Օգոստոս ամսվա օրերը
Օգոստոսի 2
Չերչիլը, Թրումենը և Ստալինը (ձախից աջ) Պոտսդամսկյան համագումարի ժամանակ
Օգոստոսի 3
Հայերեն Վիքիպեդիայի 10.000-րդ հոդվածի ստեղծմանը նվիրված տոնական պատկերանիշ
1829 թ. – Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում (Օպերա Գառնիե) կայացավ Ջոակինո Ռոսինիի Վիլհելմ Տելլ օպերայի առաջնախաղը։
1903 թ. – ծնվել է Շահան Շահնուրը , ֆրանսահայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից (մահ. 1974 թ.)։
1914 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին ։
1960 թ. – Նիգերը հռչակեց իր անկախությունը Ֆրանսիայից ։
1966 թ. – ծնվել է Գագիկ Գինոսյանը , մշակութային գործիչ, ազգային պարարվեստի մասնագետ, արցախյան ազատամարտի մասնակից։
1994 թ. – մահացել է Ինոկենտի Սմոկտունովսկին , ռուս խորհրդային սիրված դերասան (ծն. 1925 )
2008 թ. – մահացել է Ալեքսանդր Սոլժենիցինը , ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1918 թ.):
2010 թ. – Հայերեն Վիքիպեդիան հատեց 10 000 հոդվածի շեմը։
Օգոստոսի 5
Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնի շենքը
1716 թ. – Ավստրո -թուրքական պատերազմի ժամանակ Պետրովարադինյան ճակատամարտում ավստրիական զորքերը ջախջախեցին Օսմանյան Թուրքիայի բանակին։
1850 թ. – ծնվել է Գի դը Մոպասանը , ֆրանսիացի գրող (մահ. 1893 թ.)։
1904 թ. – ծնվել է Սուրեն Ավչյանը , հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, գրական-մշակութային գործիչ (մահ. 1985 թ.)։
1905 թ. – ծնվել է Արտեմ Միկոյանը (մահ. 1970 թ.) հայազգի հանրահայտ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը։
1920 թ. – Հաճընի հերոսամարտի ժամանակ մոտ 200 հայ կամավորներ Կայծակ Արամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցան թուրքական դիրքերին, ոչնչացրին մի ամբողջ դասակ և գրաված ծանր հրանոթը տեղափոխեցին Հաճընի հրապարակ և դրանով սկսեցին կրակ բացել թուրքերի վրա։
1930 թ. – ծնվել է Նիլ Արմստրոնգը , ամերիկացի տիեզերագնաց , լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը (մահ. 2012 թ.)։
1932 թ. – ՀՍԽՀ Լուսժողկոմատի որոշմամբ ստեղծվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ։
1967 թ. – Փինք Ֆլոյդ բրիտանական պրոգրեսիվ /փսիխոդելիկ ռոք խումբը թողարկեց իր առաջին ալբոմը՝ The Piper at the Gates of Dawn։
1974 թ. – ծնվել է Ռոման Բերեզովսկին , հայ ֆուտբոլիստ , Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահը։
Օգոստոսի 10
Երվանդ Մանարյան
1519 թ. – Ֆեռնան Մագելանը սկսեց աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
1793 թ. – Լուվրը բացվեց որպես թանգարան։
1821 թ. – Միսսուրին դարձավ ԱՄՆ -ի 24-րդ նահանգը։
1899 թ. – ծնվել է Մկրտիչ Խերանյանը , հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ (մահ. 1970 թ.)։
1916 թ. – ծնվել է Էռնեստ Դերվիշյանը , ամերիկակահայ զինվորական, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ցուցաբերած արիության համար 1945 թվականին պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի պատվո շքանշանով (մահ. 1984 թ.)։
