Իջմե
Գյուղ | ||
---|---|---|
Իջմե | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Իչմա, Իչման, Իչմե, Իջմա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Իջմե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 8 կմ հարավ-արևելք, Եփրատ գետի ձախափնյա մասում, Մաստար լեռան արևմտյան փեշին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1895 թվականին թուրքերը տանջամահ են արել գյուղի 40 երևելի հայերի։ Գյուղն ավերվել, կողոպտվել, իսկ բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին ուներ 200 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությւոն, հողագործությունն ու արհեստներն էր՝ հիմնականում կոշկակարությունը։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իջմեն ուներ Ս. Նիկողոս անունով եկեղեցի։ 1915 թվականին թուրքերը եկեղեցին դարձրել են մզկիթ։ Գյուղի մոտակայքում, Զարդարիչ գյուղի մոտ գտնվում էր Աբդլմսեհ վանքը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ վարժարան, որտեղ սովորում էին 50 սաներ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իջմեն բաժանված էր Իջմե Ներքին և Իջմե Վերին թաղերի[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 684
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 381)։ |