Ինքնադիմանկար (Սարյան, 1942)
Արտաքին տեսք
Ինքնադիմանկար | |
---|---|
«Ինքնդիմանկար» կտավը՝ պատկերված Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակի նամականիշին | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Մարտիրոս Սարյան |
տարի | 1942 |
բարձրություն | 100 սանտիմետր |
լայնություն | 73 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր և ինքնապատկեր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | Մարտիրոս Սարյան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Ինքնադիմանկար», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1942 թվականին ստեղծած ինքնադիմանկարը։ Կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենական մեծ պատերազմի ամենածանր օրերին, 1942 թվականին Սարյանը ստեղծում է իր նշանավոր ինքնանկարներից մեկը։ Լուրջ դեմք, դիտողին ուղղված հատու հայացք, վրձինը բարձրացրած ձեռքի կամքով լի շարժում, գունային կառուցվածքի զուսպ հստակություն, ձևերի ամրություն, որոնց շնորհիվ դրսևորվում Է արվեստագետի նպատակադրումը, նկարիչ-քաղաքացու կերպարի գեղարվեստական բացահայտումը։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ինքադիմանկար», 1942, կտավ, յուղաներկ, 100x73 սմ։ Հայաստանի ազգային պատկերասրահ
Նամականիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին՝ Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակին, թողարկվել է «Ինքնադիմանկարը» պատկերող նամականիշ (դիզայներներ՝ Ալբերտ Քեչյան, Էդուրադ Կուրղինյան, Կարապետ Աբրահամյան)[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սարյան Մարտիրոս Սերգեյի | Ինքնադիմանկար - Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԹՈՂԱՐԿՎԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱ�� ՆԱՄԱԿԱՆԻՇ ԵՎ ԾՐԱՐ». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Armenian stamps». www.iatp.am. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.