Jump to content

Պիոս XI

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիոս XI
Pius PP. XI
Պիոս XI 1930 թվականին
 
Կրթություն Պապական Գրիգորյան համալսարան և Հռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտություն Լատինական կաթոլիկ քահանա, գրադարանավար, լեռնագնաց և կաթոլիկ եպիսկոպոս
Ծննդյան անուն Ամբրոջիո Դամիանո Ակիլլե Ռատտի
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
Ambrogio Damiano Achille Ratti
Ծնունդ մայիսի 31, 1857(1857-05-31) (167 տարեկան)
Դեզիո, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրո-Հունգարիա[1]
Մահ փետրվարի 10, 1939(1939-02-10)[1][2][3][…] (81 տարեկան)
Վատիկան
Թաղված է Vatican Grotto
Հայր Francesco Ratti?
Մայր Teresa Ratti?
 
Ստորագրություն Изображение автографа
|
 
Պարգևներ
Սպիտակ Արծվի շքանշան

Հռոմի պապ Պիոս XI (իտալ.՝ Pio XI, աշխարհիկ անունը՝ Ամբրոջիո Դամիանո Ակիլլե Ռատտի (իտալ.՝ Ambrogio Damiano Achille Ratti) (մայիսի 31, 1857(1857-05-31)[1][2][3][…], Դեզիո, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրո-Հունգարիա[1] - փետրվարի 10, 1939(1939-02-10)[1][2][3][…], Վատիկան), Հռոմի պապ 1922 թվականից մինչև 1939 թվականը։

Վաղ տարիներ և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պիոս XI ծնողները

Ամբրոջիո Դամիանո Ակիլլե Ռատտին ծնվել է Միլանի նահանգ Դեզիոյում 1857 թվականին և եղել է մետաքսի արտադրամասի սեփականատիրոջ որդի։ Քահանա է ձեռնադրվել 1879 թվականին և եկեղեցում սկսել է ակադեմիական կարիրան։ Նա ստացել է երեք դոկտորական աստիճաններ (փիլիսոփայության, կանոնական իրավունքի և աստվածաբանության) Հռոմի Պապական Գրիգորյան համալսարանում, իսկ հետո 1882-1888 թվականներին եղել է Պադովայի ճեմարանի պրոֆեսոր։ Նրա գիտական մասնագիտությունները փորձագիտության ասպարեզում եղել են հնագրությությունը, հին ուսմունքը և միջնադարյան եկեղեցական ձեռագրերը։ Ի վերջո, նա թողել է ճեմարանի դասավանդումը և 1888-ից 1911 թվականը աշխատել է Միլանի Ամբրոզյան գրադարանում[4]։

Այդ ընթացքում խմբագրել է և առանձին տպաքանակով հրատարակել Ամվրոսիոսական ծեսը, ինչպես նաև շատ գրել է սուրբ Կարլո Բորոմեոյի կյանքի և ստեղծագործությունների մասին։ 1907 թվականին դառնում է գրադարանի պրեֆեկտ, իրականացնում է գրադարանի վերականգման և հավաքածուի դասակարգման ծրագիրը։ Ազատ ժամանակ նա նաև եղել է եռանդուն մարզիկ, զբաղվել է ալպինիզմով, հաղթահարել է Մոնտե Ռոզայի, Մաթերհորնի, Մոնբլանի և Փրեսոլանայի բարձունքները։ 1911 թվականին ընդունել է Հռոմի պապ Պիոս X (1903-1914) հրավերը, տեղափոխվել է Վատիկան և դարձել է Վատիկանի առաքելական գրադարանի փոխնախագահ, իսկ 1914 թվականին նշանակվել է պրեֆեկտ[4]։

Լեհաստանի նվիրակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ Ռատտին քահանա ձեռնադրվելուց հետո

1918 թվականին Հռոմի պապ Բենեդիկտոս XV (1914-1922) խնդրեց նրան զբաղեցնել դիվանագիտական պաշտոնը՝ որպես Լեհաստանի առաքելական ներկայացուցչի դերում, այսինքն՝ ոչ պաշտոնական պապական ներկայացուցիչ, որը դեռ գտնվում էր գերմանական և ավստրո-հունգարական վերահսկողության ներքո։ 1918 թվականի հոկտեմբերին Բենեդիկտոս XV դարձավ պետության առաջին ղեկավարը, ով շնորհավորեց լեհ ժողովրդին անկախության վերականգնման կապակցությամբ[5]։

