Այվոս
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Այվոս | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Այվոզ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1550 մարդ (1900) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), ասորիներ, թուրքեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | այվոսցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 23900 | |
|
Այվոս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից ոչ հեռու։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այվոսը թուրքական ջարդարարները ավերել են երկու անգամ՝ 1895 թվականին և Մեծ եղեռնի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը տարագրվել։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1900 թվականին ուներ մոտ 1200 հայ և 350 ասորի ու թուրք բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այվոսում կար Ս. Աստվածածին անունով հայկական եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ ուսումնարան (շուրջ 200 աշակերտ)[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 238
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 352)։ |