Jump to content

Էջեր գրականության և արվեստի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
09:04, 9 Դեկտեմբերի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Էջեր գրականության և արվեստի
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1965
ԳրասենյակԲեյրութ, Լիբանան
Լուծարվել է1972

«Էջեր գրականության և արվեստի» («Էջեր գրականութեան եւ արուեստի»), պարբերագիրք։ Լիբանանահայ գրական շրջանակի հրատարակություն։

Լույս է տեսել 1965-1972 թվականներին (անկանոն պարբերականությամբ) Բեյրութում։ Խմբագիրներ՝ Գառնիկ Ադդարյան, Արմեն Դարյան, Պետրոս Մինասյան, Գեղամ Սևան։ Հաջորդել է «Ժողովածու գրականութեան եւ արուեստի» (1950-1954, խմբագիր՝ Պ. Մինասյան), «Մշակոյթ» (1954-1955, խմբագիր՝ Գ. Ադդարյան), «Գիրք գրականութեան եւ արուեստի» (1955-1956, 1959, խմբագիրներ՝ Գ. Ադդարյան, Գ. Սևան), «Յառաջ գրական» (1961-1964, խմբագիրներ՝ Գասպար Տերտերյան, Ա. Դարյան, Պ. Մինասյան) պարբերագրքերին։

Պարբերականը տպագրել է գրական-գեղարվեստական ստեղծագործություններ, գրախոսություններ, տեսական հոդվածներ արվեստի ու գրականության վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։