VII դարի Կարմրավոր եկեղեցին։ Աշտարակ (նկար)
VII դարի Կարմրավոր եկեղեցին։ Աշտարակ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Մարտիրոս Սարյան |
տարի | 1956 |
բարձրություն | 54 սանտիմետր |
լայնություն | 82 սանտիմետր |
ժանր | բնանկար |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան |
հավաքածու | Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան |
սեփականատեր | Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
«VII դարի Կարմրավոր եկեղեցին։ Աշտարակ», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1956 թվականին ստեղծած կտավը, որն ընդգրկված է Սարյան ընտանիքի հավաքածուում և ներկայացվում է Սարյանի տուն-թանգարանում[1]։ Սարյանը կտավը վրձնել է յոթանասունվեց տարեկանում[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«VII դարի Կարմրավոր եկեղեցին։ Աշտարակ» կտավը Սարյանը նկարել է հինավուրց եկեղեցու առջև նստած` մեկ սեանսում։ Եկեղեցու հետևում` մի փոքր ձախ, երևում է Արագածը։ Իրականում լեռն այդտեղ չէ։ Երբ դեմքով կանգնում ես դեպի եկեղեցու մուտքը, Արագածը գտնվում է մոտավորապես կանգնողի ետևում[2]։ Երբ Սարյանին հարցնում են այդ մասին, նա պատասխանում է.
Ես գիտեմ, որ Արագածն այդտեղ չէ, բայց ինձ պետք էր, ես էլ բերեցի այս կողմ։ |
Բնանկարի առանցքը ճարտարապետական կոթողն է, որը գտնվում է կտավի աջ կողմում։ Ամենալուսավոր կետը եկեղեցի մտնող կնոջ սպիտակ գլխաշորն է։ Կնոջ շարժումը կարծես հրավիրում է դիտելու կոթողի գեղեցկությունը։ Ճակատային թեք կառնիզի շարունակությունն են կազմում դեպի ձախ-վերև բարձրացող լեռնագծերը, որոնք ավարտվում են Արագածի գագաթով։ Լեռն այս կողմ բերելով` նկարիչը շեշտել է լեռան և ճարտարապետական ձևերի ընդհանրությունը, կապը[2]։
Կտավի ձախ մասում` գունային մեղմ, սահուն տարածության մեջ պատկերված է սայլ ու երկու եզներ, որոնց դեպի եկեղեցին ուղղված դիրքերը դիտողին ստիպում են կրկին վերադառնալ կնոջ շարժմանը[2]։
Կոմպոզիցիայի կառուցվածքը, գունային լուծումը (բնությունն ու եկեղեցին պատկերված են նույն գույներով) մարդուն, ստեղծագործությանն ու բնությանը ներկայացնում են միաձույլ[2]։