Չեմիտոկվաջե
Միկրոշրջան | |||
---|---|---|---|
Չեմիտոկվաջե | |||
Чемитоквадже | |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Շրջան | Սոչիի քաղաքային օկրուգ | ||
Համայնք | Լազերևի շրջան | ||
Տվյալ կարգավիճակում | 1961 թվականից | ||
ԲԾՄ | 30 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Հեռախոսային կոդ | +7 862 | ||
Փոստային ինդեքս | 354 212 | ||
Փոստային դասիչ | 354 212 | ||
|
Չեմիտոկվաջե (ռուս.՝ Чемитоквадже), միկրոշրջան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Լազարևսկի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Լազարևսկոյե միկրոշրջանից 10 կմ հարավ-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 53 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 30 մ բարձրության վրա։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանի անվանումը (ադըղեերեն` Цурмытыкъуаджэ) թարգմանաբար նշանակում է «Չերմիտ տոհմի աուլ»[1]։ Մինչ Կովկասյան պատերազմի ավարտը (1864 թ.), այս տարածքում ապրել է շափսուղական Չերմիտ տոհմը։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կովկասյան պատերազմի ավարտից հետո, այս տարածքի տեղաբնիկ մուսուլմանական ողջ բնակչությունը, մուհաջիրության արդյունքում տեղահանվել է և աքսորվել Օսմանյան կայսրություն, քանի որ չէին ցանկանում հպատակվել Ռուսական կայսրությանը։ Այդ պատճառով նշված տարածքը որոշ ժամանակով ամայացավ։
1867 թվականին Չեմիտոկվաջե գետ�� ցածրադիր վայրերի տարածքը, Վոլկոնսկի իշխանները նվիրեցին պրոֆեսոր Սերգեյ Բոտկինին` երեխաներին հաջողությամբ բուժելու համար։ Աստիճանաբար այս տարածքում սկսել են բնակություն հաստատել ռուսներ և Օսմանյան կայսրությունից գաղթած հայեր և հույներ։ 20-րդ դարի սկզբին, Սերգեյ Բոտկինի կալվածքը գնել է պրոֆեսոր Նիկոլայ Ժուկովսկին։ 1934 թվականին, Ժուկովսկու առանձնատան տեղում ստեղծվեց նրա անվան հանգստյան տունը։
1961 թվականին, Չեմիտոկվաջե ավանը ընդգրկվել է Սոչի քաղաքի կազմի մեջ և ստացել ներքաղաքային միկրոշրջանի կարգավիճակ։
Հայերի հիմնական զանգվածը եկել է շրջակա գյուղերից` 1930 թվականին։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեմիտոկվաջե ավանում ներկայումս բնակվում են հայեր, ռուսներ, չերքեզներ և այլ ազգերի ներկայացուցիչներ, ովքեր զբաղվում են բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, ինչպես նաև ծխախոտի ու թեյի մշակությամբ։
Ավանում գործում են ութամյա դպրոց, ակումբ, բուժկայան, հանգստյան տներ, հյուրանոցներ և Ռուսաստանի օդուժի առողջարանը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեմիտոկվաջեի տարածքում է գտնվում Ռուսաստանի ամենաբարձր ավտոմոբիլային կամուրջը (բարձրությունը` 80 մ)։ Բացի այդ, ավանի տարածքում պահպանվել են հինավուրց դոլմենների մնացորդներ, ինչպես նաև 1-6-րդ դարերի հռոմեական բերդի ավերակները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չեմիտոկվաջե ավանը Արխիվացված 2017-09-21 Wayback Machine
- Չեմիտոկվաջեի մասին
- Առողջարաններ Չեմիտոկվաջեում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|
|