Jump to content

Նարեկ Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարեկ Գրիգորյան
Ծնվել էհոկտեմբերի 6, 1991(1991-10-06)[1] (33 տարեկան)
ԾննդավայրՆորատուս, Կամոյի շրջան, Հայաստան[1]
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՊԿԱ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պատգամավոր
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ա��գային ժողովի պատգամավոր

Նարեկ Հարազատի Գրիգորյան (հոկտեմբերի 6, 1991(1991-10-06)[1], Նորատուս, Կամոյի շրջան, Հայաստան[1]), Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկ Գրիգորյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում[3]։

Ազատվել է Հայաստանի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունից։ Ըստ «Հեթք» ինտերնետային թերթի, ազատման հիմքը եղել է ինքնավնասումը[4]։

Սովորել է Երևանի Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետի «Տնտեսագիտություն և կառավարում» բաժինը, որն ավարտել է 2013 թվականին։ Հետագայում ուսումը շարունակել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի «Գործարար վարչարարություն (MBA)» բաժնում։

2016-2018 թվականներին Նարեկ Գրիգորյանը եղել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի ավագանու անդամ։ 2017 թվականի փետրվարից-մայիս ընկած ժամամակահատվածում եղել «Սևան ազգային պարկ» պահպանվող տարածքի տեսուչ։

2018-2020 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը։ Հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է[5][6]։

2020 թվականի դեկտեմբերի 4-ին Նարեկ Գրիգորյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[7]։

Ըստ Նարեկ Գրիգորյանը պնդման, նա մասնակցել է 44-օրյա պատերազմին, եղել է «Գեղարքունիք» ջոկատի հրամանատարը[8]։ Սակայն այդ տեղեկությունը հերքել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել, ջոկատի անձնակազմից զոհեր և վիրավորներ չեն եղել, պարգևատրման ներկայացումներ չեն եղել[9]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1421&lang=eng
  2. «Հայտարարագրերի ռեեստր - ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով». cpcarmenia.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  4. «Ինքնավնասում և հափշտակություններ․ Գեղարքունիքի ներկ�� և նախկին փոխմարզպետները». Hetq.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  5. «Ընտրության մանրամասներ». noratus.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  6. «Հրապարակվել է ԱԺ նոր կազմը». iravaban.net. 2021 թ․ օգոստոսի 2.
  7. LLC, Helix Consulting. «ԱԺ-ն երկու նոր պատգամավոր ունի. Իմքայլական Հայկ Ցիրունյանը և Նարեկ Գրիգորյանը երդմամբ ստանձնեցին լիազորությունները - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  8. «Բանակում չեմ ծառայել, իսկ պատերազմի ժամանակ ղեկավարել եմ «Գեղարքունիք» ջոկատը․ ՔՊ-ական պատգամավոր». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  9. One, Studio. ««Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի եղել և որևէ մարտական առաջադրանք չի կատարել․ ՊՆ». yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 12-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]