Վերին Փշափ
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Վերին Փշափ | ||
վրաց.՝ ზემო ფშაფი | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Գուլրիփշի մունիցիպալիտետ | |
ԲԾՄ | 80 մ | |
Բնակչություն | 930 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր, Վրացիներ | |
| ||
Վերին Փշափ (վրաց.՝ ზემო ფშაფი ― Զեմո Փշափի), գյուղ Աբխազիայի[1] Գուլրիփշի շրջանում, Գուլրիփշից 3 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 552 մարդ, հիմնականում վրացիներ և հայեր[2][3]։
1989 թվականին գյուղում ապրում էր 930 մարդ[4], կրկին հիմնականում հայեր և վրացիներ։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, թեյի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, մանկապարտեզ և բուժկայան։
Հայերը եկել են շրջակա գյուղերից` 1930 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տվյալ բնակավայրը տեղակայված է Աբխազիայում։ Համաձայն Վրաստանի վարչատարածքային բաժանման՝ Աբխազիան մաս է կամզում Վրաստանի՝ որպես Աբխազիայի Ինքնավար Հանրապետություն։ Դե ֆակտո Աբխազիան համարվում է մասամբ ճանաչված Աբխազիայի Հանրապետություն, որի տարածքը Վրաստանը չի վերահսկում։
- ↑ 1959 թվականի համամիութենական մարդահամար։ Սուխումի շրջան (ներառյալ ժամանակակից Գուլրիփշի շրջանը։ Գյուղեր և առավելագույն ազգություններ
- ↑ 1959 թվականի Աբխազական ԽՍՀ-ի էթնոքարտեզ
- ↑ 1989 թվականի համամիութենական մարդահամար, Աբխազական ԻԽՍՀ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|