Արթուր Դավթյան (քաղաքական գործիչ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Ռազմիկի Դավթյան | |
---|---|
Ծնվել է | 1975 թվականի հունիսի 8 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | «Վարդանանց» համալսարան |
Մասնագիտություն | իրավաբան, տնտեսագետ-կառավարիչ |
Աշխատանք | փաստաբան, առևտրային արբիտրաժի նախագահ, դասախոս, պատգամավոր |
Աշխատատու | Ազգային ժողով (Բաղրամյան 19 փողոց) |
Ամուսին | ամուսնացած է |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Երեխաներ | երեք զավակ |
Արթուր Դավթյան (հունիսի 8, 1975[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, տնտեսագետ-կառավարիչ, իրավաբան[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Դավթյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 8-ին Երևանում։
1998-1999 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում, ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում։
Մինչև 1997 թվականը սովորել է Երևանի «Վարդանանց» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ապա 1998 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական ֆակուլտետը։ 2005 թվականին ավարտել է Երևանի «Գլաձոր» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 2017 թվականին՝ Երևանի «Գալիք» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։
1998 թվականից անդամակցել է Հայաստանի փաստաբանների միությանը, 2005 թվականից Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է դարձել։ 2016-2018 թվականներին նշանակվել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի տեղակալ։
2003-2004 թվականներին ղեկավարել է «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազամակերպության ծրագրը։ 2004-2012 թվականներին եղել է «Իրավունքի պաշտպան» ՍՊԸ, իսկ 2012-2018 թվականներին՝ «Դավթյան» և գործընկերներ փաստաբանական գրասենյակ ՍՊԸ փաստաբան։ 2005-2006 թվականներին դասախոսել է Երևանի պետական մանկավարժական հալասարանում, 2019 թվականի հունվարից՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցում։ 2005-2018 թվականներին նախագահել է «Իրավունքի պաշտպան միավորում» հասարակական կազամակերպությունը։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերից միչև 2019 թվականի հունվար եղել է Երևանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք)։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի 3 զավակ։