Jump to content

Հավերժության շեմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավերժության շեմին
Au seuil de l'Eternité (fr)
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1890
բարձրություն80
լայնություն64
ստեղծման վայրՍեն Ռեմի դե Պրովանս
ստեղծման երկիր Նիդերլանդներ
ժանրկենցաղային ժանր
նյութկտավ, յուղանկար
գտնվում էԿյոլլեր-Մյուլլերի թանգարան[1]
հավաքածուԿյոլլեր-Մյուլլերի թանգարան
http://www.vggallery.com/painting/p_0702.htm, https://vangoghworldwide.org/artwork/F702 կայք
Ծանոթագրություններ
 At Eternity's Gate (1890) Վիքիպահեստում

«Հավերժության շեմին» (ֆր.՝ Au seuil de l'Eternité, հոլ.՝ Op de drempel van de eeuwigheid, այլ թարգմանություններով՝ «Հավերժության դարպասների մոտ», հայտնի է նաև «Գլուխը ձեռքերին իջեցրած ծերունին», «Մորմոքող ծերունի»[2], «Վշտահար ծերունին»[2] անուններով), նիդերլանդացի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի կտավը։

Կտավը նկարվել է 1890 թվականի ապրիլ-մայիս ամիսներին՝ 1882 թվականի վիմագրության հիման վրա։ Ըստ երևույթին առաջին ուրվագծերը ի հայտ են եկել ավելի վաղ։ 1881 թվականի սեպտեմբերին Էտեն-Լեուրում ապրող իր եղբորը՝ Թեոյին ուղղված նամակում Վան Գոգը տեղեկացնում է տեղի գյուղացիների վերաբերյալ իր նկարների մասին, այդ թվում հիշատակում է․

օջախի դիմաց նստած ծեր հիվանդ գյուղացու․ նա իջեցրել է գլուխը ձեռքերին, իսկ արմունկներով հենվել է ծնկներին[3]։

Այս կտավը չի պահպանվել։ 1882 թվականին Հաագայում Վան Գոգը պատկերում է այս կտավի ևս մեկ տարբերակ, որը հետագայում դարձրել է վիմագրություն։ Վերջինիս հիման վրա 1890 թվականին ստեղծվել է կտավի ավելի հայտնի տարբերակը, որն ի տարբերություն նախորդների, նկարված է յուղաներկով։

Բացի այդ, գոյություն ունի ծերունու կտավի 1883 թվականի կիսապատկերային տարբերակը, որը Վան Գոգը ստեղծել է Թոմաս Մուրի «Գիշերային լռության մեջ» բանաստեղծության ազդեցության տակ։ Բանաստեղծությունը Վան Գոգը մեջբերում է այդ ժամանակվա նամակներից մեկում[4]։ Ներկայումս կտավը պահպանվում է Նիդերլանդների Կրյոլլեր Մյուլլերի թանգարանում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://data.collectienederland.nl/page/aggregation/kroller-muller/44553
  2. 2,0 2,1 Պետյուշո, Անրի (1990). Վան Գոգի կյանքը (թարգմանիչ՝ Կ․ Լ․ Սարիբեկյան). Երևան: «Հայաստան» հրատարակչություն. էջ 471. ISBN 5-540-00940-X. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  3. «Վինսենթ վան Գոգ. «Նամակներ» (Էտեն, ապրիլ, 1881 — դեկտեմբեր, 1881)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
  4. Н. А. Дмитриева. «Մարդ և նկարիչ» — Վինսենթ վան Գոգի վիմագրությունները։
  5. «Treurende oude man ('At Eternity's Gate') — Kröller-Müller Museum». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Винсент ван Гог Письма к брату Тео. — Санкт-Петербург: Азбука—классика, 2007. — ISBN 978-5-91181-478-6
  • Н. А. Дмитриева: Винсент Ван Гог. Человек и художник. — Москва: Художник, 1980.
  • 10.000 Meisterwerke der Malerei : von der Antike bis zum Beginn der Moderne. — Berlin: The Yorck Project, 2005. — ISBN 3936122202

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]