1920 թ. – կնքվեց Սևրի պայմանագիրը ։
1920 թ. – Հայաստանի և ՌԽՖՍՀ -ի կառավարությունների միջև կնքվեց համաձայնագիր ։
1924 թ. – ծնվել է Երվանդ Մանարյանը , հայ սիրված դերասան, ռեժիսոր և սցենարիստ, աշխատել է Երևանի պետական տիկնիկային թատրոնում որպես ռեժիսոր (մահ. 2020 թ.)։
2003 թ. – ռուս տիեզերագնաց Յուրի Մալենչենկոն, գտնվելով Միջազգային տիեզերակայանում , ամուսնացել է Եկատերինա Դմիտրիևայի հետ, որն այդ պահին գտնվում էր Հյուսթոնում ։
Օգոստոսի 11
Հալք Հոգան
Նավասարդի օրը Հին Հայաստանում։
մ.թ.ա. 480 թ. – տեղի ունեցավ Թերմոպիլեի ճակատամարտը , հին հունական պոլիսների և Աքեմենյան Պարսկաստանի միջև: Այդ ճակատամարտում տեղի ունեցած դեպքերի հիման վրա է նկարահանվել 300 սպարտացիները ֆիլմը։
843 թ. – Կառլոս Մեծի թոռները իրար մեջ բաժանեցին Ֆրանկական պետությունը ։
1867 թ. – Համբուրգ քաղաքում լույս տեսավ Կարլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հատորը։
1947 թ. – ծնվել է Արկադի Անդրեասյանը , հայ ճանաչված ֆուտբոլիստ , մարզիչ։
1950 թ. – ծնվել է Սթիվ Վոզնյակը , ամերիկացի ծրագրավորող, «Apple Inc.» ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի հետ միասի��, աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծողներից մեկը։
1952 թ. – ծնվել է Ռոլանդ Շառոյանը , հայ արձակագիր, լրագրող։
1953 թ. – ծնվել է Հալք Հոգանը , ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ , կինոդերասան, հեռուստատեսային դեմք և երաժիշտ։
1960 թ. – Չադը հռչակեց իր անկախությունը Ֆրանսիայից ։
1979 թ. – ԽՍՀՄ երկու ՏՈՒ-134 մակնիշի ինքնաթիռներ օդում իրար բախվեցին, ինչի հետևանով զոհվեց ընդհանուր թվով 178 մարդ, որոնց թվում ուզբեկական «Պախտակոր» ֆուտբոլային ակումբի անդամները։
1996 թ. – մահացել է Վանգան , բուլղարացի պայծառատես (ծն. 1911 թ.):
Օգոստոսի 12
Վիկտոր Համբարձումյանին նվիրված փոստային նամականիշ
Օգոստոսի 13
Ֆիդել Կաստրո
Ձախլիկների միջազգային օրն է։
1173 թ. – մահացել է Ներսես Շնորհալին , հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, Ամենայն Հայոց Կաթողիկոս (ծն. 1102 թ.)։
1521 թ. – Իսպանիացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը գրավեց ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանը ։
1826 թ. – մահացել է Ռենե Լաեննեկը , ֆրանսիացի բժիշկ և անատոմ, ախտորոշման կլինիկո-անատոմիական մեթոդի հիմնադիր, ստետոսկոպի ստեղծողը (ծն. 1781 թ.)։
1920 թ. – տեղի ունեցավ վարշավյան ճակատամարտը՝ ռուս-լեհական պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկը։
1926 թ. – ծնվել է Ֆիդել Կաստրոն , կուբացի հեղափոխական, Կուբայի նախկին նախագահներից (մահ. 2016 թ.)։
1943 թ. – ծնվել է Ազատ Գասպարյանը , կինոյի և թատրոնի հայ դերասան (մահ. 2013 թ.)։
1946 թ. – մահացել է Հերբերտ Ուելսը , գիտա-ֆանտաստիկ ժանրի բրիտանացի գրող և հրապարակախոս (ծն. 1866 թ.)։
2001 թ. – Մեթյու Հոլմանը և Բրետ Գլեդմանը հայտնաբերեցին Ուրանի 4 անկանոն արբանյակ ՝ Լաոմեդեյա , Ֆրանցիսկո , Տրինկուլո և Ֆերդինանդ ։
Օգոստոսի 14
