Jump to content

Զարդախաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Զարդախաչ
ադրբ.՝ Zardaxaç
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ՀամայնքՔելբաջարի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան
ԲԾՄ984 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն125[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունզարդախաչցի
Ժամային գոտիUTC+4
Զարդախաչ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Զարդախաչ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Զարդախաչ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում`Թարթառ գետի ձախ ափին՝ Մռավ լեռան ստորոտին՝ 900 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 54 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 78 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Արցախի հյուսիսային հատվածում՝ Թարթառ գետի միջին հոսանքի ձախ ափի բլրալանջին՝ Մռավի լեռնաշղթայից դեպի հարավարևելք[2]։

Համայնքը լեռնային է, ունի 544,10 հա տարածք, որից 259,68 հա գյուղատնտեսական նշանակության, 226,56 հա անտառային հողեր։ Զարդախաչ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա է 1 աղբյուր` «Մոշոտի» աղբյուրը։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մոտակա հողատարածքներից մեկում վար անելիս հողի տակից դուրս է գալիս մի մեծ խաչքար և այդ նույն տարում տեղամասի «զարդա» կոչվող ցորենի արտը առաջին և առատ բերքն է տալիս այսպիսով գյուղը անվանակոչվում է Զարդախաչ։

Գյուղը հիմնադրվել է 1918 թվականին։ Բնակչությունը եկել է Գորիսի շրջանից։ 1940 թվականից գործել է տարրական դպրոց, որն էլ 1969 թվականից դարձել է 8-ամյա։ Էլեկտրաֆիկացվել է 1964 թվականից։ Ջրով լավ է ապահովված, ճանապարհները բարեկարգ չեն։ Կյանքի միջին տևողությունը 75-80 տարի է։ Շրջապատում կան Նոթանց կաղնուտ, Լազգուն չափար, Վկանանց կալեր վայրերը։

Զարդախաչը հիմնադրվել է 1918 թվականին։ Բնակիչներն այստեղ են եկել Հադրութի շրջանի Խծաբերդ և Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղերից։ Առաջին բնակիչներն էին Խաչատուր և Մակիչ Մուսայելյանները, Սարգիս Ոսկանյանը, Ենգիբար Հունանյանը և ուրիշներ։ Գյուղի հիմնադրումը համարյա թե համընկավ Արցախում խորհրդային կարգերի հաստատման հետ[2]։

1930-1931 թվական գյուղում ձևավորվեց կոլեկտիվ տնտեսություն։ Կոլտնտեսության վարչության նախագահներն էին Ավագ Միրզոյանը, Ռուբեն Սարգսյանը, Արմենակ Հունանյանը, Ալեքսան Մուսաելյանը։ 1950 թվականին Չափարի, Զարդախաչի և Իմերթ Քերավանդի տնտեսությունները խոշորացվեցին, և կազմավորվեց մեկ կոլտնտեսություն։ 1989 թվականին Զարդախաչի կոլտնտեսությունն այս անգամ միացավ Հաթերքի Ա.Մամիկոնյանի անվան տնտեսությանը։ Այնուհետև բաժանվեց 1990 թվականի վերջերին։ 1999 թվականին կոլտնտեսությունը լուծարվեց և հողը, անասնագլխաքանակը, անշարժ և շարժական գույքը տրվեցին մենատնտեսներին[2]։

1960-ական թվականներից գյուղացիների կյանքը բարվոք դարձավ։ Նախկին հողաշեն տներին փոխարինեցին մեկ-երկու հարկանի տներ։ 1965 թվականին գյուղն էլեկտրաֆիկացվեց, կառուցվեցին դպրոց, բուժկետ, ակումբ, խանութներ։

Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել է 65 մարդ։ Նրանցից 10 հոգի զոհվել են։ Այսօր գյուղի կենտրոնում նրանց հիշատակը հավերժացնող հուշարձան է կառուցված։ Արցախյան ազատագրական պայքարի առաջին իսկ օրվանից Զարդախաչի բնակչությունն ամենաեռանդուն մասնակցությունն ունեցավ։ Բաղդասար Մկրտչյանի հրամանատարությամբ կազմավորվեց 7 հոգուց բաղկացած ջոկատ, որոնց թիվը շուտով հասավ 24-ի։ Հետագայում ջոկատի հրամանատար դարձավ Սերժիկ Սարգսյանը։ Այս ջոկատը 1992 թվականին ներառվել է Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմի մեջ։ Շահումյանի անկումից հետո

Պատերազմի տարիներին զոհվել են զարդախաչցի 5 ազատամարտիկներ՝ Գագիկ Գասպարյանը, Արմեն Մկրտչյանը, Սերժիկ Սարգսյանը, Մարտիկ Սարգսյանը, Պավել Մանուկյանը։ 1940 թվականին Զարդախաչում բացվել է տարրական դպրոց։ 1961 թվականին կրթօջախը ստացավ ութամյա դպրոցի կարգավիճակ։ Դպրոցի տնօրեններ են եղել՝ Անդրանիկ Սայիյանը, Նիկոլայ Մակյանը, Արամ Աբրահամյանը, Սարգիս Ներսիսյանը, Նորա Մովսիսյանը։ 1992 թվականի հուլիսի 4-ին բնակչությունը բռնեց գաղթի ճանապարհը։ Գյուղում մնացած 4 խաղաղ բնակիչներից 3-ին ադրբեջանցիները սպանեցին։ 1992 թվականի հուլիսի 19-ին ազատագրվեցին Հաթերք, Զարդախաչ և Չափաև գյուղերը[2]։

Ադրբեջանցի զինյալները 1992 թվականի օգոստոսի 11-ից 13-ը, անցնելով հակագրոհի, վերագրվեցին Թարթառի ձախափնյա գյուղերը, այդ թվում Զարդախաչը։

Զարդախաչը Արցախյան ազատամարտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Զարդախաչում կազմավորվել է կամավորական ջոկատ, որին միացել է «Սերոբ Աղբյուր» կամավորական ջոկատը։ Ջոկատներն առանձին կամ Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զարդախաչցի ազատամարտիկ Մ. Հակոբյանը ոչնչացրել է հակառակորդի ռազմական ուղղաթիռ և ինքնաթիռ։ Զարդախաչից հրամանատար են եղել Ս. Սարգսյանը, Դ. Հակոբյանը, Է. Գասպարյանը, Մ. Հակոբյանը։ Գյուղից զոհվել է 5 ազատամարտիկ, իսկ հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 65 մարդ։

Ունի միջնակարգ դպրոց, որը այժմ ունի 11 աշակերտ և 9 ուսուցիչ, բուժկետ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին այստեղ կար 61 տուն, 252 բնակիչ, 1979 թվականին՝ 58 տուն 137 բնակիչ, 1987 թվականին`53 տուն, 165 տուն։ Զարդախաչ համայնքը 2003 թվականին ուներ 150, իսկ 2015 թվականին՝ 136 բնակչություն։ Կա 53 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 126 128 130

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլտնտեսությունը կազմավորվել է 1931 թվականին, որը 1979 թվականին միավորվելով Չափարի տնտեսությանը` ստեղծեց միացյալ անասնապահական ու ծխախոտագործական պետական տնտեսություն։

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմական հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակութային հուշարձաններ` գերեզմանոց (XVIII-XIX դդ.), աղբյուր (XIX դ.), հաշվառված է 12 հուշարձան։ Գյուղից 1-2 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է 17-րդ դարում կառուցված Քրհոնջ եկեղեցին, որն այժմ ավերված է, Դամբարան Քիսովը կառուցված մ.թ.ա. 2-1 հազարամյակում, որն էլ գտնվում է գյուղից 1 կիլոմետր հեռավորության վրա։

Հասարարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 10 աշակերտներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 287–288.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.