Զագլիկ (Մարտակերտի շրջան)
Գյուղ | ||
---|---|---|
Զագլիկ | ||
ադրբ.՝ Zəylik | ||
Երկիր | Արցախի Հանրապետություն | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Թարթառի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 217 մարդ (2003) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | զագլիկցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Զագլիկ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Թարթառ գետի ձախ ափին՝ 800 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից՝ 40 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 95 կմ հեռավորության վրա։
Անվան ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության՝ այս անվանումը կապված է Փեփրոնյա կույսի անունից։ Այս մոտեցումը փաստագրվում է մասնավորապես 1885 թվականի մի վավերագրում, ըստ որի՝ Հին Փիփ գյուղատեղիի եկեղեցին օծվել է նշված կույսի անվամբ[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը տեղակայված է Արցախի Հանրապետության հյուսիսային թևին՝ Թարթառ գետի ձախ ափին՝ Մռավ սարի ստորոտի մի չնաշխարհիկ վայրում։ Հնում գյուղը գտնվում էր Արցախի Ջրաբերդ գավառում։ Համայնքի տարածքով է անցնում Թրղե-Հաթերք ոռոգման ջրատարը։ Գյուղի ճանապարհները սալահատակված են։ Գյուղի հայտնի հանդամասերն են՝ Կռվահող, Սարուխաչ, Ջղանուտ[1]։
Համայնքը լեռնային է, ունի 810,30 հա տարածք, որից 187,77 հա գյուղատնտեսական նշանակության, 566,85 հա անտառային հողեր։ Զագլիկ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի փոքր վտակը դեպի Սարսանգի ջրամբար։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Օխտըն», «Ներքին», «Սրըշենու», «Քոռ» և «Հունոտի»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն Արցախի մյուս գյուղերի՝ Զագլիկը բավականին նոր բնակատեղի է։ 1918-1920 թվականներին պատմական Գարդմանի՝ Քարհատի շրջանի Փիփ կամ Զագլիկ գյուղից և Արծվաշենից մի քանի ընտանիքներ գալիս և հաստատվում են Մռավի ստորոտում գտնվող մի հարմարավետ վայրում։ Նոր հաստատված բնակիչները իրենց հին բնակավայրի անունով տարածքին տվել են Փիփ անվանումը, որը ավելի ուշ վերանվանվել է Զագլիկ։
Շամքոր գետի աջ ափին գտնվող Հին Փիփ գյուղում պահպանված եկեղեցու արձանագրությունները հուշում են այն մասին, որ 17-րդ դարում այդպիսի բնակավայր է գոյություն ունեցել։ 19-րդ դարում գյուղը վերանվանվել է Զագլիկ։ Նոր բնակավայրում գյուղացիները զբաղվում էին անասնապահությամբ, հողագործությամբ, և որսորդությամբ[1]։
Նոր բնակավայրում սկսում են խորհրդային կարգեր հաստատվել, իսկ 1931 թվականին կազմավորվում է կոլտնտեսություն։
Գյուղից Հայրենական մեծ պատերազմն մասնակցել է 15 մարդ, որից 5-ը զոհվել է[1]։
Զագլիկը Արցախյան ազատամարտին
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին Զագլիկում կազմավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ (հրամանատարներ՝ Ա. Հարությունյան, Ս. Պետրոսյան), որոնք առանձին կամ Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զագլիկից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել է Ս. Անտոնյանը։ Գյուղից զոհվել է 8 ազատամարտիկ[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զագլիկ համայնքի բնակչության թվաքանակը 2003 թ.-ին՝ կազմում է 217, իսկ 2015 թվականին՝ 235 մարդ, կա 55 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 229 | 232 | 223 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։
Հասարակական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային տարիներին Զագլիկում գործել է տարրական դպրոց։ 1988 թվականին ավարտվել են գյուղի ութամյա դպրոցի շինարարական աշխատանքները։ 2018-2019 թվականներն ընկած ժամանակահատվածը դպրոցում սովորում էր 42 աշակերտ, դասավանդում՝ 16 ուսուցիչ։ Արցախյան ազատամարտից հետո գյուղում ավելացել է երիտասարդ ընտանիքների թիվը, որոնց մեծամասնության համար պետական միջոցներով կացարաններ են կառուցվել։ Բնակիչները աշխատում են դպրոցում, Կաշենի հանքարդյունաբերական ձեռնարկությունում, զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, Քոլատակի միջնակարգ դպրոցի Զագլիկի մասնաճյուղը, որտեղ սովորում են 30 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 285–286.
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 194։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 154.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|