Jump to content

Սերգեյ Գարմաշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Գարմաշ
Ծնվել էսեպտեմբերի 1, 1958(1958-09-01)[1] (66 տարեկան)
ԾննդավայրԽերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունQ120744058? և ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1984)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ
sergeigarmash.ru
Սերգեյ Գարմաշն ու Նիկիտա Միխալկովը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանանկ («12» ֆիլմի պրեմիերայից հետո), 2007 թվական}}
Սերգեյ Գարմաշն ու ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկը «Մարդաբնակ կղզի» ֆիլմի նկարահանումների ժամանակ

Սերգեյ Լեոնիդովիչ Գարմաշ (ռուս.՝ Сергей Леонидович Гармаш, սեպտեմբերի 1, 1958(1958-09-01)[1], Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի, կինոյի և կրկնօրինակման ռուս դերասան, սցենարիստ և պրոդյուսեր։ ՌԴ ժողովրդական արտիստ (2006)[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Գարմաշը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 1-ին Ուկրաինական ԽՍՀ Խերսոն քաղաքում, աշխատավորական ընտանքիում։ Հայրը՝ Լեոնիդ Տրոֆիմովիչ Գարմաշը (ծնվ.՝ 1933[3][4]), սկզբում եղել է վարորդ, հետո ավարտել է ինստիտուտն ու սկսել է աշխատել ղեկավար պաշտոններում։ Մայրը՝ Լյուդմիլա Իպոլիտովնա Գարմաշը (ծնվ.՝ 1935[5]), ծնունդով եղել է Արևմտյան Ուկրաինայի ոչ մեծ գյուղ��ց, ավարտել է յոթերորդ դասարաննում ու ամբողջ կյանքում աշխատել որպես ենթակարգավար ավտոբուսային կանգառում (մորական պապը եղել է լեհ[6]

Սերգեյ Գարմաշն մի քանի անգամ հեռացվել է դպրոցից։ Երազել է ընդունվել ծովագնացության ուսումնարան, սակայն դիմել է Դնեպրոպետրովսկի թատերական ուսումնարան, որտեղ ստացել է տիկնիկային թատրոնի արտիստի մասնագիտացում։ Աշխատել է Խերսոնում և շրջագայությունների մեկնել մոտակա գյուղեր ու կոլտնտեսություններ։ Երկու տարի անց Սերգեյ Գարմաշը զորակոչվել է Խորհրդային բանակ՝ ծառայելու շինգումարտակում։ Ծառայել է Բոլոգոե քաղաքում (այդ մասին դերասանը նշել է Սմոլենսկի «Ոսկե փյունիկ» կինոփառատոնի ժամանակ)։

1980 թվականին զորացրվելուց հետո Սերգեյ Գարմաշը մեկնել է Մոսկվա՝ սովորելու բարձրագույն թատերական ուսումնարանում։ Սկզբում նա դիմել է միանգամից երեք թատերական բուհ, սակայն հետո ընտրել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան։ Քննության ժամանակ նեկայացրել է քսան րոպեանոց հատված Ֆեոդոր Դոստոևսկուց։

1984 թվականին Սերգեյ Գարմաշն ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի դերասանական ֆակուլտետը (Իվան Թարխանովի արվեստանոց)[7] և ընդունվել Մոսկվայի «Սովրեմեննիկ» դրամատիկական թատրոնի թատերախումբ[8]։ Սերգեյ Գարմաշը դարձել է թատրոնի առաջատար դերասաններից մեկը՝ կատարելով այնպիսի դերեր, ինչպիսիք են Լոպախինը Անտոն Չեխովի «Բալի այգում», ավագ եղբայրը Դոստոևսկու ստեղծագործության մոտիվներով բեմադրված «Կարամազովներն ու դժոխքը» ներկայացման մեջ, Ալֆոնսը Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ներկայացման մեջ, Միխայիլը Նիկոլայ Կոլյադայի «Մուրլին Մուրլոյում» և առաջին նախարարը Լեոնիդ Ֆիլատովի «Եվս մեկ անգամ մերկ թագավորի մասին» ներկայացման մեջ։

Սերգեյ Գարմաշի հետ աշխատել են այնպիսի կինոռեժիսորներ, ինչպիսիք են Վադիմ Աբդրաշիտովը, Սերգեյ Բոդրովը, Անջեյ Վայդան, Ստանիսլավ Գովորուխինը, Պավել Լունգինը, Նիկիտա Միխալկովը, Իգոր Տալանկինը, Վալերի Տոդորովսկին, Վլադիմիր Խոտինենկոն, Սերգեյ Սոլովյովը, Թիմուր Բեկմամբետովը, Յուրի Կարան։

  • Պապը՝ Տրոֆիմ Գարմաշ (մահացել է 1937 թվականին), աշխատել է որպես շինարարական կազմակերպության գլխավոր հաշվապահ Խարկովում, նախապապը եղել է գյուղացի[4],
  • Տատը (հորական) աշխատել է որպես հաշվետար երկաթուղային կայարանում[4].
  • Կրտսեր եղբայրը՝ Ռոման Լեոնիդովիչ Գարմաշ[4][9][10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կինը՝ Իննա Գերմանովնա Գարմաշ (օրիորդական ազգանունը՝ Տիմոֆեևա[3], ծնվ.՝ 15 մայիսի, 1963), Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիայի շրջանավարտ, Մոսկվայի «Սովրեմեննիկ» դրամատիկական թատրոնի դերասանուհի[11], ամուսնացել են Սերգեյ Գարմաշի հայրենիքում՝ Ուկրաինական ԽՍՀ Խերսոն քաղաքում, 1983 թվականին, երբ ինստիտուտի չորրորդ կուրսի ուսանողներ էին[3],
    • Դուստրը՝ Դարյա Սերգեևնա Գարմաշ (ծնվ.՝ 1988)[3],
      • Թոռը՝ Պավել (ծնվ.՝ 2016)[3],
    • Որդին՝ Իվան Սերգեևիչ Գարմաշ (ծնվ.՝ 2006)[3][5]։

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Գարմաշը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ «Խելքից պատուհաս» կատակերգության պրեմիերայից հետո, 2008 թվական
  • «Բալի այգին», Անտոն ՉեխովԼոպախին
  • «Կարամազովն ու դժոխքը» – ավագ եղբայր
  • «Կտրուկ երթուղի» – Սատրապյուկ
  • «Մուրլին Մուրլո» – Միխայիլ
  • «Կատո տնային, միջին փափկամազության» – Տրյոշկին
  • «Բալալայկին և Քո» – Մաքրված
  • «Եվս մեկ անգամ մերկ թագավորի մասին» – առաջին նախարար
  • «Դևեր», (Անջեյ Վայդի բեմադրություն) – կապիտան Լեբյադկին
  • «Խելքից պատուհաս»Ֆամուսով
  • «Հինգ երեկո» – Իլյին
  • «С наступающим» – Գրոմով

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1984Ջոկատ (ռուս.՝ Отряд) – Ուրին (առաջին դերը կինոյում)
  2. 1985 – Հետաքննությունը վարում են գիտակները։ Հրդեհ (ռուս.՝ Следствие ведут ЗнаТоКи. Пожар) – Տոմիլին
  3. 1986 – В стреляющей глуши – Սերյոգա
  4. 1986 – Կարուսել շուկայի հրապարակում (ռուս.՝ Карусель на базарной площади) – կույր
  5. 1986 – Իմ քնքուշ սիրելի դետեկտիվ (ռուս.՝ Мой нежно любимый детектив) – ամուրիների ակումբի անդամ, ութերորդ ոստիկան
  6. 1986 – Վիրավորանք (ռուս.՝ Обида) – Գրիշկա
  7. 1986 – Առաջին երիտասարդը (ռուս.՝ Первый парень)
  8. 1986 – Օտար սպիտակ ու չեչոտ (ռուս.՝ Чужая белая и рябой) – տիեզերագնաց
  9. 1987 – Շանտաժիստ (ռուս.՝ Шантажист) – Յակով Պավլովիչ, պատմության ուսուցիչ, դասղեկ
  10. 1987 – Մուունզունդ (ռուս.՝ Моонзунд) – Պավել Դիբենկո, նավաստի
  11. 1987 – Կարմրահեր փերի (ռուս.՝ Рыжая фея) – Վասիլ
  12. 1987 – Իվեն Մեծ (ռուս.՝ Иван Великий) – Իվան Վլադիկո
  13. 1988 – Մի անգամ դեկտեմբերին (ռուս.՝ Однажды в декабре) – Իգոր / Վիկտոր
  14. 1988 – Հայրեր (ռուս.՝ Отцы) – տաքսիստ
  15. 1988 – Սև միջանցք (ռուս.՝ Чёрный коридор) – Իվան Սուկով
  16. 1989 – Կախարդանք (ռուս.՝ Наваждение)
  17. 1989 – Ստալինգրադ (ռուս.՝ Сталинград) – Յակով Պավլով, Կարմիր բանակի սերժանտ), կայազորի պետ, Ստալինգրադի ճակատամարտի հերոս
  18. 1989Իսկ եղե՞լ է արդյոք Կարոտինը (ռուս.՝ А был ли Каротин?) – Դենիս Սվիդերսկի
  19. 1989 – Ո՞վ պետք է ապրի Ռուսիայում (ռուս.՝ Кому на Руси жить…) – «Գորշուկ»
  20. 1989 – Беспредел – «Մոնղոլ», քրեական հանցագործ
  21. 1990 – 206-րդով (ռուս.՝ По 206-й) – Կնստանտին Սմագին, կոլտնտեսության կոմբայնավար
  22. 1990 – Անմար լուսնի պատմությունը (ռուս.՝ Повесть непогашенной луны) – Բոգդանով
  23. 1990 – Հոմո նովուս (ռուս.՝ Хомо новус) – ԽՄԿԿ քաղկոմի քարտուղար
  24. 1991 – Արմավիր (ռուս.՝ Армавир) – Իվան
  25. 1991 – Մի կրակեք ինձ վրա, խնդրում եմ (ռուս.՝ Не стреляйте в меня, пожалуйста)
  26. 1992 – Դևեր (ռուս.՝ Бесы) – Իվան Պավլովիչ Շատով
  27. 1992 – Դաժանության դաստիարակումը կանանց ու շների մոտ (ռուս.՝ Воспитание жестокости у женщин и собак)
