Կապ (խոսքի մաս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապ (այլ կիրառումներ)
Կապ, նյութական իմաստից զուրկ, քերականական զանազան հարաբերություններ արտահայտող խոսքի մաս։ Դրվում է որևէ բառի վրա և որոշում նրա պաշտոնը նախադասության մեջ, հանդես գալիս որպես մեկ անդամ՝ կապվելով ստորոգյալի հետ պարագայական կամ խնդրային հարաբերությամբ։
Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր։ Օրինակ՝ դրված է սեղանին ասելու փոխարեն կարող ենք ասել նաև՝ դրված է սեղանի վրա:
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունված է տարբերակել կապերի երեք խումբ.
- իսկական
- անիսկական
- կապական բառեր
Անիսկական կապեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապերի այն խումբն է, որոնք գործածվում են հիմնականում կապի նշանակությամբ, թեև նրանց մեջ այս կամ այն չափով պահպանված է այն խոսքի մասի իմաստը և կիրառությունը, որից նրանք անցել են կամ անցնում են կապերին։ Ըստ Մանուկ Աբեղյանի՝ անիսկական կապերն են միայն՝ պես, չափ, տեղ, հետ, դեմ, մոտ, վրա բառերը։
Կապերի այս խմբի շրջանակները դեռևս որոշակիորեն չեն ճշգրտված ու հիմնավորված։ Ոմանք անիսկական կապերի խմբին են դասում նաև այսպես կոչված կապական բառերը[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Մարգարյան, Արդի հայերենի կապերը, Ե., ԵՊՀ հրատ., 1955, 101 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 13։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լևոն Եզեկյան / Հայոց լեզու
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 248)։ |