Տեխնիկական բույսեր
Արտաքին տեսք
'Տեխնիկական բույսեր, տեխնիկական կուլտուրաներ, մշակովի բույսեր, որոնք օգտագործվում են որպես հումք (տարբեր մասեր) արդյունաբերության տարբեր ճյուղերի համար։ Ըստ դրանցից ստացվող նյութերի, ստորաբաժանվում են մի քանի խմբերի
Խմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորաբաժանվում են մի քանի խմբերի,
- շաքարատու (շաքարի մակընդեղ, շաքարեղեգ),
- ձիթատու (արևածաղիկ, ձիթենի, տզկանեփ, գաթի ծաղիկ, քունջութ, սոյա, խաշխաշ, կտավատ, մանանեխ, սորուկ, սևուկ, գետնանուշ, հլածուկ, եղրիզենի և այլն),
- թելատու (բամբակենի, կանեփ, կենաֆ, թելատու կտավատ, շնամեռուկ և այլն),
- եթերայուղատու (անիսոն, գինձ, դաղձ, վարդենի, խորդենի, քեմոն, եղեսպակ, տաֆրինայիններ
- օսլայատու (կարտոֆիլ, բաթաթ), խցանատու (թավշածառ),
- կաուչուկատու (հևենի, կոկսագիզ, գվայուլա),
- գուտապերչատու (իլենի), աղաղող (դրախտածառ, կվենի, եղևնի, բադան),
- դեղատու (կատվախոտ, մատնոցուկ, մահամորմ, խնկենի, կյանքի արմատ և այլն), միջատասպան (երիցուկ)։
Տեխնիկական բույսերից նյութերի ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեխնիկական բույսերից ստանում են տարբեր նյութեր, օրինակ՝ բամբակենուց, կանեփից, կտավատից, բացի թելից, ստանում են նաև ձեթ, քեմոնից, անիսոնից՝ եթերայուղ և ձեթ, տորոնը ներկատու և դեղաբույս է և այլն։ Կան բույսեր, որոնք տեխնիկական բույսերի խմբին չեն պատկանում, բայց դրանց բերքը հումք է արդյունաբերության շատ ճյուղերի համար (կարտոֆիլից ստանում են օսլա, սպիրտ, եգիպտացորենից՝ ձեթ, օսլա, սպիրտ, խաղողաշաքար, գարին օգտագործվում է գարեջրի արտադրության մեջ և այլն)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեխնիկական բույսերը հայկական հանրագիտարանում
- Industrial Crop Organizations, Purdue University listing.
- Improved methods for extraction and quantification of resin and rubber from guayule(չաշխատող հղում), A Science Direct article on increased rubber production.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |