Ալեքսանդր Կոռնեյչուկ
Ալեքսանդր Եվդոկիմովիչ Կոռնեյչուկ (ուկրաիներեն՝ Олександр Євдокимович Корнійчук, մայիսի 12 (25), 1905, Խրիստինովկա, Ումանի շրջան, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 14, 1972[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային դրամատուրգ և հասարակական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ (1943) և ՈւԽՍՀ ԳԱ (1939) ակադեմիկոս, Խորհրդային աշխատանքի հերոս (1967 թվական), Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ 1940 թվականից։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին պատմվածքը («Նա մեծ էր», 1925) նվիրված է Վլադիմիր Լենինին։ Լայն ճանաչում է գտել «Էսկադրայի խորտակումը» (համամիութենական մրցույթի 2-րդ մրցանակ, 1933, հրտ. 1934) պատմահեղափոխական դրաման։
«Ճշմարտություն» (1937) պիեսում, ուկրաինական դրամատուրգիայում առաջին անգամ, ստեղծել է Լենինի կերպարը։ Լավագույն գործերից են «Պլատոն Կրեչետ» (1934, հրտ. 1935) և «Բոգդան Խմելնիցկի» (1939) պիեսները, որոնց համար 1941 թվականին ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ։
«Ուկրաինայի տափաստաններում» (1941, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942) կատակերգությամբ Կոռնեյչուկը սկսեց մի նոր ժանրային-թեմատիկ գիծ, որը զարգացվեց «Եկեք Զվոնկովո» (1946), «Բռնչենու պուրակ» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951), «Դնեպրի վրա» (1960 թվական) կատակերգություններում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») գործողությունների տարիներին (1941-1945) Կոռնեյչուկը հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, գրել է «Պարտիզանները Ուկրաինայի տափաստաններում» (1941), «Ռազմաճակատ» (1942, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1943), «Միստր Պերկինսի առաքելությունը բոլշևիկների երկիր» (1944) պիեսները։ Ետպատերազմյան տարիներին Կոռնեյչուկը գրեց արդիական հարցեր շոշափող դրամատիկական մի շարք գործեր՝ «Մակար Դուբրավա» (1948, ԽՄՀՄ պետական մրցանակ, 1949), «Թևեր» (1954, «Ինչու էին ժպտում աստղերը» (1957), «Օրագրի մի էջ» (1964), «Սրտի հիշողությունը» (1969, ՈւԽՍՀ Տ, Շևչենկոյի անվան պետական մրցանակ, 1971)։
Եղել է ՈւԽՍՀ գրողների միության նախագահ (1938-1941 և 1946-1953), ԽՄԿԿ ԿԿ (1952) և Ուկրաինայի կոմկուսի ԿԿ անդամ 1949, ԽՍՀՄ I-VIII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ՈւԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ (1959), ՈւԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ (1953-1954), խաղաղության համաշխարհային խորհրդի և նրա բյուրոյի անդամ (1950 թվականից), խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահության անդամ (1959 թվականից)։
«Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի դափնեկիր (1960 թվական)։ Պարգևատրվել է Լենինի 5 և 3 այլ շքանշաններով։
Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «На грани» (1926)
- «Каменный остров» (1930)
- «Штурм» (1930)
- «Фиолетовая щука» (1932)
- «Гибель эскадры» (1933)
- «Платон Кречет» (1934)
- «Банкир» (1936)
- «Правда» (1937)
- «Богдан Хмельницкий» (1939)
- «В степях Украины» (1941) - Экранизация в 1952 году
- «Партизаны в степях Украины» (1942)
- «Фронт» (1942)
- «Миссия мистера Перкинса в страну большевиков» (1944)
- «Приезжайте в Звонковое» (1946)
- «Макар Дубрава» (1948)
- «Калиновая Роща» (1950)
- «Крылья» (1954)
- «Почему улыбались звёзды» (1957)
- «Над Днепром» (1960)
- «Страница дневника» (1964)
- «Расплата» (1965)
- «Мои друзья» (1967)
- «Память сердца» (1969)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կոռնեյչուկ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 603)։ |
- Մայիսի 25 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 14 մահեր
- 1972 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի դրամատուրգներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Ուկրաինացի հասարակական գործիչներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