Խարբերդի գավառակ
Արտաքին տեսք
Գավառակ | |
---|---|
Խարբերդ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
ԳավառԳավառ | Խարբերդի գավառ |
Այլ անվանումներ | Խարբերդ Մեզրե, Քեբանմադեն |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Տեղաբնականուն | Խարբերդցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Խարբերդ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում։ Կենտրոնը Խարբերդ քաղաքն էր։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակի տարածքով է հոսում Արածանի գետը։ Գավառակը զբաղեցնում է Խարբերդի բերրի ու արգավանդ դաշտը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակն ի սկզբանե կրել է Խարբերդ անվանումը։ Երբ գավառի կենտրոնը դառնում է Մեմուրաթ-ուլ-Ազիզ գյուղաքաղաքը, գավառակը վերանվանվում է Խարբերդի Մեզրեի։ Այնուհետը երբ կենտրոնը դառնում է Քեբանմադեն, այն վերանվանվում է Քեբանմադեն։
1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բռնագաղթի է ենթարկվել 7348 հայ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում աճեցնում էին բամբակ, բրինձ, գարի, եգիպտացորեն, ցորեն և խաղող, մրգեր։ Գավառակը հայտնի էր իր քաղցրահամ մրգերով։ Արտահանվում էր հաշիշ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարբերդն ուներ 72 եկեղեցի և 5 վանք։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբում գավառակում գործում էր 27 դպրոց[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|