Բանկ Օտոմանը գրաված հայերը Մարսելում
1879 թ. – մահացել է Իվան Լազարևը , ռուսական բանակի հայազգի զինվորական գործիչ, գեներալ-լեյտենանտ (ծն. 1802 ) թ.:
1896 թ. – տեղի ունեցավ Բանկ Օտոմանի գրավումը , 1894-96 թվականների համիդյան ջարդերին հաջորդած, սուլթանից և արևմտյան տերություններից ի նպաստ հայերի բարեփոխումներ պահանջելու, Հայկական հարցի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով կատարված գործողություն։
1915 թ. – ծնվել է Դերեկ Պրինսը , բրիտանացի աստվածաբան, քարոզիչ (մահ. 2003 թ.):
1934 թ. – Ֆրիշ Ռագնարը առաջին անգամ օգտագործեց մակրոէկոնոմիկա տերմինը։
1947 թ. – Պակիստանը անկախացավ Միացյալ թագավորությունից ։
1959 թ. – ծնվել է Մեջիք Ջոնսոնը , ամերիկացի բասկետբոլիստ ։
1971 թ. – Բահրեյնը անկախացավ Միացյալ թագավորությունից ։
1983 թ. – մահացել է Հմայակ Սիրասը , հայ արձակագիր, թարգմանիչ (ծն. 1902 թ.):
1992 թ. – սկսվեց վրաց -աբխազական պատերազմը։
Օգոստոսի 15
Սիլվի Վարդան
1096 թ. – սկսվեց Առաջին խաչակրաց արշավանքը , Հռոմի Պապի օրհնությամբ խաչակիրներն Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա ընկան Կոստանդնուպոլիս :
1461 թ. – թուրք-օսմանները գրավեցին Տրապիզոնի կայսրության մայրաքաղաք Տրապիզոնը ։
1534 թ. – Փարիզում ստեղծվեց Ճիզվիտների կաթոլիկ միությունը։
1537 թ. – հիմնադրվեց Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնը ։
1771 թ. – ծնվել է Վալտեր Սքոթը , անգլիացի գրող, բանաստեղծ, արձակագիր, («Քվենտին Դորվարդ» , «Այվենհո» , մահ. 1832 թ.):
1914 թ. – Պանամայի ջրանցքով անցավ առաջին նավը։
1922 թ. – ծնվել է Վահագն Դավթյանը , հայ բանաստեղծ (մահ. 1996 թ.):
1944 թ. – ծնվել է Սիլվի Վարդանը , ծագումով հայ , ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի։
1960 թ. – Կոնգոյի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը Ֆրանսիայից։
1969 թ. – սկսվեց Վուդստոկյան փառատոնը ՝ ամենանշանավոր ռոք փառատոններից մեկը։
Օգոստոսի 18
Մկրտիչ Պեշիկթաշլյան
1750 թ. – ծնվել է Անտոնիո Սալիերին , իտալացի երգահան, դիրիժոր և մանկավարժ (մահ. 1825 թ.)։
1828 թ. – ծնվել է Մկրտիչ Պեշիկթաշլյանը , հայ բանաստեղծ (մահ. 1868 թ.)։
1868 թ. – ֆրանսիացի աստղագետ Պիեռ Ժանսենը հայտնագործեց Հելիում քիմիական տարրը։
1877 թ. – Ասաֆ Հոլլը հայտնաբերեց Մարսի արբանյակ Ֆոբոսը ։
1917 թ. – Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցավ մեծ հրդեհ, ինչի հետևանքով այրվեց մոտ 120 հեկտար տարածք, հրդեհից վնասվածքներ ստացան մոտ 72.000 մարդ։
1922 թ. – ծնվել է Աշոտ Սուքիասյանը , հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մահ. 2007 թ.)։
1991 թ. – ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի նկատմամաբ հայտարարվեց տնային կալանք։
1994 թ. – մահացել է Վազգեն Ա -ն, Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոս (ծն. 1908 թ.)։
2006 թ. – Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ միջազգային ընկերությունը 40 միլիոն ԱՄՆ դոլարով գնեց Նաիրիտ գործարանի բաժնետոմսերի 90%-ը։
Օգոստոսի 19
