Jump to content

Ադրբեջանի օրհներգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի քայլերգ
Ադրբեջանի օրհներգի նոտաները
Տեսակազգային օրհներգ
Բառերի հեղինակԱհմեդ Ջավադ
ԵրգահանՈւզեիր Հաջիբեկով
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՀաստատվածՄայիսի 27, 1992
 National anthem of Azerbaijan Վիքիպահեստում

«Ադրբեջանի քայլերգ» (ադրբ.՝ «Azərbaycan Marşı!»), համարվում է Ադրբեջանի պետական օրհներգը։ Խոսքերի հեղինակը Ահմեդ Ջավադն է, իսկ երաժշտությունը գրել է ադրբեջանցի կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեկովը։

Ադրբեջաներեն Հայերեն

Azərbaycan! Azərbaycan!
Ey qəhrəman övladın şanlı Vətəni!
Səndən ötrü can verməyə cümlə hazırız!
Səndən ötrü qan tökməyə cümlə qadiriz!
Üçrəngli bayrağınla məsud yaşa!
Üçrəngli bayrağınla məsud yaşa!

Minlərlə can qurban oldu,
Sinən hərbə meydan oldu!
Hüququndan keçən əsgər!
Hərə bir qəhrəman oldu!

Sən olasan gülüstan,
Sənə hər an can qurban!
Sənə min bir məhəbbət
Sinəmdə tutmuş məkan!

Namusunu hifz etməyə,
Bayrağını yüksəltməyə,
Namusunu hifz etməyə,
Cümlə gənclər müştaqdır!
Şanlı Vətən! Şanlı Vətən!
Azərbaycan! Azərbaycan!
Azərbaycan! Azərbaycan!

Ադրբեջա՜ն, Ադրբեջա՜ն,
Ո՜վ հերոս որդիներիդ փառապանծ օրրա՛ն,
Քեզ համար կյանք տալու պատրա՛ստ ենք բոլորս,
Քեզ համար արյուն թափելու ունա՛կ ենք բոլորս։
Եռագույն դրոշովդ ապրի՛ր երջանիկ,
Եռագույն դրոշովդ ապրի՛ր երջանիկ։

Հազարավոր հոգիներ դարձան զոհ,
Կուրծքդ ռազմի բե՛մ դարձավ,
Պատիվդ պահած զինվորները՝
Ամեն մեկը մի հերո՜ս դարձավ։

Թող որ դառնաս դու այգեստան,
Մենք քեզ՝ մատաղ ամեն վայրկյա՜ն,
Սրտումս տեղ գտած՝
Սե՜րս քեզ հազար-հազար։

Պատիվդ պաշտպանել,
Դրոշդ բարձրացնել,
Պատիվդ պաշտպանել —
Իղձն է ողջ երիտասարդաց։
Փառապա՜նծ հայրենիք, փառապա՜նծ հայրենիք,
Ադրբեջա՛ն, Ադրբեջա՛ն։
Ադրբեջա՛ն, Ադրբեջա՛ն։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրբեջանի օրհներգ» հոդվածին։