Ջրհոր (ջրատեխնիկական կառույց)
Ջրհոր, գրունտային ջրերի արդյունահանման համար նախատեսված ջրատեխնիկական կառույց՝ սովորաբար ներկայացված ամրացված պատերով ուղղահայաց փոսով և ջուրը մակերևույթ բարձրացնող մեխանիզմով (պարանին, «ամբարձիչ»-ձողին, շղթային ամրացված դույլով կամ պոմպերով)։
Ջրհորը հորատանցքից տարբերվում է նրանով, որ այն ավելի լայն է, քանի որ, որպես կանոն, փորվում է ձեռքով։ Ջրհորի տեղը որոշելու ժողովրդական ձևը բիոլոկացիան է։ Ճարտարագիտական երկրաֆիզիկայի ձևերը, ինչպիսիք են էլեկտրական և սեյսմիկ հետազոտությունները[1], թույլ են տալիս ստուգել գրունտային ջրերի դիրքը նախագծում և ջրհորներ փորելու համար ընտրել ամենաբարենպաստ վայրերը։ Գրունտային ջրերն առանձնացվում են էլեկտրական դիմադրողականության մինչև 10-50 Օմ*մ-ի իջեցմամբ և երկայնական ալիքի արագության մինչև 1 600-1 800 մ/վ բարձրացմամբ։
Ջրհորի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրհորները տարբերվում են գրունտային ջրերի մակարդակով և ծավալով։
- Շադուֆ, ջրհոր, որից ջուրը դուրս է բերվել ամբարձիչի լծակային համակարգով և օգտագործվել հին եգիպտացիների կողմից հողը ոռոգելու նպատակով։
- Ռուսական ջրհոր, ծածկված գերանակապ հանքահոր ճախարակով, որի շղթային կցված է բադյա կամ դույլ։ Թմբուկը պտտվում է կոթով, սակայն հնարավոր է՝ անիվը պտտվի միևնույն առանցքի վրա, ինչպես թմբուկը։ Որպեսզի դույլը խորը ջրհոր իջեցնելիս չհավաքի շատ մեծ արագություն և ջրի մեջ հպվելիս չվնասվի, օգտագործվում է ժապավենաձև արգելակ։ Որպեսզի դույլը չլողա մակերևույթին և արագ ջուր առնի, դույլի պատի վերին մասում ամրացվում է փոքր բեռ (ծանրության կենտրոնը տեղափոխելու համար)։
- Այսպես կոչված «կռունկ», որը մոտիկ տարածվող գրունտային ջրերի տեղակայման վայրում կիրառվող ջրհորի լծակավոր տեսակ է։
- Արքիմեդի պտուտակով ջրհոր, որն օգտագործվում է պտուտակի օգնությամբ ջրի շարունակվող մատակարարման համար։ Այն պտտեցնում է էշը։
- Աբիսինյան կամ նորտոնովյան ջրհոր, արտեզյան ջրհորի տեսակ՝ կազմված 25-63 մմ տրամագծով խողովակից։ Խողովակը տեղադրվում է ջրապարունակ շերտում գայլիկոնի միջոցով և մատակարարվում մակերեսային պոմպով։
Ջրհորները սլավոնների շրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 20-րդ դարի սկիզբը ջրհորը կառուցվում էր փայտե (հիմնականում կաղնու) շրջանակով։ Սովորաբար ջրի բարձրացման փայտակերտվածքի վրա տեղադրվել է դարպաս կամ ամբարձիչ։ Ջրհորի բացվածքը փակված էր կափարիչով։
Միայնակ գործող ջրհորի դեբիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրունտում տեղադրված միայնակ գործող ջրհորի դեբիտը որոշվում է հետևյալ բանաձևով[2]․
, որտեղ -ն ֆիլտրման գործակիցն է, -ն՝ գրունտային ջրի դադարի վիճակագրական մակարդակը, -ն՝ դինամիկ մակարդակը (ջրհորից պոմպային քանակի ժամանակի մեկ միավորի գործընթացում), -ը՝ 250-500 մ-ը՝ ավազե գրունտների համար, 700 մ-ը՝ խոշորահատիկ ավազուտների համար, -ը՝ ջրհորի շառավիղը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «КОМПЛЕКСНОЕ ПРИМЕНЕНИЕ МЕТОДОВ ГЕОФИЗИКИ НА СТАДИЯХ ПРОЕКТИРОВАНИЯ, СТРОИТЕЛЬСТВА И ЭКСПЛУАТАЦИИ ИНЖЕНЕРНЫХ СООРУЖЕНИЙ И КОММУНИКАЦИЙ». Cyberleninka. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Зиновьев В.А. Краткий технический справочник. Т. 1. — М.: Госиздат, 1949. — С. 386
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Платонов О. А. Колодец // Русский образ жизни. — М.: Институт русской цивилизации, 2007. — С. 352. — ISBN 978-5-902725-05-3. Архивировано из первоисточника 14 Օգոստոսի 2014.
- Колодец // Краткая энциклопедия домашнего хозяйства. — М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия», 1959.
- Хлопин Г. В. (1890–1907). «Колодцы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոպոնիմիա. Ջրհոր / Օ. Վ. Լագուտինա
- Грамота томскому воеводе кн. Кольцову-Мосальскому о посылке колодезного мастера в Якутский острог.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրհոր (ջրատեխնիկական կառույց)» հոդվածին։ |
|