  28. 1992 – Եկեք առանց ֆոկուսների (ռուս.՝ Давайте без фокусов!) – հարբեցող հաճախորդ
  29. 1992 – Մկնորս (ռուս.՝ Пустельга
  30. 1992 – Ես ինքս Վյատկայի բնակիչ եմ (ռուս.՝ Сам я — вятский уроженец) – Վասյա Զյուկին
  31. 1993 – Գործողություն «Լյուցիֆեր» (ռուս.՝ Операция «Люцифер») – Յուրի Իվանովիչ Մալցև
  32. 1993 – Թուջե աստվածների երեխաները (ռուս.՝ Дети чугунных богов) – մարդ գարեջրատանը
  33. 1993 – Խլացուցիչով ատրճանակ (ռուս.՝ Пистолет с глушителем) – Գավրիլյուկ
  34. 1993 – Կազանովայի անձրևանոցը (ռուս.՝ Плащ Казановы) – էպիզոդ
  35. 1994Վարպետը և Մարգարիտան (ռուս.՝ Мастер и Маргарита) – Իվան Անտուն, բանաստեղծ
  36. 1994 – Զինվոր Իվան Չոնկինի կյանքն ու տարօրինակ արկածները (ռուս.՝ Жизнь и необычайные приключения солдата Ивана Чонкина) – Միլյագա, ՆԳԺԿ կապիտան
  37. 1995 – Գայլի արյուն (ռուս.՝ Волчья кровь) – Ֆրոլ Ֆորտով
  38. 1995Ամառային մարդիկ (ռուս.՝ Летние люди) – «Пустобайка»
  39. 1995 – Գնացք մինչև Բրուքլին (ռուս.՝ Поезд до Бруклина) – Բորյա
  40. 1995 – Ճակատագրական ձվեր (ռուս.՝ Роковые яйца) – Վասյա, գործակալ
  41. 1996 – Երմակ (ռուս.՝ Ермак) – Բորիս Գոդունով
  42. 1997 – Քրեական բաժին (ռուս.՝ Криминальный отдел)
  43. 1997 – Պարողի ժամանակը (ռուս.՝ Время танцора) – Ֆիդել (Ֆեոդոր Իվանովիչ Կիկոտ)
  44. 1998 – Չուղարկե՞նք մենք արդյոք․․․ սուրհանդակ (ռուս.՝ Не послать ли нам... гонца?) – տրակտորիստ (լուսագրերում նշված չէ)
  45. 1998Անտեսանելի ճանապարհորդը (ռուս.՝ Незримый путешественник) – Տարասով, բժիշկ
  46. 1999 – Չարչարանաց ծառուղի (ռուս.՝ Страстной бульвар) – Ալեքսեյ, գրող
  47. 1999Վորոշիլովյան հրաձիգը (ռուս.՝ Ворошиловский стрелок) – Կոշաև, ոստիկանության կապիտան
  48. 1999 – Երկրպագու (ռուս.՝ Поклонник) – Օլեգ Վիկտորովիչ, Լենայի հայրը
  49. 2000Նուրբ տարիք (ռուս.՝ Нежный возраст) – Սեմյոն Սեմյոնովիչ Բեսպալչիկով, զինղեկ
  50. 2000 – Ինչ է պետք կնոջը․․․ (ռուս.՝ Что нужно женщине...) – Պոդոսինկին, ավագ լեյտենանտ
  51. 2001Մեխանիկական սյուիտ (ռուս.՝ Механическая сюита) – Մարկերանց
  52. 2002 – Марш-бросок – զոհված կրտսեր սերժանտ Վլադիմիր Ֆեդոտովի հայրը
  53. 2002 – Սիրեկանը (ռուս.՝ Любовник) – Իվան, Լենայի սիրեկանը
  54. 2002 – Կամիկաձեի օրագիրը (ռուս.՝ Дневник камикадзе) – Ժենյա «Լեհ»
  55. 2002 – Կովկասյան ռուլետկա (ռուս.՝ Кавказская рулетка) – ՕՄՕՆ-ի հրամանատար
  56. 2003Իսկ առավոտյան նրանք արթնացան (ռուս.՝ А поутру они проснулись) – ուրկա
  57. 200472 մետր (ռուս.՝ 72 метра) – Նիկոլայ Կարլովիչ Կրաուզ, ավագ միչման, բոցման
  58. 2004 – Յուրայիններ (ռուս.՝ Свои) – Անատոլիт
  59. 2004Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը (ռուս.՝ Мой сводный брат Франкенштейн) – Թիմուր Կուրբատովիչ Կուրբատով
  60. 2005Աղքատ հարազատները (ռուս.՝ Бедные родственники) – Յաշա, հարբեցող
  61. 2006 – Վերջին հանքախորշը (ռուս.՝ Последний забой) – Սերգեյ Նիկոլաևիչ, հանքագործ
  62. 2006 – Պիրանիայի որս (ռուս.՝ Охота на пиранью) – Նիկոլայ
  63. 2006 – Կոկռոշ (ռուս.՝ Кружовник) – Նիկոլայ Լապտև
  64. 200712երդվյալ ատենակալ № 3, քատսիստ Արկադի
  65. 2007 – Կատին (ռուս.՝ Катынь) – Պոպով, Կարմիր բանակի կապիտան
  66. 2007 – Ռուսական խաղ (ռուս.՝ Русская игра) – Ստեպան Իվանովիչ Ուտեշիտելնի
  67. 2007 – Բառախաղ։ Օլիգարխի թարգմանչուհին (ռուս.՝ Игра слов. Переводчица олигарха) – Օլեգ, Իրինա Դորովոլսկայայի ծանոթը
  68. 200718-14Կոնստանտին Սազոնով
