Քմքաձոր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գյուղ | ||
---|---|---|
Քմքաձոր | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Թարթառի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 75[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | քմքաձորցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 59 | |
|
Քմքաձոր, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում։ Քմքաձորը Մաղավուզ գյուղի հետ կազմում է Մաղավուզի համայնքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քմքաձոր գյուղը գտնվում է Արցախի լեռնաշղթայի Կաթողիկեսարի լեռնաճյուղի հարավ-արևելյան լեռնալանջին, Թարթառ գետի աջ ափին։ Մարտակերտից գտնվում է 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Հեռավորությունը Ստեփանակերտից 71 կմ է, իսկ Մաղավուզ գյուղից 2 կմ դեպի հարավ-արևելք։ Դիրքը նախալեռնային է, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 500 մետր է։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին այստեղ կար 45 տուն, 184 բնակիչ, 1987 թվականին՝ 60 տուն, 247 բնակիչ։ Կոլտնտեսությունը կազմակերպվել է 1929 թվականին։ Էլեկտրիֆիկացվել է 1948 թվականին[2]։ Մշտական բնակչության թվաքանակը 2005 թվականի տվյալներով կազմում է 75 հոգի[3]։ Նախկինում գյուղը կոչվել է Մինգրելսկ։ Գյուղում և նրա շրջակայքում պահպանվել են միջնադարյան եկեղեցու, գյուղատեղի մնացորդները, գերեզմանոցը[4]։
Հայտնի քմքաձորցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գյուղում է ծնվել Խորհրդային Միության հերոս Գուրգեն Հայրապետյանը։
Մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության կողմից գյուղից մասնակցել է 78 մարդ, զոհվել է 34-ը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Մելքումյան Ս. Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990 թվական, էջ 172
- ↑ «ԼՂՀ ԱՎԾ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, քաղաքները, գյուղերը. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջեր 285–286.
|