Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեսաբ (արաբ․՝ كسب), հայաբնակ քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում Լաթակիա նահանգում, Լաթակիա քաղաքից 59 կմ հյուսիս, տեղակայված է Կասիոս լեռան լանջին և սահմանակից է Թուրքիային։ Շրջանը բաղկացած է Քեսաբ շրջկենտրոնից և 11 հայաբնակ գյուղերից՝ Գարատուրան, Գարատաշ, Սև Աղբյուր, Ներքին գյուղ, Չինար, Չաքալջըք, Քորքյունե, Էքիզոլուք, Տյուզաղաջ, Վերի Պաղջաղազ, Վարի Պաղջաղազ։
Սիրիայի կենտրոնական վիճակագրական գրասենյակի տվյալներով՝ 2004 թվականին Քեսաբի և շրջակա բնակավայրերի բնակչությունը կազմել է 1,754 մարդ[2]։ Քեսաբի բնակիչները հիմնականում հայեր են և խոսում են Քեսաբի բարբառով։
Քեսաբը Սիրիայի ամենահայտնի զբոսաշրջության կենտրոններից է։ Զբոսաշրջիկների թիվը ավելանում է ամռանը՝ հատկապես օգոստոսին, երբ Հալեպի, Լաթակիայի և շրջակա գյուղերի հայ բնակիչները ժամանում են Քեսաբ՝ նշելու Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Քեսաբում անց են կացվում նաև Սիրիայի հայկական սկաուտական կազմակերպությունների բանակումները։
Վերջին 20 տարիների ընթացքում լայն թափ է ստացել շինարարությունը, կառուցվել են մի շարք հյուրանոցներ, բնակելի շենքեր, վերանորոգվել կանգուն եկեղեցիներ։ Քեսաբը հայտնի է դափնուց պատրաստվող բնական օճառների արտադրությամբ և խնձորի մշակությամբ։
Ներկայումս Քեսաբի շրջանն ունի շուրջ 2500 բնակչություն, բաղկացած հայերից (80%) և ալավիներից (20%)։
Քեսաբ քաղաքն ունի երեք գործող հայկական եկեղեցիներ
- Անդրանիկ Չալաբյան (1922–2011), Ամերիկահայ պատմաբան, մանկավարժ, քարտեզգիր
- Գաբրիել Ինջեջիկյան (ծնվ. 1930), Հայ գիտնական մանկավարժ
- Գարեգին Ա (1932–1999), Ամենայն Հայոց Կաթողիկոս 1995 մինչև 1999, Մեծին Տան Կիլիկյո Կաթողիկոս 1983 մինչև 1994
- Դոկտոր Վահան Թութիկյան, (ծնվ. 1935) Ամերիկահայի պատմաբան, Համաշխարհային Հայ Ավետարանական Խորհրդի տնօրեն։
- Հակոբ Չոլակյան (ծնվել է Քեսաբում), Անվանի հայ գորղ, լեզվաբան, մանկավարժ
|
---|
| Նախկին ԽՍՀՄ(Ներքին սփյուռք) | | |
---|
| | |
---|
| | |
---|
| | |
---|
| | |
---|
| | |
---|
| Այլ նյութեր | |
---|
|