Jump to content

Քիմիական միացություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիմիական միացություններ
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Քիմիական միացություններ, քիմիական կապերով իրար միացած ատոմներ պարունակող նյութեր։ Քիմիական միացությունների բաղադրությունն արտահայտում են քիմիական բանաձևերի օգնությամբ։

Ըստ դասական քիմիայի՝ քիմիական միացություններ են բարդ նյութերը։ Դրանք բաղկացած են իրար հետ քիմիական կապերով միացած են տարբեր տարրերի ատոմներից։ Բարդ նյութը սահմանվում է նաև որպես նյութ, որի մոլեկուլները բաղկացած են տարբեր տարրերի ատոմներից։ Ի տարբերություն խառնուրդների, բարդ նյութը քիմիական ինդիվիդ է։ Քիմիական միացությունները սովորաբար բարդ նյութեր են։ Այս կամ այն անհրաժեշտ հատկություններով բարդ նյութերի (պոլիմերներ, ապակիներ, լուծվող նյութեր, ներկեր և այլն) սինթեզումը կարևոր խնդիր է։

Հայտնի քիմիական միացություններից շատերն ունեն հաստատուն բաղադրություն, ենթարկվում են հաստատուն բաղադրության օրենքին և բազմապատիկ հարաբերությունների օրենքին։ Բազմաթիվ քիմիական միացություններ ունեն փոփոխական բաղադրություն՝ ոչ ստեխիամետրական միացություններ են (բերթուիդներ)։ Քիմիական միացություններին հատուկ է համասեռությունը։ Նրանց ստացումը և հետազոտումը քիմիայի հիմնական խնդիրն է։ Քիմիական միացություններն ստացվում են ռեակցիաների հետևանքով և բնորոշվում են որոշակի քիմիական և ֆիզիկական հատկություններով։ Հայտնի են միևնույն բաղադրություն, սակայն տարբեր կառուցվածք և հատկություններ ունեցող քիմիական միացություններ (իզոմերիա)։ Տարբերում են անօրգանական և օրգանական քիմիական միացություններ։ Հայտնի է ավելի քան 300 հազար անօրգանական և 4 մլն օրգանական միացություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 313
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմիական միացություններ» հոդվածին։