Կոկո Շանել
1071 թ. – տեղի ունեցավ Մանազկերտի ճակատամարտը , սելջուկ-թուրքերի և բյուզանդական զորքերի միջև։
1812 թ. – տեղի ունեցավ Բալուտինո լեռան ճակատամարտը՝ Ռուսական կայսրություն և Ֆրանսիայի պատերազմի ամենանշանավոր ճակատամարտերից մեկը։
1881 թ. – ծնվել է Ջորջե Էնեսկուն , ռումինացի կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր և մանկավարժ, ազգային դասական, 20-րդ դարի ��եծագույն երաժիշտներից մեկը (մահ. 1955 թ.)։
1883 թ. – ծնվել է Կոկո Շանելը , ֆրանսիացի աշխարհահռչակ մոդելյոր, (մահ. 1971 թ.)։
1927 թ. – ծնվել է Էդուարդ Ավագյանը , հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ (մահ. 2010 թ.)։
1945 թ. – ծնվել է Յան Գիլանը , շոտլանդական ծագմամբ անգլիացի ռոք -վոկալիստ, Դիփ Փարփլ լեգենդար ռոք-խմբի երգիչը։
1946 թ. – ծնվել է Բիլ Քլինթոնը , ԱՄՆ -ի 42-րդ նախագահը։
1960 թ. – տիեզերք թռավ Սպուտնիկ-5 տիեզերանավը Բ��լկա և Ստրելկա շների հետ միասին։
1991 թ. – ԽՍՀՄ -ում ռազմական հեղաշրջման փորձ արվեց։
2005 թ. - Կանադայի Օնտարիո նահանգում տեղի ունեցավ ուժեղ փոթորիկ, որի վնասը կազմեց մոտ 500 միլիոն դոլար։
Օգոստոսի 22
Հովհաննես Իսակովի հիշատակին նվիրված ԽՍՀՄ փոստային նամականիշ
Օգոստոսի 24
Հայաստանի դրոշ
79 թ. – ժայթքեց Վեզուվ հրաբուխը , ինչի արդյունքում կործանվեցին Պոմպեյ , Հերկուլանում և Ստաբիի քաղաքները։
1902 թ. – ծնվել է Ֆեռնան Բրոդելը , ֆրանսիացի նշանավոր պատմաբան (մահ. 1985 թ.)։
1926 թ. – հիմնադրվեց Բարսելոնա ԲԱ իսպանական բասկետբոլային ակումբը։
1947 թ. – ծնվել է Պաուլո Կոելիոն , բրազիլացի հայտնի գրող, արձակագիր, բանաստեղծ։
1948 թ. – ծնվել է Ժան Միշել Ժարը , ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժիշտ, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից։
1990 թ. – մահացել է Սերգեյ Դովլաթովը , հայ -հրեական ծագումով ռուս գրող (ծն. 1941 թ.)։
1991 թ. – Ուկրաինան անկախացավ ԽՍՀՄ -ից։
1991 թ. – ընդունվեց Հայաստանի դրոշը ։
1993 թ. – սկսվեց Մայքլ Ջեքսոնի Dangerous համաշխարհային շրջագայության 2-րդ մասը։
1995 թ. – թողարկվեց Windows 95 օպերացիոն համակարգը ։
Օգոստոսի 25
Սիլվա Կապուտիկյան
1530 թ. – ծնվել է Իվան IV Ահեղը , Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան, ամենայն Ռուսիո ցար (մահ. 1584 թ.)։
1900 թ. – մահացել է Ֆրիդրիխ Նիցշեն , գերմանացի աշխարհահռչակ փիլիսոփա , բանաստեղծ, կոմպոզիտոր (ծն. 1844 թ.)։
1902 թ. – ծնվել է Մուրադ Կոստանյանը , թատրոնի և կինոյի հայ դերասան («01-99» , «Հարսնացու հյուսիսից» , «Երջանկության մեխանիկա» , մահ. 1992 թ.)։
1908 թ. – մահացել է Անրի Բեքերելը , ֆրանսիացի ֆիզիկոս, հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը (ծն. 1852 թ.)։
1928 թ. – անգլիական Չելսի ֆուտբոլային ակումբը առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ կրեց համարներով համազգեստներ։
1966 թ. – ծնվել է Դերեկ Շերինյանը , ամերիկահայ երաժիշտ։
1991 թ. – Բելառուսը անկախացավ ԽՍՀՄ -ից։
2003 թ. – հայտնաբերվեց Ուրանի արբանյակ Կուպիդոնը ։