  69. 2008 – Նա, ով հանգցնում է լույսը (ռուս.՝ Тот, кто гасит свет) – Վասիլենկո, վերջին սպանված աղջկա հայրը
  70. 2008 – Սառը արև (ռուս.՝ Холодное солнце) – Սերգեյ
  71. 2008 – Մորֆի (ռուս.՝ Морфий) – Վասիլի Օսիպովիչ Սոբորևսկի
  72. 2008 – Բնակելի կղզի (ռուս.՝ Обитаемый остров) – Ալու Զեֆ
  73. 2008 – Վախի պատրանք (ռուս.՝ Иллюзия страха) – Ժերեբչիկ, դատախազ / Սողոմոն թագավորի խորհրդատու
  74. 2008 – Ստիլյագներ (ռուս.՝ Стиляги) – Մելս Բիրյուկովի հայրը
  75. 2008 – Վարձով հայր (ռուս.՝ Папа напрокат) – Անատոլի Պանարին
  76. 2008 – Ոհմակ (ռուս.՝ Стая) – Դմիտրի Եվգենևիչ
  77. 2008 – Ճանապարհ Մ8 (ռուս.՝ Трасса М8) – Խոսե
  78. 2009Աննա Կարենինա (ռուս.՝ Анна Каренина) – Константин Дмитриевич Лёвин / текст от автора
  79. 2009 – Թեժ լուրեր (ռուս.՝ Горячие новости) – պրոֆեսիոնալ մարդասպան
  80. 2009 – Կրքի ֆոնոգրամա (ռուս.՝ Фонограмма страсти) – Գենադի Պետրովիչ
  81. 2009Սև Կայծակ (ռուս.՝ Чёрная молния) – Պավել Արկադևիչ Մայկով, Դմիտրիի ու Տատյանայի հայրը
  82. 2009 – Մարդը պատուհանի մոտ (ռուս.՝ Человек у окна) – Բորիս Կազանցև, դերասան
  83. 2009 – Զգույշ, երեխաներ են (ռուս.՝ Осторожно, дети) – Յուրի Սեմյոնովիչ
  84. 2010 – Երկիր (ռուս.՝ Край) – Ֆիշման ՆԳԺԿ մայոր
  85. 2010 – Թաքնվի՛ր (ռուս.՝ Прячься!) – Դրոզդով, օդերևութաբան
  86. 2010 – Քամուց կիզվածները 2։ Հակամարտություն (ռուս.՝ Утомлённые солнцем 2: Предстояние) – հայր Ալեքսանդր (լուսագրերում՝ անոտ սերժանտ)
  87. 2010Տոնածառեր (ռուս.՝ Ёлки) – Վալերի Պետրովիչ Սինիցինн, ոստիկանության կապիտան
  88. 2010 – Յակուձայի դուստրը (ռուս.՝ Дочь якудзы) – քեռի Անտոն
  89. 2010 – Выкрутасы – Գերման Վալերևիչ Խլոբուստին
  90. 2011 – Տունը (ռուս.՝ Дом) – Վիկտոր Շամանով («Շաման»), Շամանովների ավագ որդին
  91. 2013 – Էքսկուրսանտուհի (ռուս.՝ Экскурсантка) – Պավել Պետրովիչ, մայոր
  92. 2013 – Ուղեգիր դեպի կյանք (ռուս.՝ Путёвка в жизнь) – Սոլոմատին
  93. 2014Գեղեցիկ դարաշրջանի ավարտը (ռուս.՝ Конец прекрасной эпохи) – ոստիկանության կապիտան
  94. 2015 – Լուսնի հակառակ կողմը (ռուս.՝ Обратная сторона луны)
  95. 2015 – Մի անգամ (ռուս.՝ Однажды) – քեռի Միշա
  96. 2016 – Մենամարտիկ (ռուս.՝ Дуэлянт) – Վասիլի Վասիլևիչ Սեմյոնով
  97. 2017Զուգընկեր (ռուս.՝ Напарник) – Խրոմով, ոստիկանության մայոր
  98. 2017Ձգողականություն (ռուս.՝ Притяжение) – փոխվարչապետ
  99. 2017Սառը տանգո (ռուս.՝ Холодное танго) – Գրիգորի Իվանովիչ Տարատուրա, ՆԳԺԿ մայոր, Մաքսի պետը
  100. 2017 – Մաթիլդա (ռուս.՝ Матильда) – կայսր Ալեքսանդր III
  101. 2017 – Շարժում դեպի վեր (ռուս.՝ Движение вверх) – Սերգեյ Պավլով, ԽՍՀՄ Սպորտպետկոմի նախագահ
  102. 2018 – Երկու տոմս դեպի տուն (ռուս.՝ Два билета домой) – Վասնեցով, Լյուբով Վասնեցովայի հայրը[12]
  103. 2018 – Սիրիր նրանց բոլորին (ռուս.՝ Люби их всех) – Գլեբ
  104. 2019 – Սիրուհիներ (ռուս.՝ Любовницы) – Պետրովիչ, ՕԴԶ գնդապետ, Աֆղանստանի պատերազմի վետերան
  105. 2019 – Օդեսայի շոգեգնաց (ռուս.՝ Одесский пароход) – Շուրա, թաղման նվագախմբի դիրիժոր
  106. 2019 – Ներխուժում (ռուս.՝ Вторжение) – փոխվարչապետ
  107. 2019 – Ես կնվիրեմ քեզ հաղթանակ (ռուս.՝ Я подарю тебе победу) – Սոլովով

Դերեր հեռուստասերիալներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1992—1994 – Գորյաչևն ու մյուսները (ռուս.՝ Горячев и другие) – Եգոր, տաքսու վարորդ
  2. 1998 – Դանակների վրա (ռուս.՝ На ножах) – վանական
