Ֆաննի Կորնֆորտ
Ֆաննի Կորնֆորտ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1835 |
Ծննդավայր | Steyning, Horsham, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | փետրվարի 24, 1909 (74 տարեկան) |
Մահվան վայր | Graylingwell Hospital, Չիչեստեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | բնորդ |
Fanny Cornforth Վիքիպահեստում |
Ֆաննի Կորնֆորտ (անգլ.՝ Fanny Cornforth, հունվարի 3, 1835, Steyning, Horsham, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 24, 1909, Graylingwell Hospital, Չիչեստեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բնորդուհի, տնտեսուհի։
Դանթե Գաբրիել Ռոսսետտիի սիրուհին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Սուսեքսում՝ դարբնի ընտանիքում, իսկական անունը Սառա Կոքս (անգլ.՝ Sarah Cox) է[1]։ Ռոսսետտիի հետ ծանոթացել է 1858 թվականին՝ դառնալով նրա մոդելը և սիրուհին Էլիզաբեթ Սիդալի բացակայության ժամանակ։
Երբ 1860 թվականին Սիդալը վերադարձել է, Ռոսսետտիին ամուսնացել է նրա հետ, ի պատասխան՝ Կորնֆորտը ամուսնացել է մեխանիկ Տիմոթի Հյուզի (անգլ.՝ Timothy Hughes) հետ, բայց նրանք իրար հետ երկար չեն ապրել։
Էլիզաբեթ Սիդալի մահվանից հետո 1862 թվականին տեղափոխվել է Ռոսսետտիի մոտ որպես տնային տնտեսուհի, և նրանց հարաբերությունները տևել են մինչև մահ[2]։ Միևնույն ժամանակ նկարիչը կապ է ունեցել Ջեյն Մորիսի հետ, որը ամուսնացած էր Ուիլյամ Մորիսի հետ, այդ պատճառով սիրավեպը հարկ է եղել գաղտնի պահել։
Ինչ վերաբերվում է Կորնֆորտին, նրա հարաբերությունները Ռոսսետտիի հետ ոչ մեկի համար գաղտնիք չէր։ Նա ծագումով աղքատ սոցիալական խավից էր և նրա անկրթությունն ու կոպիտ արտասանությունը ցնցում էին նկարչի ընկերներին[2]։ Ժամանակի ընթացքում Կորնֆորտը խիստ ավելացրել է քաշը, ինչի համար Ռոսսետտիից ստացել է «Թանկագին փղիկ» մականունը[3]։ Բաժանման մեջ գտնվելով՝ Ռոսսետտիին նկարում և նրան էր ուղարկում փղիկներ։
Հարազատների միջամտության պատճառով Ռոսսետտիի առողջական վիճակի խիստ վատթարացումից հետո Կորնֆորտը ստիպված էր 1877 թվականին լքել նրա տունը։ 1879 թվականի նոյեմբերին ամուսնացել է Ջոն Շոթի (անգլ.՝ John Schott) հետ[3]։
Ռոսսետտիի մահվան հաջորդ տարում նա ամուսնու հետ բացել է Ռոսսետտիի պատկերասրահը, որպեսզի վաճառի իր ունեցած մի քանի նկարը։ Նրա ամուսինը մահացել է 1891 թվականին, և Կորնֆորտը մնացել է իր խոզարածի՝ Ֆրեդերիկի հետ մինչև նրա մահը՝ 1898 թվականը, որից հետո վերադարձել է Արևմտյան Սուսեքս՝ շարունակելով ապրել ամուսնու ընտանիքի հետ, մինչև որ կամքին հակառակ ուղարկվել է աշխատանքային տուն[4]։
Կյանքի վերջում տառապել է ծերունական սկլերոզից և 1907 թվականի մարտի 30-ին ընդունվել Սուսեքսի հոգեբուժարան, որտեղ 1909 թվականի փետրվարի 24-ին մահացել է թոքաբորբից[4]։
Նրա կենսագիր և արվեստի պատմաբան Կ. Ուոլքերի պնդմամբ՝ թաղվել է Չիչեստերի գերեզմանոցում և փաստաթղթերում հիշատակվում է որպես Սառա Հյուզ։ Նրա անանուն գերեզմանը, ինչպես ենթադրվում է, հայտնաբերվել է 2015 թվականին[5][6]։
Բեռն-Ջոնսը նրան օգտագործել է որպես բնորդուհի «Հույս» նկարի համար, որն անավարտ է մնացել[7]։
Նկարներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1859 — Bocca Baciata (Գեղարվեստի թանգարան, Բոստոն).
- 1861 — Լուկրեցիա Բորջիա / Lucrezia Borgia
- 1861 — Հիասքանչ Ռոզամունդ / Fair Rosamund
- 1865 — Կապույտ տաղավարը
- 1868 — Լեդի Լիլիթ / Lady Lilith
- 1874 — Սուրբ Գրաալի կույսը
-
Կապույտ տաղավարը
-
Հիասքանչ Ռոզամունդ
-
«Լեդի Լիլիթ», 1868 թվական
-
«Սուրբ Գրաալի կույսը» (The Damsel of the Sanct Grael)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Fanny Cornforth».
- ↑ 2,0 2,1 Шестаков В. П. Прерафаэлиты: мечты о красоте. — М.: Прогресс-Традиция, 2004. ISBN 5-89826-217-2.
- ↑ 3,0 3,1 «Center for Whistler Studies». Վերցված է 2008 թ․ փետրվարի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - ↑ 4,0 4,1 Kirsty Stonell Walker (19-е марта 2015-го года). «Fanny Found».
- ↑ Kennedy, Maev (2015 թ․ ապրիլի 13). «From siren to asylum: the desperate last days of Fanny Cornforth, Rossetti's muse». The Guardian. 0261-3077. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ silverforketiquette (2016 թ․ նոյեմբերի 2). «Whatever Happened to Fanny Cornforth?» (անգլերեն). The Victorianist: BAVS Postgraduates. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Stephanie Graham Pina (2015 թ․ օգոստոսի 24). «The bias against Fanny Cornforth» (ամերիկյան անգլերեն). Pre-Raphaelite Sisterhood. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաննի Կորնֆորտ» հոդվածին։ |
|