Տրինկուլո (արբանյակ)
Տրինկուլո (Ուրան XXI) Trinculo | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 13 օգոստոս 2001[1][2] (հաստատվել է 2002 թ.[1][3]) թ. (Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելարսի, Դեն Միլիսավլևիչի և Բրետ Գլեդմանի կողմից) |
Հեռավորությունը Ուրանից | 8 504 000 կմ[4][5] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 8 504 000 կմ[4][5] |
Էքսցենտրիսիտետ | 0,2200[4][5] |
Սիդերիկ պարբերություն | 749,24 օր |
Թեքվածություն | 147.83° (Ուրանի հասարակածի նկատմամբ) 167° (Խավարածրի հարթության նկատմամբ)[4] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~9 կմ[6] |
Մակերևույթի մակերես | ~1000 կմ² |
Ծավալ | ~3000 կմ³ |
Զանգված | ~3,9 × 1015 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,0021 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,007 կմ/վ |
Ալբեդո | 0,04[6] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 65 Կ (−208 °C) |
Տրինկուլո (Uranus XXI), Ուրանի 27 հայտնի արբանյակներից 22-րդն է, և չորրորդն է արտաքին անկանոն արբանյակներից։ Հանդիսանում է մոլորակի ամենափոքր արբանյակներից մեկը։
Հայտնաբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի ղեկավարության տակ աշխատող աստղագետների խմբի կողմից 2001 թվականի օգոստոսի 13-ին։ Ուրանի առաջին արբանյակն էր, որը հայտնաբերվել է 21-րդ դարում։ Արբանյակը ստացել է ժամանակավոր S/2001 U 1 անվանումը[1][7]։ Հաստատումից հետո ստացել է նաև Ուրան XXI անվանումը։
2003 թվականի օգոստոսի 8-ին արբանյակը ստացել է իր պաշտոնական Տրինկուլո անվանումը, Շեքսպիրի Փոթորիկ պիեսի հերոս խմած ծաղրածու Տրինկուլոյի անունով։ Ուրանի բոլոր արբանյակները անվանվել են Վիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործությունների կերպարների անուններով։
Ուղեծիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրինկուլոն պտտվում է Ուրանի շուրջ մոլորակի պտույտին հակադարձ ուղղությամբ 8 501 260 կմ մեծ կիսաառանցքով, մոլորակի ամպերի շերտից մոտ 8 475 700 կմ հեռավորության վրա։ Ուղեծրի էքսցենտրիսիտետը կազմում է 0,2177350, իսկ թեքումը խավարածրի նկատմամբ 166,25279°։ Տրինկուլոն պտտվում է մոտ 14 անգամ Ուրանից հեռու քան արտաքին մեծ արբանյակ Օբերոնը։
Տրինկուլոն պատկանում է Կալիբանի խմբին, որում նույնպես գտնվում են Ֆրանցիսկոն, Կալիբանը և Ստեֆանոն։ Խմբի արբանյակները ունեն չափավոր էքսցենտրիսիտետ և մեծ ուղեծրի թեքում՝ 140-ից 170°։
Արբանյակը պտտվում է Ուրանի շուրջ 748 օր 19 ժամ 55 րոպեի ընթացքում, որը կազմում է մոտ 2,050 երկրային տարի։ Տրինկուլոյի մեկ պտույտը Ուրանի շուրջ մոտավորապես հավասար է Մարսի պտույտին Արեգակի շուրջ։
Ֆիզիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրինկուլոյի տրամագիծը գնահատվում է մոտ 18 կմ, գնահատումը կատարվել է հիմնվելով նրա լուսատվության վրա 4%։ Մակերևույթը չափազանց մուգ է։ Ամենայն հավանականությամբ Տրինկուլոն Ուրանի ամենափոքր հայտնի արբանյակն է։
Արբանյակի խտությունը գնահատվում է 1,3 - 1,5 գ/սմ³։ Այսպիսով այն պետք է կազմված լինի առավելապես ջրային սառույցից և քարային ապարներից։ Տրինկուլոյի մակերևութային ձգողությունը կազմում է 0,0021 մ/վ²։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ Տրինկուլոն որսացվել է Ուրանի կողմից, և ի սկզբանե հանդիսացել է Կոյպերի գոտու մարմին։ Հնարավոր է, որ այս արբանյակը սկզբում դարձել է կենտավրոս և ապա նոր միայն որսացվել է մոլորակի կողմից։ Այնուամենայնիվ, որսման մեխանիզմը հայտնի չէ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Daniel W. E. Green (2002 թ․ սեպտեմբերի 30). «IAUC 7980: S/2001 U 1». IAU Circular. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Jennifer Blue (2008 թ․ հոկտեմբերի 16). «Planet and Satellite Names and Discoverers». Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Sheppard, Scott S. «New Satellites of Uranus Discovered in 2003». Institute for Astronomy at the University of Hawaii. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Sheppard, Jewitt, Table 3, էջ 523
- ↑ 5,0 5,1 5,2
Jacobson, R.A. (2003) URA067 (2007 թ․ հունիսի 28). «Planetary Satellite Mean Orbital Parameters». JPL/NASA. Վերցված է 2008 թ․ հունվարի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 6,0 6,1 Sheppard, Jewitt & Kleyna 2005, էջ. 523, Table 3 ... ri (km) ... 9 ... i Radius of satellite assuming a geometric albedo of 0.04.
- ↑ It is about 10km in diameter. Brian J. Gladman; Kavelaars, J. J.; Holman, M. J.; Petit, J.-M.; Scholl, H., Nicholson, P. D.; and Burns, J. A.; The Discovery of Uranus XIX, XX, and XXI, Icarus, 147 (2000), pp. 320–324
- Sheppard, S. S.; Jewitt, D.; Kleyna, J. (2005). «An Ultradeep Survey for Irregular Satellites of Uranus: Limits to Completeness». The Astronomical Journal. 129: 518. doi:10.1086/426329.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- David C. Jewitt pages (անգլ.)
- Uranus' Known Satellites (by Scott S. Sheppard) (անգլ.)
- MPC: Natural Satellites Ephemeris Service (անգլ.)
|