2006 թ. – մահացել է Սիլվա Կապուտիկյանը , հայ գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ, (ծն. 1919 թ.)։
Օգոստոսի 26
Վերֆելը և նրա "Մուսա լեռան 40 օրը" վեպի հերոսը Հայաստանի 1995 թ. փոստային նամականիշի վրա
1666 թ. – մահացել է Ֆրանս Հալսը , հոլանդացի նկարիչ (ծն. 1583 թ.):
1743 թ. – ծնվել է Անտուան Լորան Լավուազիեն , ֆրանսիացի քիմիկոս, այրման թթվածնային տեսության, դրանով՝ նաև գիտական քիմիայի հիմնադիր (մահ. 1794 թ.):
1812 թ. – տեղի ունեցավ Բորոդինոյի ճակատամարտը . 1812 թվականի Հայրենական պատերազմի ամենախոշոր ճակատամարտը ռուսական և ֆրանսիական զորքերի միջև:
1850 թ. – մահացել է Լուի Ֆիլիպը , ֆրանսիացի թագավոր 1830 թ. օգոստոսի 9 -ից առ 1848 թ. փետրվարի 24 -ը, ստացել է «արքա քաղաքացի» («le Roi-Citoyen») մականունը, Բուրբոնների հարստության Օրլեանի ճյուղի ներկայացուցիչ (ծն. 1773 թ.):
1880 թ. – ծնվել է Գիյոմ Ապոլիները , ծագումով լեհ ֆրանսիացի բանաստեղծ, 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից մեկը (մահ. 1918 թ.):
1892 թ. – մահացել է Ռափայել Պատկանյանը , հայ գրող և մտավորական (ծն. 1830 թ.):
1915 թ. – Մեծ Եղեռնի ընթացքում թուրք ոճրագործների կողմից սպանվեց Ռուբեն Սևակը , հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ (ծն. 1885 թ.):
1945 թ. – մահացել է Ֆրանց Վերֆելը , ավստրիացի գրող և հումանիստ, «Մուսա լեռան քառասուն օրը » ստեղծագործության հեղինակը (ծն. 1890 թ.):
2008 թ. – Ռուսաստանը ճանաչում է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։
Օգոստոսի 27
Տիցիանի ինքնադիմանկար
1576 թ. – մահացել է Տիցիանը , վերածնունդի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, իտալական բարձր վերածնունդի գլխավոր ներկայացուցիչներից մեկը (ծն. 1477 թ.)։
1770 թ. – ծնվել է Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը , գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, գերմանական դասական փիլիսոփայության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիրը (մահ. 1831 թ.)։
1828 թ. – ռուսական զորքերը Օսմանյան կայսրությունից նվաճեցին Ախալցխայի բերդը։
1871 թ. – ծնվել է Թեոդոր Դրայզերը , ամերիկյան գրող, հասարակական գործիչ, ամերիկյան քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը (մահ. 1945 թ.)։
1884 թ. – ծնվել է Ալեքսանդրե Աբաշելին , վրացի բանաստեղծ (մահ. 1954 թ.)։
1896 թ. – Բրիտանական կայսրության և Զանզիբարի միջև տեղի ունեցավ աշխարհի ամենակարճ պատերազմը։
1941 թ. – ծնվել է Սեզարիա Էվորան , երգչուհի Կաբո Վերդեից , կատարել է մորնա, ֆադու և մոդինյա ժանրերի երաժշտություն (մահ. 2011 թ.)։
1956 թ. - ծնվել է Կոնստանտին Օրբելյան կրտսերը , դիրիժոր, դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ (2004), Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար (2016-ից):
2003 թ. — Մարսն առաջին անգամ 60 000 տարվա ընթացքում մոտեցավ Երկրին ռեկորդային մոտ տարածության։
2007 թ. – մահացել է Մարկոս Գրիգորյանը , ամերիկահայ նկարիչ, գորգագետ, հողարվեստի ուղղության հիմնադիր (ծն. 1925 թ.)։