1992 | Ներկայություն | Պետյա |
1992 | «Քաղբյուրո» կոոպերատիվը կամ Երկար է լինելու հրաժեշտը | Ստալինի կրկնօրինակ |
1992 | Հրացանակակիրները քսան տարի անց | Կառլ I արքա |
1993 | Մոմեր մթության մեջ | |
1993 | Սենսացիա | Սավուշկին |
1993 | Կրակող հրեշտակներ | |
1994 | Ծովահենների կայսրություն | կապիտան լա Բուշ |
1995 | Ներխուժում | Կարպ Իգնատիչ |
1996 | Ագապե | նկարիչ |
1998 | Սիբիրյան սափրիչը | Նիկոլայ Ռադլով |
1999 | Լսիր, թե արդյոք չի անձրևում․․․ | Յուրի Կազակով |
2000 | Ճակատագիր | Պետրովիչ |
2000 | Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին | Արթուր Կոնան Դոյլ |
2000 | 44-ի օգոստոսին․․․ | Եգորով |
2001 | Հավաքորդը | հավաքորդ |
2001 | «N» գնդապետի դինաստիան | պապ |
2002 | Սև ռադա | Բոգդան Խմելնիցկի |
2002 | Կազուս Բելլի | |
2003 | Հիմարը | գեներալ Իվոլգին |
2004 | Լեգենդ Կեշչեյի մասին կամ եռեսուներորդ թագավորությունը փնտրելիս | |
2004 | Շախմատիստը | Կովալչիկ |
2004 | Տաիրովի մահը | Ստալին |
2005 | Не хлебом единым | Բուսկո |
2005-2007 | Քաղաքացի պետ | Մալկին |
2006 | Դոկտոր Ժիվագո | Ֆադեյ Կազիմիրովիչ |
2007 | 12 | 5-րդ երդվյալ |
2007 | Ընտանեկան ընթրիք | Տիխոն Սեմյոնիչ |
2007 | Յասամանի ճյուղ | Ն․ Զվերև |
2007 | Տուն ծովափին | ակադեմիկոս Գանչուկ |
2007 | Ալիքների վրայով վազողը | կապիտան Դյուկ |
2007 | Հարսանիք․ գործ․ մահ | Մուրոմսկի |
2008 | Երկրորդ համաշխարհային պատերազմ։ Փակ դռների ետևում | Ստալին |
2008 | Վախի պատրանք | Պետրովսկի |
2008 | Չեն ուրանում սիրելով | գեներալ |
2008 | Պալատական հեղաշրջումների գաղտնիքները․
ֆիլմ 7․ Վիվատ, Աննա Յոհանովնա |
Դմիտրի Գոլիցին |
2008 | Ելակի ժամանակը | մեծ դիտորդ |
2009 | Վոլֆ Մեսինգ | Ստալին |
2009 | Փոթորիկին ընդառաջ | Ստալին |
2009 | Թաղեք ինձ շրիշակի հետևում | Սեմյոն Միխայլովիչ |
2010 | Утомлённые солнцем 2 | ծեր լեյտենանտ-հաշվապահ |
2011 | Եղևնիներ 2 | Գրիգորի Զեմլյանիկին |
2012 | Պետրովիչ | Տրոֆիմ Ստրելցով |
2014 | Հեռացող խառնվածքը | Ռազամազով |
2014 | Վիկտոր | Վետրով |
2016 | Եղևնիներ 5 | Գրիգորի Զեմլյանիկին |
Հեռուստաներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ներկայացում | Դեր |
---|---|---|
1978 | Կղզիներն օվկիանոսում | Բոբի |
1993 | Իսկ ինչո՞ւ ես դուք ֆրակով | Չուբուկով |
Հնչունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տ��րի | Ֆիլմ | Կերպար |
---|---|---|
1986 | Слон и Пеночка | փիղ |
1995 | Ռուսական գաղափար | ձայն կադրից դուրս |
2009 | Վերջին կիրակի | Լև Տոլստոյ |
2016 | Գոֆմանիադա | Կոպելիուս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Скончался актер Алексей ПетренкоПодробнее на ТАСС:http://tass.ru/kultura/4047026
- ↑ 3,0 3,1 «Не стало Алексея Петренко». Российская газета. 2017 թ․ փետրվարի 23.
