Jump to content

Լուսավոր Հայաստան կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսավոր Հայաստան կուսակցություն
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԱռաջնորդԷդմոն Մարուքյան
Կարգախոս«Լուսավորի՛ր Հայաստանը»
ՀիմնադիրԷդմոն Մարուքյան (նախագահ)
Դավիթ Խաժակյան (փոխնախագահ)
Հիմնադրվածդեկտեմբերի 12, 2015
Գաղափարախոսությունլուսավորչականություն
լիբերալիզմ
Քաղաքական հայացքցենտրիզմ
Պաշտոնական գույն(եր)մանուշակագույն
ոսկեգույն
Օրհներգ«Լուսավոր Հայաստան»
ՇտաբԲաղրամյան 1, Երևան
ՀՀ Ազգային ժողով
0 / 105
Երևանի ավագանի
0 / 65
Կայքbrightarmenia.am
 Bright Armenia Վիքիպահեստում

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն, հապավմամբ՝ ԼՀԿ, ազատական հայացքներ ունեցող քաղաքական կուսակցություն Հայաստանում, որը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին։

Կուսակցության հիմքում ընկած են նախօրեին ձևավորված «Լուսավոր Հայաստան» և «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունները։ Գաղափարական առումով կուսակցությունն իր հիմնադիր-նպատակներն է համարում քաղաքական համակարգի հավասարակշռումն ու փոխզսպումը, քաղաքացիական հասարակության ձևավորումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու եվրոպական մոդելի պետության ստեղծումը, իսկ կոնցեպցիան՝ լուսավորականությունը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը Էդմոն Մարուքյանն է, որը զբաղեցնում է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը[1][2]։ Փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում է 6-րդ և 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Կուսակցության վարչությունը բաղկացած է երկու մարմիններից՝ կառավարման և քաղաքական խորհուրդներից։ ԼՀԿ կառավարման խորհրդի անդամների թվում են Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանը, Անի Սամսոնյանը, Դավիթ Խաժակյանը, Գրիգորի Դոխոյանը, Սրբուհի Գրիգորյանը, Կարեն Սիմոնյանը և այլք։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 2015 թվականից ի վեր մասնակցել է համապետական բոլոր ընտրություններին, ինչպես նաև Երևանի ավագանու և ՀՀ խոշոր քաղաքների տիմ ընտրություններին։ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԼՀԿ-ն մասնակցել է «ԵԼՔ» դաշինքի («Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ համատեղ) համամասնական ցուցակով, իսկ 2018 թվականի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին՝ «ԼՈՒՅՍ» դաշինքով («Հանրապետության» հետ)։ Թավշյա հեղափոխությանը հաջորդած խորհրդարանական ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցում է որպես առանձին ուժ՝ թմբկահարելով «երրորդ ճանապարհ»-ի քաղաքական հայեցակարգը՝ արդյունքում դառնալով 7-րդ գումարման ԱԺ ընդդիմադիր խմբակցություն։ 8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովում ԼՀԿ-ն ներկայացված չէ։ ԼՀԿ Խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը գլխավորում է Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցությունը։

«Լուսավոր Հայաստան»-ը որոշակի առումներով ռեգիոնալիստական կուսակցություն է (Լոռու մարզից)։ Կուսակցությունը նպատակադրված լինելով ոչ ֆորմալ կրթության միջոցով տարածել ազատականության գաղափարախոսությունը՝ համագործակցում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտ ուղեղային կենտրոնի հետ, որի ամենահայտնի կրթական ծրագիրը Լիբերալ քաղաքականության դպրոցն է։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ կուսակցության հիմնադիր համագումարով[3][4]։

Կուսակցության խորհրդի անդամներ են՝

  • Էդմոն Մարուքյան
  • Գևորգ Գորգիսյան
  • Դավիթ Խաժակյան
  • Անի Սամսոնյան
  • Արմեն Եղիազարյան
  • Գրիգորի Դոխոյան
  • Կարեն Սիմոնյան
  • Սրբուհի Գրիգորյան
  • Արեն Պետունց
  • Կարինե Ղուկասյան
  • Ստեփան Ստեփանյան
  • Գևորգ Ներսեսյան
  • Անժելա Խաչատրյան
  • Արարատ Ստեփանյան
  • Նորայր Կարապետյան
  • Արշավիր Խաչատրյան
  • Իգոր Ավակյան[5]։

Մասնակցությունն ընտրական գործընթացներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձորի ավագանու ընտրություններին

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 6-ին կուսակցության Լոռու մարզային խորհուրդը որոշեց մասնակցել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու, կուսակցության նախագահ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանի գլխավորությամբ[6][7]։

