Jump to content

Ուիլյամ Հերշել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուիլիամ Հերշելից)
Ուիլյամ Հերշել
Friedrich Herschel
Ծնվել էնոյեմբերի 15, 1738(1738-11-15)[1][2][3][…]
Հաննովեր, Բրաունշվայգ-Լյունեբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2][4][…]
Մահացել էօգոստոսի 25, 1822(1822-08-25)[1][3][5][…] (83 տարեկան)
Սլաու, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]
ԳերեզմանChurch of St Laurence, Upton-cum-Chalvey
Բնակության վայր(եր)Անգլիա[2], Բաթ[2], Datchet?[2], Old Windsor?[2] և Observatory House?[2]
Քաղաքացիություն Հաննովերի թագավորություն,  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունաստղագետ, կոմպոզիտոր, հոբոյահար, երաժիշտ և ֆիզիկոս
Գործունեության ոլորտաստղագիտություն և օպտիկա
Պաշտոն(ներ)Թագավորական աստղագիտական ընկերության նախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[7], Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[6]
Ալմա մատերՕքսֆորդի համալսարան[8]
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[9]
Հայտնի աշակերտներՋոն Հերշել և Քերոլայն Հերշել
Պարգևներ
Ամուսին(ներ)Մերի Բոլդուին[2][11]
Երեխա(ներ)Ջոն Հերշել[2][11]
ՀայրԻսահակ Հերշել[11]
ՄայրԱննա Իլզե Մորիցեն[11]
Ստորագրություն
Изображение автографа
 Wilhelm Herschel Վիքիպահեստում

Ուիլիամ Հերշել (Ֆրիդրիխ Վիլհելմ Հերշել) (անգլ.՝ William Herschel, գերմ.՝ Friedrich Wilhelm Herschel, նոյեմբերի 15, 1738(1738-11-15)[1][2][3][…], Հաննովեր, Բրաունշվայգ-Լյունեբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][2][4][…] - օգոստոսի 25, 1822(1822-08-25)[1][3][5][…], Սլաու, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6]), գերմանական ծագումով նշանավոր անգլիացի աստղագետ։ Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ (1781 թվականից), Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1789 թ.)։ Հայտնի է որպես Ուրան մոլորակի և նրա երկու արբանյակների՝ Տիտանիայի և Օբերոնի հայտնաբերող։ Նաև հայտնաբերել է Սատուրն մոլորակի երկու արբանյակ և ինֆրակարմիր ճառագայթումը։ Ավելի քիչ են հայտնի նրա քսանչորս սիմֆոնիաները։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գերմանական Հաննովեր քաղաքում՝ քրիստոնեություն ընդունած աղքատ հրեա երաժշտի ընտանիքում[12][13]։ Եղել է Իսահակ և Աննա Հերշելների տասը երեխաներից մեկը։ Հայրը եղել է տեղի զինվորական նվագախմբու հոբոյ նվագող։ Տասնյոթ տարեկանում զինվորական նվագախմբը, որի կազմում նույնպես հոբոյ էին նվագում Վիլհելմն ու իր եղբայր Յակոբը, գործուղվում է Անգլիա։

Այնտեղ 1757 թվականից սկսել է զբաղվել երաժշտությամբ, իսկ հետո սկսել է հրապուրվել մաթեմատիկայով և աստղագիտությամբ։ Աստղագիտություն սովորել է ինքնուրույն։ 1773 թ. առաջին անգամ սկսել է իր ձեռքով պատրաստել հեռադիտակի հայելիներ և օպտիկական սարքեր։ Անգլիայի թագավոր Գեորգ 3-րդը նրան տրամադրում է առանձին աստղադիտարան կառուցելու միջոցներ։ 1789 թ. Հերշելը որոշ տեխնիկական կատարելագործումների և հայելիների տրամագիծը մինչև 126 սմ մեծացնելու միջոցով կարողացավ պատրաստել իր ժամանակի ամենամեծ հեռադիտակը (երկարությունը՝ 12 սմ, հայելու տրամագիծը՝ 122 սմ)։ Դրա միջոցով կարողացավ ուսումնասիրել միգամածություններն ու գիսավորները, ինչպես նաև՝ Ծիր Կաթնի կառուցվածքը, եզրակացնելով, որ այն ունի սկավառակի ձև, իսկ Արեգակնային համակարգը գտնվում է նրա կազմում։ Այդ բոլոր աշխատանքների ժամանակ Ուիլիամի օգնականն էր նրա քույր Կարոլինա Հերշելը։

Հարկ է նշել նաև, որ նա անում էր նաև տարօրինակ գիտական հետևություններ, օրինակ՝ համարում էր, որ բոլոր մոլորակները բնակեցված են, որ Արեգակի եռացող մթնոլորտի տակ գտնվում է ամպերի խիտ շերտ, իսկ ավելի ներքևում՝ պինդ մակերևույթ։

Ուիլյամ Հերշելն ու իր կին Մերին ունեցել են մեկ որդի՝ Ջոն անունով, ով հետագայում նույնպես դարձավ ճանաչված աստղագետ։ Ուիլյամի եղբայրներից մեկը՝ Ալեքսանդրը քրոջ Կարոլինի և զարմիկ Ջոնի մոտ ապրելու համար նույնպես տեղափոխվել է Անգլիա։ Եղբոր մահից հետո Կարոլինը վերադարձել է Հաննովեր և այնտեղ մահացել է 1848 թ. հունվարին։

Երկնքի դիտումներն Ուիլիամ Հերշելն սկսել է 1773 թվականից։ Հայտնաբերել Է Ուրան մոլորակը (մարտի 13, 1783), Ուրանի երկու արբանյակը (1787 թ.), դրանց հակադարձ շարժումը (1797 թ.), Սատուրնի երկու արբանյակը (1789 թ.), չափել Սատուրնի Ա նրա օղակների պտտման պարբերությունները (1790 թվական) ևն։ Հաստատել Է կրկնակի աստղերի գոյությունը և կազմել դրանց երեք աստղացուցակ։ Հայտնաբերել Է ավելի քան 2500 նոր միգամածություններ և աստղակույտեր, ուսումնասիրել Արեգակի և բազմաթիվ աստղերի սպեկտրները։ Առաջինն Է նշել Գալակտիկայի ընդհանուր ձևն ու գնահատել նրա չաֆերը։ Հայտնաբերել Է արեգակնային համակարգի շարժումը տարածության մեջ, առաջ քաշել դիֆուզ նյութից աստղերի առաջացման միգամածային կոսմոգոնիական վարկած։

Հայտնագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
1788 թ. փետրվարի 5-ին Ուիլյամ Հերշելի հայտնագործած NGC 2683 պարուրաձև անբարավոր գալակտիկան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Clerke A. M. Herschel, William // Dictionary of National Biography / L. Stephen, S. LeeLondon: Smith, Elder & Co., 1885.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.)London: John Murray, 1898.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Витковский В. В. Гершель, Вильям (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1893. — Т. VIIIа. — С. 572.
  5. 5,0 5,1 5,2 Friedrich Wilhelm Herschell / B. Delmas, R. Mathis — 2009.
  6. 6,0 6,1 6,2 6,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
  7. 7,0 7,1 https://www.amacad.org/sites/default/files/media/document/2019-10/electionIndex1780-1799.pdf
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  10. Award winners : Copley MedalRoyal Society.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Kindred Britain
  12. Lubbock, Constance Ann (1933). The Herschel Chronicle: The Life-story of William Herschel and His Sister, Caroline Herschel. CUP Archive. էջեր 1–.
  13. Holden, pp. 6–7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Հերշել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 381