  3. 1999 – Դ․Դ․Դ․ Դետեկտիվ Դուբրովսկու գործը (ռուս.՝ Д. Д. Д. Досье детектива Дубровского) – Ի. Ի. Վասին («Պետրովիչ»), օպերլիազոր
  4. 2000 – Կամենսկայա (ռուս.՝ Каменская) – Յուրի Կորոտկով, ոստիկանության մայոր
  5. 2002 – Կամենսկայա 2 (ռուս.՝ Каменская 2) – Յուրի Կորոտկով, ոստիկանության մայոր
  6. 2002Բրիգադա (ռուս.՝ Бригада, սերիա № 12) — Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Տուչկով («Սան Սանիչ»), ոստիկանության գնդապետ
  7. 2002 – Օրենք (ռուս.՝ Закон) – Ռուդոլֆ Երոֆեևիչ
  8. 2002 – Գայլերի մյուս կողմում (ռուս.՝ По ту сторону волков) – 'Պյոտր Զախարովիչ Տվորոգով, գնդի նախկին հրամանատար
  9. 2003 – Կամենսկայա 3 (ռուս.՝ Каменская 3) – Յուրի Կորոտկով, ոստիկանության մայոր
  10. 2003 – Կանայք առանց կանոնների խաղում (ռուս.՝ Женщины в игре без правил) – բժիշկ-ռեանիմատոր
  11. 2003 – Ճակատագրի գծեր (ռուս.՝ Линии судьбы) – Վերշինին, մայոր
  12. 2004 – Կարմիր կապելլա (ռուս.՝ Красная капелла) – Ռեյնհարդ Հեյդրիխ, ՍՍ օբերգրուպենֆյուրեր
  13. 2005 – Կայսրության կործանումը (ռուս.՝ Гибель империи) – Սախարով, «մարգարե» Կասսանդրով
  14. 2005 – Կամենսկայա (ռուս.՝ Каменская 4) – Յուրի Կորոտկով, ոստիկանության մայոր
  15. 2005 – Արքայադուստրն ու աղքատը (ռուս.՝ Принцесса и нищий) – բանտի պետ
  16. 2005Դոկտոր Ժիվագո (ռուս.՝ Доктор Живаго) – Անտիպով ավագ
  17. 2005 – Բրեժնև (ռուս.՝ Брежнев) – Ստեպան Ալեքսեևիչ Կանդաուրով
  18. 2005«Մեռած հոգիների» գործը (ռուս.՝ Дело о «Мёртвых душах») – Անտոն ԱՆտոնովիչ Սկվոզնիկ-Դմուխանովսկի, նահանգապետ
  19. 2006 – Ինը ամիս (ռուս.՝ Девять месяцев) – Պավել Լոգինով
  20. 2011 – Հակախաղ (ռուս.՝ Контригра) – Կոսաչյով, ԽՍՀՄ ՊԱՆ գնդապետ
  21. 2012 – Սպիտակ գվարդիա (ռուս.՝ Белая гвардия) – Կոզիր-Լեշկո, պետլյուրական գնդապետ
  22. 2013 – Մոխիր (ռուս.՝ Пепел) – Զախար Իգնատևիչ Կուպրիյանով, ՆԳՆ քննիչ, մայոր
  23. 2013 – Մայոր Սոկոլովի հետերաները (ռուս.՝ Гетеры майора Соколова) – Իվան Միխայլովիչ Ռյազանցև («Միխալիչ»), պետանվտանգության պաշտոնաթող կապիտան
  24. 2014 – Դայակ (ռուս.՝ Нянька) – Պավել Մեշչերյակով
  25. 2015 – Լենինգրադ 46 (ռուս.՝ Ленинград 46) – Իգոր Աֆանասևիչ Դանիլով («Ուսուցիչ»), ըստ կեղծ անձնագրի՝ Պյոտր Անդրեևիչ Լարիոնով[13]
  26. 2015 – Այսպես են դասավորվել աստղերը (ռուս.՝ Так сложились звёзды) – Գենադի Վասիլևիչ Կոլբին
  27. 2016 – Մուռկա (ռուս.՝ Мурка) – «Հույն» (Պյոտր Իվանովիչ Գորոբենկո), օրենքով գող
  28. 2016Քննիչ Տիխոնովը (ռուս.՝ Следователь Тихонов, ֆիլմ № 1 «Այց Մինոտավրոսին») — Պավել Վասիլևիչ Իկոննիկով[14]
  29. 2017 – Դեռահասը (ռուս.՝ Подросток) – Մակար Դոլգորուկի, դեռահաս Արկադիի հայրը
  30. 2017 – Տրոցկի (ռուս.՝ Троцкий) – Նիկոլայ Տրոցկի, Օդեսայի բանտի ավագ վերակացու
  31. 2017 – Մահվան այն կողմում (ռուս.՝ По ту сторону смерти) – Գլեբ Վալերյանովիչ Տոչիլին, արդարադատության փոխգնդապետ[15]
  32. 2019 – Վրեժի բանաձև (Մոսգազ։ Մայոր Չերկասովի նոր գործը) (ռուս.՝ Формула мести (Мосгаз. Новое дело майора Черкасова) — Վադիմ Ստեպանովիչ Բուզիրյով, նարկոդիլեր[16]
  33. 2020 – Նախագիծ «Աննա Նիկոլաևնա» (ռուս.՝ Проект «Анна Николаевна») – Վիկտոր Սերգեևիչ Գալուզո, գնդապետ

Հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1989 – Սեր արտոնություններով (ռուս.՝ Любовь с привилегиями) – Բորիս (Իգոր Վոլկովի դերը)
  2. 1991 – Կապիտան Բլադի ոդիսականը (ռուս.՝ Одиссея капитана Блада) – Ջերեմի Փիթ (Մինդաուգաս Ցապասի դերը)