1919 թվականի մարտին Բենեդիկտոսը նշանակեց եպիսկոպոսների, ինչպես նաև Ակիլե Ռատիին՝ որպես Լեհաստանի պաշտոնական պապական նվիրակ։ Ռատին ձեռնադրվել է որպես տիտղոսակիր արքեպիսկոպոս 1919 թվականի հոկտեմբերին։ Հռոմի պապը և Ռատին բազմիցս զգուշացնում էին լեհական իշխանություններին լիտվացի և ռուս հունա-կաթոլիկ հոգևորականների դեմ անթույլատրելի հետապնդման համար[5]։

1920 թվականի օգոստոսին Վարշավայի վրա բոլշևիկների հարձակման ժամանակ Հռոմի պապը խնդրեց ամբողջ աշխարհին աղոթել Լեհաստանի համար, իսկ Հռոմի պապաի նվիրակ Ռատին եղավ միակ օտարերկրյա դիվանագետը, ով մնաց Լեհաստանի մայրաքաղաքում (բացառությամբ թուրք հյուպատոսի)[6]։

Բենեդիկտոս XV խնդրեց Ռատիին իր ուղերձը հասցնել լեհական եպիսկոպոսարանին, զգուշացնելով հոգևոր իշխանության քաղաքական չարաշահումների մասին, կրկին կոչ անելով հարևան ժողովուրդների միջև բարեկամության, ինչպես նաև նշելով, որ «Երկրի հանդեպ սերը պարտավորությունների և արդարության մեջ ունի իր սահմանները»[7]։

Ռատտին եպիսկոպոս նշանակվելուց հետո

Ռատին որպես գիտնական Բենեդիկտոս XV կողմից ընտրվել է Լեհաստանի աշխատանքների և Խորհրդային Միության հետ կապերի հաստատման համար[8]։ Պապին նա հարկավոր էր որպես դիվանագետ, այլ ոչ թե զոհ։ Այդ իսկ պատճառով պապը նրան արգելեց ուղևորվել ԽՍՀՄ, նույնիսկ այն դեպքում, եթե նա լիներ պապի պաշտոնական դեսպանը Ռուսաստանում[8]։ Սակայն կարդինալ Ռատին շարունակում է պահպանել Ռուսաստանի հետ կապերը, որը այդ ժամանակ Լեհաստանում չընդունվեց և նրան խնդրեցին հեռանալ։

«Չնայած նրան, որ նա ազնվորեն փորձել է ցույց տալ իրեն որպես Լեհաստանի ընկեր, Վարշավան ստիպեց Ռատիին լքել նվիրակի պաշտոնը։ Սելիզի քվեարկության ժամանակ իր չեզոք դիրքորոշման համար, որը մեծ կասկած առաջացրեց գերմանացիների և լեհերի մոտ»[8]։ Ազգայնականորեն տրամադրված գերմանացիները դեմ էին լեհ նվիրակի դիտարկումներին, իսկ լեհերը հիասթափված էին նրանով, որ նա դադարեցրեց հոգևորականների քարոզչությունը[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 autori vari Enciclopedia dei Papi (իտալ.) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Broglio F. M. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2015. — Vol. 84.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 D’Orazi, Lucio. Il Coraggio Della Verita Vita do Pio XI, pp. 14-27
  5. 5,0 5,1 Josef Schmidlin. Papstgeschichte, Vol III, pp. 306—307
  6. Margaret Fontanelli. Seine Heiligkeit Pius XI, pp. 34-44, 164
  7. AAS 1921, 566
  8. 8,0 8,1 8,2 Hansjakob Stehle, Die Ostpolitik des Vatikans, Piper, München, 1975, pp. 25-26, 139—141
  9. Schmidlin IV, 15.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախորդող՝
Բենեդիկտոս XV
Գրոսմայստեր Երուսաղեմյան Տիրոջ գերեզմանի շքանշան

1922 — 1928
Հաջորդող՝
Луиджи Барлассина
Նախորդող՝
кардинал Андреа Карло Феррари
Միլանի արքեպիսկոպոս
13 июня 1921փ 1922
Հաջորդող՝
кардинал Эудженио Този
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 302