Նախընտրական քարոզչական գործ��նթացներում կուսակցությունը քննադատել է ոչ միայն ՀՀ-ում իշխանություն ձևավորած Հանրապետական և Դաշնակցական կուսակցություններին, այլև իրենց ընդդիմադիր հռչակած Հայկական վերածնունդ, Բարգավաճ Հայաստան, Քաղաքացիական պայմանագիր և Գալա կուսակցություններին։ Փոխադարձ մեղադրանքներից հետո «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների նախագահներ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը տեսականորեն հաշտվում են ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Թևան Պողոսյանի կողմից իր տանը կազմակերպած խնջույքի ժամանակ։ Հակամարտության պատճառն այն էր, որ Ն.Փաշինյանը Է.Մարուքյանին մեղադրում էր իշխանությունների շահերը պաշտպանելու, ՀՀ ԱԺ նիստերին իշխանական օրինագծերին, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի կատարողականը հաստատելուն կողմ քվեարկելու համար[8][9][10][11]։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններում հավաքեց ավագանու 10 մանդատ։ Ավագանիում մեծամասնություն կազմելու նպատակով բանակցություններից հետո դաշինք կազմեց «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ, որոնց սուր քննադատության էր ենթարկել նախընտրական գործընթացում՝ մեղադրելով իշխանության հետ համագործակցելու գործում։ 2016 թվականիհոկտեմբերի 10-ին կայացած Վանաձորի ավագանի նիստում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ չնայած այն հանգամանքին, որ դաշինք կազմած կուսակցությունների ձայները ավելի շատ էին կարող էին լինել։ Խնդիրն այն էր, որ դաշինք կազմած կուսակցությունները ներկայացնող որոշ անդամներ գաղտնի կերպով քվեարկել էին իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին[12][13][14][15][16][17]։

Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2017)

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կոալիցիոն պայմանագիր է կնքել «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունների հետ «Ելք» անունը կրող դաշինքով 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով[18][19]։ Դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ընդդիմադիր դաշտում միակ ուժը, որը կարող է պայքարել իշխող Հանրապետական կուսակցության դեմ, իր ներկայացրած «Ելք» դաշինքն է[20]։

Մասնակցությունը Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններին (2017)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է «ԵԼք» դաշինքով ՔՊԿ-ի և «Հանրապետության» հետ։

Մասնակցությունը Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրություններին (2018)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է «Լույս» դաշինքով «Հանրապետություն» կուսակցության հետ, քաղաքապետի թեկնածուն՝ Արտակ Զեյնալյան։ Ընտրությունների արդյունքում Լույս դաշինքը ստացել է 3 մանդատ, որից 2-ը եղել են Լուսավոր Հայաստան Կուսակցության անդամներ (Դավիթ Խաժակյան և Անի Սամսոնյան) ։ Հետագայում Անի Սամսոնյանը դարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր, և տեղը զիջել է «Հանրապետություն» կուսակացության անդամ Թեհմինա Վարդանյանին։

Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին (2018)

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լուսավոր Հայաստանը» մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրություններին՝ ստանալով ընտրողների ձայների 6,37%-ը։ 18 պատգամավորներով ներկայացված է եղել ՀՀ ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանում[21]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էդմոն Մարուքյանը` հատուկ հանձնարարություններով դեսպան». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  2. «Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 30-ին.
  3. «Լուսավոր Հայաստան»-ի հիմնադիր համագումարը. 1in.am. ուղիղ (տեսանյութ)
  4. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոր գույն կբերի Հայաստանի քաղաքական ներկապնակում ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն
  5. «Կուսակցության խորհուրդ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. Վանաձորի քաղաքապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան»-ից Քրիստ Մարուքյանն է:
  7. Որոշվեց` Վանաձորի ընտրություններում ով կլինի «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուն:
  8. ՔՊ թեկնածուն Վանաձորում ինքնաբացարկ չի հայտնի. Փաշինյանի պատասխանը Մարուքյանին:
  9. Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին պայման է ներկայացրել
  10. Վանաձորում «Լուսավոր Հայաստանը» ցույց է տալիս, որ սկզբունքային է. ՔՊ փոխնախագահ:
  11. Փաշինյանն ու Մարուքյանը իրենց ընտանիքներով՝ Թեւան Պողոսյանի տանը. Հաճելի ընթրիք, ոչ մի քաղաքականություն:
  12. Վանաձորի ՏԻՄ ընտրություններում Լուսավոր Հայաստանը ստացել է տասը մանդատ:
  13. [1]
  14. ԲՀԿ-ի եւ ՀՎ-ի քաղաքական շուստրիությունն ու քաղաքական պոռնիկների փնտրտուքը:
  15. Վանաձորում ստորագրել են համագործակցության հուշագիր Քրիստ Մարուքյանին սատարելու մասին:
  16. «ՀՎԿ-ն Վանաձորում պաշտպանելու է Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածուին. Հայտարարություն։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  17. Արթուր Բաղդասարյանն ակնարկում է, որ Վանաձորում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կձեւավորի:
  18. ««Ելք». Փաշինյանի, Մարուքյանի ու Արամ Սարգսյանի դաշինքի անունը հայտնի է». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  19. «Լուսավոր Հայաստան»-ը, «ՔՊ»-ն ու «Հանրապետություն»-ն ընտրություններին կմասնակցեն «ԵԼՔ դաշինք» անվանումով
  20. «Ընդդիմադիր դաշտում միակ ուժը, որը կարող է մարտահրավեր նետել «Հանրապետական» համակարգին, «Ելք» դաշինքն է. Էդմոն Մարուքյան։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  21. «ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովում կլինի 132 պատգամավոր. «Իմ քայլը» դաշինքը կունենա 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]