Իլենի
Իլենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Իլենածաղկավորներ (Celastrales) |
Ընտանիք | Իլենազգիներ (Celastraceae) |
Ցեղ | Իլենի (Euonymus) L., 1753 |
Իլենի (լատին․՝ Euonymus), շիմշիր, խուրենի, իլենազգիների ընտանիքի տերևաթափ և մշտադալար թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռների գոտիներում։ Աճում է կաղևու-բոխու անտառներում, անտառեզրերին, կիրճերում, ձորերում և այլն։ Թավշային իլենին հանդիպում է միայն Սյունիքի մարզում (Շիկահողի արգելոց), չորադիմացկուն է, լուսասեր, գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձրությունը՝ 1-9 մ է։ Տերևները պարզ են, հակադիր, սղոցաեզր։ Ծաղկաբույլը պարզ կամ բարդ կիսահովանոց է, ծաղիկները՝ երկսեռ, կանաչասպիտակավուն, դեղին։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը 4-5-բնանի տուփիկ է։ Պարունակում է գլիկոզիդներ, ալկալոիդն իլենի լայնատերև (E. latifolia)։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմանում է սերմերով և կտրոններով։ Բույսն ամբողջովին թունավոր է։ Իլենիից ստանում են գուտապերչ։
Տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է մոտ 200, Հայաստանում՝ 4 տեսակ՝ իլենի թավշային (E.velutina), իլենի սովորական կամ եվրոպական (E. europaea), իլենի ելունդավոր (E. verrucosa) և իլենի լայնատերև (E. latifolia)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլենի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 318)։ |