- ↑ Алексей Петренко. Творческая биография
- ↑ Алексей Васильевич Петренко. Биографическая справка rian.ru
- ↑ Состав Патриаршего совета по культуре
- ↑ «Скончался актёр Алексей Петренко». ТАСС. 2017 թ․ փետրվարի 23.
- ↑ Велигжанина А. Алексей Петренко спустя 30 лет помирился с дочерью // Комсомольская правда, 2008, 14 августа
- ↑ Лифанцев Д. Внучка Алексея Петренко потеряла отца // Экспресс-газета, 2010, 27 января, № 4 (781)
- ↑ Рамм, Вита. Алексей Петренко потерял любимую жену // Известия, 2009, 19 октября
- ↑ «Жену Алексея Петренко заказали сплетники». 31 июля 2011. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Указ Президента РФ от 28 марта 1998 г. N 295…»
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 «Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Премия Президента Российской Федерации в области литературы и искусства». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Нагороджений Указом Президента України від 8 вересня 1999 року № 1147
- ↑ 16,0 16,1 Кто есть кто в современной культуре : В 2 вып. / Гл. ред. С. М. Семенов, авт. и сост. Н. И. Шадрина и др., авт. и сост. Р. В. Пигарев и др., авт. и сост. Н. И. Шадрина, Р. В. Пигарев и др.. — М.: МК-Периодика, 2006—2007.
- ↑ Иличенко С. Немеркнущая зрительская любовь // Невское время, 2003, 7 мая
- ↑ Алексею Петренко на фестивале «Виват, кино России!» подарили «Волгу»
- ↑ Жигайлова Т. «Виват кино России!»: Лауреаты фестиваля получили призы «немеркнущей зрительской любви» // Союз Беларусь-Россия, 2009, 28 мая, �� 407 (19)
- ↑ «Международная премия Станиславского — лауреаты 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 25 октября 2014 года № 680 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ — пресса
- ↑ — пресса
- ↑ Большой симфонический оркестр имени П. И. Чайковского(չաշխատող հղում)
- ↑ Ванденко Андрей. Алексей Петренко: «Не должен живой человек спать душой» [: интервью] // Аргументы и факты, 2002, 23 января, № 04 (1109).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Жаковская Т. Алексей Петеренко // Актёры советского кино. Л.: Искусство, 1979. Вып. 15 / Сост. М. А. Ильина. С.208—227.
- Стэпман И. Алексей Петренко [: буклет]. М.: Бюро пропаганды советского киноискусства, 1981. — 24 с.: илл. («Актёры советского кино»)
- Городецкий А. Алексей Петренко : [: беседа с актёром] // Спутник кинозрителя. 1985. № 1, январь. С.9—10.
- Петренко А. Быть, кем родился [: беседа с актёром] // Огонёк. 1986. № 32, 9 — 16 августа. С.17.
- Макаров А. Страсти по Петренко // Культура и жизнь. 1987. № 7. С.23—25.
- Аннинский Л. Притихший вулкан [: Алексей Петренко] // Мой любимый актёр: Писатели, режиссёры, публицисты об актёрах кино [: сб.] / Сост. Л. И. Касьянова. М.: Искусство, 1988. С.63—74.
- Черняев, Пётр. Алексей Петренко: Ни Бог, ни Дьявол // Звёзды нашего кино [: Антология]. М.: АСТ, 2002. С. 123—141. — ISBN 5-7805-0991-3
- Хохрякова С. Предчувствуя одиночество: Об Алексее Петренко // Культура: Еженедельная газета интеллигенции. 2001. 15—21 февраля. № 6 (7263).
- Савельев Д. Почётный отказник советского кино: Алексей Петренко // Чайка. 2007. № 21 (104), 1 ноября.
- Карась А. Персона Петренко // Российская газета. 2008. 26 марта. № 4621.
- Москвина Т. Русское чудо-чудовище // Аргументы недели. 2008. 27 марта. № 13 (99).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսեյ Պետրենկո (անգլ.) Internet Movie Database կայքում
- Ростовская, Антонина. Алексей Петренко: «Я не против научиться плести корзины» // Вечерний Петербург. 2009. 30 января.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Պետրենկո» հոդվածին։ |
|
- Մարտի 26 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Փետրվարի 22 մահեր
- 2017 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ռուսաստանում թաղվածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Ուկրաինայի ժողովրդական արտիստներ
- «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- Ռուս դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