Jump to content

Ալ-Սաֆիրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սաֆիրա
արաբ․՝ السفيرة‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՀալեպի մարզ
ՄինտակաԱլ-Սաֆիրայի գավառ
ՆահիյաԱլ-Սաֆիրայի շրջան
ԲԾՄ348 մ
Բնակչություն106․382 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+2
Ալ-Սաֆիրա (Սիրիա)##
Ալ-Սաֆիրա (Սիրիա)

Ալ-Սաֆիրա (արաբ․՝ السفيرة‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում՝ Հալեպի մարզի Ալ-Սաֆիրայի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի հյուսիսարևմտյան հատվածում՝ Սիրիական անապատի արևմտյան ծայրին՝ Ալ-Ջաբուլ լճից արևմուտք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 348 մ[1]։

Ալ-Սաֆիրան տեղակայված է մարզկենտրոն Հալեպ քաղաքից մոտավորապես 20 կմ դեպի հարավ-արևելք և երկրի մայրաքաղաք Դամասկոսից 295 կմ դեպի հյուսիս-հյուսիս-արևելք։ Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն է, որ գտնվում է Հալեպ քաղաքում[1]։

Ժողովրդագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին անցկացված մարդահամարի համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմել է 21 197 մարդ[2]։

Քաղաքի բնակչության փոփոխությունն ըստ տարիների՝

1981 2003 2012
21 197 86 263 106 460

Նախաիսլամական ժամանակաշրջանում քաղաքը հայտնի է Սիպրի (Sipri)[3] անվամբ։ Որոշ պատմաբաններ ենթադրում են, որ Սիպրի անվանումն առաջացել է աքադերեն «պղինձ»[4] բառից։ Դա կարող է նշանակել, որ նախկինում Սաֆիրան եղել է պղնձի արդյունահանման ու առևտրի կենտրոն։ Քաղաքը հայտնի է եղել նաև որպես աղահանման կենտրոն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ֆիզիկաաշխարհագրական տվյալներ (անգլ.)
  2. World Gazetteer (անգլ.)
  3. Ball, Warwick (2006) «The desert edges» Syria: A Historical And Architectural Guide Interlink Publishing Group, Northampton, Massachusetts, page 157, ISBN 1-56656-665-7
  4. Notably Dossin and Lewy, see Sasson, Jack M. (1966) «A Sketch of North Syrian Economic Relations in the Middle Bronze Age» Journal of the Economic and Social History of the Orient 9(3): pp. 161—181, page 169, note 2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • le Strange, Guy (1890). Palestine Under the Moslems: A Description of Syria and the Holy Land from A.D. 650 to 1500. Committee of the Palestine Exploration Fund.