Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրաևսկո-Արմյանսկոյե (ռուս.՝ Краевско-Армянское), հայաբնակ գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Խոստայի շրջանում, Մացեստա գետի հովտում։ Գտնվում է շրջկենտրոն հանդիսացող Խոստա միկրոշրջանից 15 կմ հյուսիս-արևմուտք, իսկ Սոչիի կենտրոնից 7 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 148 մ բարձրության վրա։
Համաձայն 2002 թվականի հաշվառումների, գյուղն ուներ 1546 բնակիչ, իսկ 2010 թվականին գյուղում ապրում էր 1624 մարդ, մեծամասնությունը հայեր, ովքեր զբաղվում էին թեյի, ծխախոտի և եգիպտացորենի մշակությամբ, բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ակումբ և բուժկայան։
Գյուղը հիմնադրել են Տրապիզոնի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1890 թվականին։ Խոշոր կալվածատեր Պավել Կրաևսկին, բնակության համար իր կալվածքները տրամադրել է հայերին, ուստի նրա անունն է կրում գյուղի անվան առաջին մասը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 674)։
|
|
---|
| Լազարևսկի շրջանի հայաբնակ բնակավայրեր | |
---|
| Ադլերի շրջանի հայաբնակ բնակավայրեր | |
---|
| Խոստայի շրջանի հայաբնակ բնակավայրեր | |
---|
| Կենտրոնական շրջանի հայաբնակ բնակավայրեր | |
---|
|