  3. 1996 – Տանում են ինձ ձիերը․․․ (ռուս.՝ Несут меня кони…) – Վացլավ (Լյուբոմիրաս Լաուցյավիչյուսի դերը)
  4. 2000 – Ասպետական վեպ (ռուս.՝ Рыцарский роман) – Տատի (Յուրի Սլոբոդենյուկի դերը)
  5. 2002 – Նամակներ Էլզային (ռուս.՝ Письма к Эльзе) — Կոլյա, տիկնիկավար (Նիկոլայ Գեյկոյի դերը)
  6. 2004Խոյի ու այծի մասին (ռուս.՝ Про барана и козла) – գայլ-բուգոր
  7. 2006Խաղաղ Դոն (ռուս.՝ Тихий Дон) – Պանտելեյ Պրոկոֆևիչ Մելեխով, ընտանիքի գլխավոր (Ֆարիդ Մյուրեյ Աբրահամի դերը)
  8. 2006Իմ սերը (ռուս.՝ Моя любовь) – Ստեպան
  9. 2007Ռատատույ (ռուս.՝ Рататуй) – Ջանգո, Ռեմիի ու Էմիլի հայրը
  10. 2008 – Ալեքսանդր Սոլժենիցին։ Երկու անհատակությունների միջև (ռուս.՝ Александр Солженицын. Между двух бездн, Իրինա Իզվոլովայի ֆիլմը) — կադրից դուրս տեքստի ընթերցում
  11. 2009 – Հրեշներն ընդդեմ եկվորների (ռուս.՝ Монстры против пришельцев) – գեներալ Վոյակեր'
  12. 2009 – Վարպետների գիրքը (ռուս.՝ Книга мастеров) – ձի
  13. 2010 – Բելկա և Ստրելկա։ Աստղային շները (ռուս.՝ Белка и Стрелка. Звёздные собаки) – շուն Կազբեկ
  14. 2011 – Ռուսաստանը ծայրից ծայր (ռուս.՝ Россия от края до края) – կադրից դուրս ձայն
  15. 2011 – Իմ ընկերը կենդանաբանական այգուց է (ռուս.՝ Мой парень из зоопарка) – գորիլլա Բեռնի
  16. 2011 – Յուլիան Սեմյոնով։ Նա չափազանց շատ բան գիտեր․․․ (ռուս.՝ Юлиан Семёнов. Он слишком много знал…, վավերագրական) — կադրիս դուրս ձայն
  17. 2011 – Ստվեր Ռուսաստանի վրա։ Պլան «Օստ» (ռուս.՝ Тень над Россией. План «Ост») – կադրիսց դուրս տեքստ
  18. 2011Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը (ռուս.՝ Иван Царевич и Серый волк) – Զմեյ Գորինիչ
  19. 2012 – ԳՈՒԼԱԳ արխիպելագ (ռուս.՝ Архипелаг ГУЛАГ) – կարդում է տեքստը
  20. 2013 – Բելկա և Ստրելկա։ Լուսնային արկածներ (ռուս.՝ Белка и Стрелка. Лунные приключения) – շուն Կազբեկ
  21. 2013 – Ռասպ��ւտին (ռուս.՝ Распутин) – Գրիգորի Ռասպուտին (Ժերար Դեպարդիեի դերը)
  22. 2015Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են (ռուս.՝ А зори здесь тихие) – պատմող
  23. 2015Փոքրիկ իշխանը (ռուս.՝ Маленький принц) – օդաչու
  24. 2015 – Սևվա։ Մարտիկի սիրտը ({{lang-ru|Савва. Сердце воина]] — Մորան
  25. 2017 – Ֆեոդոր Բոնդարչուկ։ Երջանիկ եմ։ Այստեղ և հիմա (ռուս.՝ Фёдор Бондарчук. Счастлив. Здесь и сейчас, վավերագրական) — կադրից դուրս ձայն
  26. 2018Հայրիկ մայրիկ սագ (ռուս.՝ Папа-мама гусь) – սագ Պեմ
  27. 2019 – Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը 2 (ռուս.՝ Тайная жизнь домашних животных 2) – շուն Կովբոյ
  • 2018 – Երկու տոմս դեպի տուն (ռուս.՝ Два билета домой, Մարիա Օշմյանսկայայի և Դմիտրի Մեսխիևի հետ համատեղ)[12]
  • 2018 – Երկու տոմս դեպի տուն (ռուս.՝ Два билета домой, Անտոն Զլատոպոլսկու և Դմիտրի Մեսխիևի հետ համատեղ)[12]

Մասնակցություն գովազդներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2009-2010 – Սերգեյ Գարմաշը եղել է «ՍԿԲ բանկի» գովազդային արշավի դեմքը (Եկատերինբուրգ)[17],
  • 2015 – Սերգեյ Գարմաշը դերասանուհի Գալինա Պոլսկիխի հետ նկարահանվել է «Холм» գովազդային հոլովակում «Մեգաֆոն» ընկերության «Իսկապես մոտ» (ռուս.՝ «По-настоящему рядом») արշավի շրջանակներում, որի նկարահանումներն անցկացվել են Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքի Սոբորնայա լեռան վրա[18],
  • 2016 – Սերգեյ Գարմաշը եղել է «Պոչտա բանկի» գովազդային արշավի դեմքը[19]։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2004 – ՌԴ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում (10 մարտի, 2004 թվական) – արվեստի բնագավառում ունեցած ավանդի համար[20],
