Jump to content

Կալիբան (արբանյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կալիբան
(Ուրան XVI)
Արբանյակի հայտնաբերման լուսանկարը
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է6 սեպտեմբեր 1997 թ. (Բրետ Գլեդման, Ֆիլ��պ Նիկոլսոն, Ջոզեֆ Բարնս, Ջոն Կավալաարսի կողմից)
Հեռավորությունը Ուրանից7 231 000 կմ
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք7 231 000 կմ[1]
Էքսցենտրիսիտետ0,1812[1]
Սիդերիկ պարբերություն579,73 օր
Ուղեծրային արագություն0,91 կմ/վ (հաշվարկված)
Թեքվածություն139,6813° (Ուրանի հասարակածի նկատմամբ)
Ծագման անկյան երկայնություն174,9928°
Պերիկենտրոնի արգումենտ339,4621°
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~36 կմ[2]
Մակերևույթի մակերես~16 000 կմ² (գնահատական)
Ծավալ~200 000 կմ³ (գնահատական)
Զանգված~2,5 × 1017 կգ
Միջին խտություն~1,3 գ/սմ³
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,02 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,031 կմ/վ
Պտույտի պարբերություն2,7 ժ[3]
Առանցքի թեքում0,0°
Ալբեդո0,04
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան65 Կ (−209 °C)

Կալիբան (անգլ.՝ Caliban), Ուրանի մեծությամբ երկրորդ հակադարձ շարժմամբ անկանոն արբանյակն է։ Հայտնաբերվել է 1997 թվականի սեպտեմբերի 6-ին Բրետ Գլեդմանի, Ֆիլիպ Նիկոլսոնի, Ջոզեֆ Բարնսի և Ջոն Կավալաարսի կողմից, օգտագործելով 200-դյույմանոց Հեյլի աստղադիտակը, միաժամանակ Սիկորաքս արբանյակի հետ, և ստացել է ժամանակավոր S/1997 U 1 նշանակումը, և ապա ստացել է նաև Ուրան XVI անվանումը։

Իր այժմյան անունը ստացել է Վիլյամ Շեքսպիրի Փոթորիկ պիեսի հրեշի անունով։

Ուրանի հակադարձ անկանոն արբանյակները

Կալիբանը պտտվում է բավականին ձգված ուղեծրով, ավելի քան 10 անգամ ավելի հեռու Ուրանից քան ամենահեռու կանոնավոր արբանյակ Օբերոնը։ Նրա ուղեծիրը հակադարձ է, չափավոր թեքված և փոքր էքսցենտրիսիտետով։ Ուղեծրի պարամետրերից կարելի է դատել, որ այն պատկանում է նույն ուղեծրային խմբին, ինչպես և Ստեֆանոն և Ֆրանցիսկոն, և հավանաբար ունի միևնույն ծագումը։

Ֆիզիկական պարամետրերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիբանի տրամագիծը գնահատվել է մոտ 72 կմ (ենթադրելով, որ այն ունի 0,04 ալբեդո)[2], այսպիսով այն կարող է հանդիսանալ Ուրանի մեծությամբ երկրորդ անկանոն արբանյակը, մոտավորապես Ուրանի ամենամեծ անկանոն արբանյակ Սիկորաքսի կես չափին։

Ըստ վարկածի Կալիբանը Ուրանի կողմից որսացված արբանյակ է հանդիսանում, և չի առաջացել մոլորակի շուրջ նրա առաջացումից հետո գոյացած փոշու ամպից։ Որսման ճշգրիտ մեխանիզմը հայտնի չէ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոզովիչ, Մ.; Յակոբսոն, Ռ. Ա. (2009). «Մոլորակների արբանյակների ուղեծրային պարամետրերը». ՌՇԼ / ՆԱՍԱ. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.
  2. 2,0 2,1 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական պարամետրերը». Ռեակտիվ Շարժման Լաբորատորիա (Արեգակնային համակարգի դինամիկա). 2008 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2009 թ․ մարտի 10-ին.
  3. Մարիս, Միշել; Կառարո, Ջիովանի; Կրեմոնեզե, Գաբրիել; Ֆյուլե, Մարկո (մայիս 2001). «Ուրանի անկանոն արբանյակներ Սիկորաքսի և Կալիբանի բազմագույն ֆոտոմետրիան». Աստղագիտական ամսագիր. 121 (5): 2800–2803. arXiv:astro-ph/0101493. Bibcode:2001AJ....121.2800M. doi:10.1086/320378. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]