Jump to content

Քայլող կինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քայլող կինը
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1911
բարձրություն69 սանտիմետր
լայնություն51,2 սանտիմետր
ժանրհաստոցային արվեստ և կենցաղային ժանր
նյութկտավ և տեմպերա
գտնվում էՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
հավաքածուՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
սեփականատերՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
կայք
Ծանոթագրություններ

«Քայլող կինը», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1911 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Սարյանի տուն-թանգարանում[1]։ Սարյանը կտավը վրձնել է Մոսկվայում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քայլող կինը» կտավը Սարյանը վրձնել է Եգիպտոս կատարած այցելության անմիջական տպավորությամբ 1911 թվականին՝ ոգեշնչված արևելյան մշակույթով։ Դեղին և կանաչ ֆոնի վրա ամբողջ հասակով պատկերված եգիպտուհին կրում է կապույտ հագուստ, ձեռքին ունի մրգի սկուտեղ։ Երկնագույնի հակադրությունը կանաչին և դեղինին ստեղծում է գունային վառ հարաբերակցություն։ Կնոջ ձեռքի սկուտեղն ասոցացվում է բուրգի հետ, եգիպտուհու կերպարը՝ Սֆինքսի[Նշում 1]։ Ըստ արվեստաբան Ալեքսանդր Կամենսկու՝ «կերպարի արտահայտումն այնքան է ընդհանրացված, որ մարդու հիերոգլիֆ է հիշեցնում»[2]։

Կտավը երկար տարիներ գտնվել է Ա. Հարությունյանի հավաքածուում (Մոսկվա)։ Թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանը (թանգարանը ղեկավարել է 1967-2004 թվականներին) ձեռք է բերել այն և նվիրաբերել թանգարանին։

Եգիտպոսի ոգին ամբողջ իր բարդությունում ահավասիկ ներկայանում է մեր աչքերին «Քայլող կնոջ» մեջ։ Ես չեմ ճանաչում ավելի համադրողական և ավելի արտահայտիչ նկար, քան այդ գործը. երեք հիմնական գույն` դեղինը, կապույտը, կանաչը։ Երեխայական պարզություն և միամիտ գծավորում։ Բայց ահա ամբողջ Եգիպտոսը` իր տոթահար արևով, իր ճչացող բուսականությամբ, իր հայեցողական և անապատային դաշտանկարով։ Եվ ինքը` կինը, ամբողջովին շարժում` իր անկյունավոր կեցվածքով, իր համառ դինամիկայով։ Նրա արաբաները, եզները, նրա արևելյան դանդաղաճեմ կանայք, նրա վառվռուն մթնոլորտը, նրա ռիթմական, դեդևուն ուղտերը, նրա լայնատերև պալմաները, նրա արևային ճառագայթուն դաշտավայրերը, ամբողջ արևելյան, մեզ համար այնքան մտերիմ աշխարհն ապրում է իրական ռեալ կյանքով, խոսում բոլոր սրտերին և արտացոլում իր ներքին խոր բանաստեղծությունը։ Սարյանը, լինի Պոլսում, Եգիպտոսում կամ Պարսկաստանում, կարողանում է ըմբռնել տեղի և երևույթի անմիջական հիմնական տոնը, պատկերավորել մի քանի գույնով, մի գծով իր վերապրած աշխարհը։ Նա կարողանում է համադրել. և այստեղ է նրա արվեստի հմայքը, առարկայի զուտ նյութական, շոշափելի էությունը` նրա վերացական, նրա իդեալական գեղեցկության հետ։ Եվ այդ տեսակետից նա գերազանցորեն արևելցի է` իր տեսողությամբ, իր համադրողական կարողությունով, իր զգայնությամբ և իր բանաստեղծական թափով։
  1. «Բուլաքյան թանգարանից դուրս գալուն պես, հենց այնտեղ՝ փողոցում, կարելի էր տեսնել մարդկանց, որոնք կարծես թե եղել են այն բնորդները, որոնցից կերտվել են թանգարանում ցուցադրված քանդակները... Դա զարմանալի էր և միևնույն ժամանակ մի տեսակ վախեցնող։ Կարծես նրանք՝ հնագույն ժողովրդի այս ներկայացուցիչները, եկել են ուղիղ հազարամյակների խորքից՝ մարդկության քաղաքակրթության արշալույսին ստեղծելով հզոր պետություն»։ («Գրառումներ իմ կյանքից», 1985)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ». www.sarian.am (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  2. «Քայլող կինը - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  3. Կոստան Զարյան, Նավատոմար