  • 2006 – ՌԴ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում (14 ապրիլի, 2006 թվական) – թատերական արվեստի բնագավառում ունեցած մեծ ավանդի և ստեղծագործական հաջողությունների համար[2],
  • 2019 – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (29 ապրիլի, 2019 թվական) – հայրենական մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած մեծ ներդրման, բազմամյա բեղմնավոր գործունեության համար[21],
  • 2011 – Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի ասպետ (9 մայիսի, 2011 թվական)[22]։
Տարի Ֆիլմ Մրցանակ Կատեգորիա Արդյունք
1999 Վորոշիլովյան հրաձիգը «Նիկա» կինոմրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերակատարում Առաջադրված
2000 Նուրբ տարիք «Նիկա» կինոմրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերակատարում Հաղթանակ
«Ոսկե խոյ» կինոմրցանակ Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում Հաղթանակ
2001 Մեխանիկական սյուիտ Միութենական պետության մշտական կոմիտեի հատուկ մրցանակ «Մեր ժամանակի հերոսը» – իսկական տղամարդկային բնավորության էկրանային մարմնավորման համար[23] Հաղթանակ
«Նիկա» կինոմրցանակ Տղամարդու լավագույն դերակատարում Առաջադրված
2002 Սիրեկանը «Նիկա» կինոմրցանակ Տղամարդու լավագույն դերակատարում Առաջադրված
2003 Իսկ առավոտյան նրանք արթնացան «Ոսկե արծիվ» կինոմրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասան Առաջադրված
2004 «Դևեր» «Ճայ» թատերական մրցանակ «Շլացուցիչ պահ» (ռուս.՝ «Ослепительный миг») Հաղթանակ
Յուրայինները «Ոսկե արծիվ» կինոմրցանակ Տղամարդու լավագույն դերակատարում կինոյում Հաղթանակ
72 մետր Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում Առաջադրված
Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը «Նիկա» կինոմրցանակ Հաղթանակ
2005 Աղքատ հարազատները «Սպիտակ փիղ» կինոմրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասան Հաղթանակ
«Նիկա» կինոմրցանակ Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում Առաջադրված
2007 12 «Ոսկե արծիվ» կինոմրցանակ Տղամարդու լավագույն դերակատարում կինոյում Հաղթանակ
«Նիկա» կինոմրցանակ Տղամարդու լավագույն դերակատարում Հաղթանակ
2008 Ստիլյագները Кинопремия «Ոսկե արծիվ» Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում Հաղթանակ
«Նիկա» կինոմրցանակ Առաջադրված
2009 «Խելքից պատուհաս»
(«Սովրեմեննիկի» ներկայացում)
Հասարակայնության և գործարար շրջանների «Կուռք» մրցանակ Տղամարդու լավագույն դերակատարում թատրոնում (Ֆամուսովի դերի համար)[24][25] Հաղթանակ
2011 Տուն «Նիկա» կինոմրցանակ Տղամարդու լավագույն դերակատարում Հաղթանակ
«Ոսկե արծիվ» կինոմրցանակ Տղամարդու լավագույն դերակատարում կինոյում Առաջադրված
2012 Սպիտակ գվարդիա «Ոսկե արծիվ» կինոմրցանակ Տղամարդու լավագույն դերակատարում հեռուստատեսությունում Առաջադրված
2015 Լենինգրադ 46 Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի պրոֆեսիոնալ մրցանակ հեռուստատեսային կինոյի բնագավառում Հեռուստաֆիլմի/սերիալի լավագույն դերասան[26][27][28] Հաղթանակ
2018 Սառը տանգո «Նիկա» կինոմրցանակ Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Указ Президента Российской Федерации В. Путина от 14 апреля 2006 года № 368 "О награждении государственными наградами Российской Федерации работников государственного учреждения культуры города Москвы «Московский театр „Современник“»".
