Jump to content

Լուկրեցիա Բորջիա (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուկրեցիա Բորջիա (այլ կիրառումներ)
Լուկրեցիա Բորջիա
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1860
բարձրություն43,8 սանտիմետր[1]
լայնություն25,8 սանտիմետր[1]
ժանրդիմապատկեր
գտնվում էԹեյթ Բրիտանիա
հավաքածուԹեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաԼուկրեցիա Բորջիա
կայք
Ծանոթագրություններ
 Lucrezia Borgia by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

«Լուկրեցիա Բորջիա» (անգլ.՝ Lucrezia Borgia), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրաներկ նկարը՝ ստեղծված 1860-1861 թվականներին։ Ներկայումս նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։

Տեղեկություն նկարի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսսետտին նկարի վրա սկսել է աշխատել 1860 թվականից՝ տխուր ձևով հայտնի Բորջիաների ընտանիքի պատմության հանդեպ իր հետաքրքրության ազդեցությամբ[2][3]։ Այդ նույն ժամանակ Ռոսսետտին ծանոթացել է Չառլզ Սուինբյորնի հետ, որի շնորհիվ սկսել է հետաքրքրվել ճակատագրական կանանց պատկերմամբ[4]։ Սուինբյորնը այդ ժամանակ զբաղված էր Լուկրեցիա Բորջիայի մասին «The Chronicle of Tebaldeo Tebaldei» գրքի գրությամբ (որն այդպես էլ չի ավարտել)[5]։ Ընդ որում, Ռոսսետտիի վերաբերմունքը Լուկրեցիայի հանդեպ արմատականորեն տարբերվում է Սուինբյորնի տեսանկյունից։ Վերջինս ներկայացրել է նրան հերոսական կերպարով և անցյալի ինչ-որ մնացուկներով, իսկ Ռոսսետտիի համար նա ճակատագրական կին է՝ դաժան և վտանգավոր, մարտահրավեր է նետում նկարչի համար ժամանակակից աշխարհին, որը ղեկավարում են տղամարդիկ[5]։

Ջրաներկ նկարում պատկերված է Լուկրեցիա Բորջիան, որը լվանում է ձեռքերն այն բանից հետո, երբ թունավորում է իր ամուսնուն՝ դուքս Ալֆոնսո Բիշելյեին իր հոր՝ Ալեքսանդր VI պապի մասնակցությամբ։ Հետին պլանի հայելու արտացոլանքում երևում է, թե ինչպես է նա օգնում դքսին առաջ քայլել՝ թույլ տալով, որ թույնը ավելի խորը ներթափանցի օրգանիզմ[2]։

Սկզբնապես Լուկրեցիայի հագուստը եղել է լրիվ ուրիշ (ուղիղ շրջազգեստ և մինչև դաստակները հասնող ուռուցիկ թևքեր), բացի այդ հերոսուհու հայացքը ուղղված էր դիտողին։ Հենց այդ տարբերակով էլ այն ձեռք է բերել Ֆրեդերիկ Լեյլանդը, սակայն որոշ ժամանակ անց ջրաներկը վերադարձել է նկարչի մոտ, և նա ամբողջությամբ վերանկարել է հերոսուհու կերպարը՝ թեքելով նրա հայացքը թունավորված ամուսնու կողմը[3]։

Ստեղծագործությունը (մասնավորապես՝ նրա կոմպոզիցիան) ոգեշնչման աղբյուր է ծառայել Էդվարդ Բյորն Ջոնսի համար, երբ վերջինս աշխատել է չարագործ Սիդոնյա ֆոն Բորքի պատկերման վրա[2]։

1871 թվականին Ռոսսետտին հայտնել է իր գործակալ Չառլզ Հաուելին, որ ջրաներկը հանդիսանում է «լավագույնը նրանցից, որը նա երբևէ ստեղծել է փոքր չափերով»[6]։ Այդ ժամանակ նկարիչը կրկնել է աշխատանքը մեծ չափսերով. այն պահվում է Ֆագի պատկերասրահի հավաքածուում։ Ստեղծվել են ևս մի քանի այդպիսի կրկնօրինակներ, որոնց գտնվելու վայրը հայտնի չէ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.tate.org.uk/art/artworks/rossetti-lucrezia-borgia-n03063
  2. 2,0 2,1 2,2 «Dante Gabriel Rossetti - Lucrezia Borgia» (անգլերեն). Tate Gallery.
  3. 3,0 3,1 H. C. Marillier Dante Gabriel Rossetti, An Illustrated Memorial of His Art and Life. — George Bell and Sons - Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 105.
  4. Bade P. Femme Fatale: Images of Evil and Fascinating Women. — 1979. — С. 13. — 130 с. — ISBN 0-904069-206
  5. 5,0 5,1 5,2 «Lucrezia Borgia» (անգլերեն). Rossetti Archive.
  6. «Lucrezia Borgia» (անգլերեն). Rossetti Archive.