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Автор и ведущий : Сергей Майоров. ВИДЕО. В честь юбилея Сергей Гармаш пригласит «Однажды…» в свой загородный дом. — 1 сентября 2018 года тележурнал «Однажды…» открывает сезон программой-бенефисом ко дню рождения народного артиста РФ и обладателя многочисленных кинонаград Сергея Гармаша. Съёмочная группа проекта стала первой, кого артист пригласил в свой загородный дом. Зрители увидят любимого актёра в быту, узнают его житейские привычки, окажутся в атмосфере семейного очага (00:33:05). Официальный сайт телекомпании «НТВ» // ntv.ru (29 августа 2018 года)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Родители актёра Сергея Гармаша познакомились… на репетиции. Արխիվացված 2017-07-02 Wayback Machine Издательская группа «Гривна» // grivna.ks.ua
  5. 5,0 5,1 Гармаш Сергей Леонидович. Биография. // biograph.ru
  6. Автор: Евгений Ю. Додолев. Настоящий полковник Сергей Гармаш. Արխիվացված 2014-07-15 Wayback Machine Газета «Московская правда» // mospravda.ru (4 сентября 2013 года)
  7. Актёрский факультет Школы-студии МХАТ. Выпускники 1980-х годов. Արխիվացված 2017-11-17 Wayback Machine Официальный сайт Школы-студии МХАТ // mhatschool.theatre.ru
  8. Труппа театра. Сергей Гармаш. Биография, фильмография, премии и награды. Официальный сайт Московского драматического театра «Современник» // sovremennik.ru
  9. Против брата Гармаша возбуждено дело. // lifenews.ru (6 октября 2010 года)
  10. СМИ: актёр Сергей Гармаш вызволил брата из колонии — тот отсидел всего 10 дней. // newsru.com (15 ноября 2011 года)
  11. Труппа театра. Инна Тимофеева. Биография, роли в театре, фотографии, фильмография, премии и награды. Официальный сайт Московского драматического театра «Современник» // sovremennik.ru
  12. 12,0 12,1 12,2 Беседовала Наталья Баринова. Сергей Гармаш: «Категорически не приемлю „аморальное кино“». — Поводом для интервью стала новая картина с участием Гармаша − фильм Месхиева «Два билета домой», который выходит в прокат 25 октября. В картине актёр исполнил роль жёсткого и на первый взгляд очень нехорошего героя. Но это только на первый взгляд. И картина Месхиева уже сейчас выбивается из фильмографии Гармаша хотя бы потому, что он впервые стал автором сценария и к тому же спродюсировал ленту. Информационное агентство России «ТАСС» // tass.ru (18 октября 2018 года)
  13. Текст: Сусанна Альперина. «Дорога к антигерою». Сергей Гармаш сыграл главну�� роль в новом телепроекте «Ленинград 46». «Российская газета» // rg.ru (19 марта 2015 года)
  14. Анонс. Телесериал «Следователь Тихонов» (Россия, 2016 год). Премьера — 11 апреля 2016 года). Արխիվացված 2016-04-13 Wayback Machine Государственный интернет-канал «Россия» // russia.tv
  15. «НТВ» готовит премьеру остросюжетного сериала «По ту сторону смерти». Главные роли в проекте исполнили Сергей Гармаш и Светлана Ходченкова. Премьера — 26 февраля 2018 года. Официальный сайт телекомпании «НТВ» // ntv.ru (20 февраля 2018 года)
  16. Ведущий: Кирилл Клеймёнов. ВИДЕО. Новости. На «Первом канале» премьера сезона − «Мосгаз. Новое дело майора Черкасова». — Детективный телесериал «Формула мести» (другое название — «Мосгаз. Новое дело майора Черкасова»; ООО «Студия Русский проект», ООО «Красный квадрат», Россия, 2019 год). Официальный сайт «Первого канала» // 1tv.ru (21 октября 2019 года)
  17. «Всё к лучшему!» – Сергей Гармаш. Рекламная кампания «СКБ-банка» (Екатеринбург) 2009–2010 годов. Արխիվացված 2016-05-05 Wayback Machine Официальный сайт «СКБ-банка» (Екатеринбург) // skbbank.ru (6 апреля 2016 года)
  18. ВИДЕО. Сергей Гармаш и Галина Польских – в рекламе «МегаФон». // sostav.ru (13 июля 2015 года)
  19. Сергей Гармаш стал лицом рекламной кампании «Почта-банка». // gazeta.ru (6 апреля 2016 года)
  20. Указ Президента Российской Федерации В. Путина от 10 марта 2004 года № 340 «О награждении госуда наградами Российской Федерации». АО «Кодекс» // docs.cntd.ru
  21. Указ Президента Российской Федерации от 29 апреля 2019 года № 199 «О награждении государственными наградами Российской Федерации»
  22. Monitor Polski 2011 nr 73 poz. 731. – Postanowienie Prezydenta Rzeczypospolitej Polskiej z dnia 9 maja 2011 r. o nadaniu orderów i odznaczeń. // isap.sejm.gov.pl
  23. Информация о фильме режиссёра Дмитрия Месхиева «Механическая сюита» (Россия, 2001 год). Արխիվացված 2018-08-25 Wayback Machine Официальный сайт Минского международного кинофестиваля «Лістапад» // listapad.com
  24. Роман Должанский. Лауреаты XIII премии «Кумир» 2009 года. Сергей Гармаш — лауреат премии «Кумир» 2009 года в номинации «Лучшая мужская роль в театре». Արխիվացված 2016-04-17 Wayback Machine Официальный сайт Благотворительного фонда «Премия „Кумир“» // premiakumir.ru
  25. Кумиры стали народными. Общественно-политическая газета «Труд» // trud.ru (3 июля 2009 года)
  26. Профессиональный приз Ассоциации продюсеров кино и телевидения в области телевизионного кино (IV торжественная церемония вручения призов — 29 марта 2016 года). Лауреаты 2015 года. Արխիվացված 2016-04-29 Wayback Machine Официальный сайт Ассоциации продюсеров кино и телевидения России (АПКиТ) // rusproducers.ru
  27. Михаил Рябиков. Лучшие сериалы 2015 года — «Ленинград 46», «Измены» и «Василиса». Газета «Կոմսոմոլսկայա պրավդա» // kp.ru (30 марта 2016 года)
  28. Анастасия Рогова. Гармаш и Хабенский — оба лучше. Газета «Известия» // izvestia.ru (30 марта 2016 года)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]