Մերխեուլ
Գյուղ | ||
---|---|---|
Մերխեուլ | ||
աբխ.՝ Мархьаул, վրաց.՝ მერხეული | ||
Երկիր | Վրաստան | |
Մունիցիպալիտետ | Գուլրիփշի մունիցիպալիտետ | |
Համայնք | Սուխումի օկրուգ | |
ԲԾՄ | 80 մ | |
Բնակչություն | 839 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր, Վրացիներ, Աբխազներ | |
| ||
Մերխեուլ (աբխազերեն` Мархьаул, վրացերեն` მერხეული), գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում[1], Մաճարա գետի ափին, Գուլրիփշից 18 կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա։ Մերխեուլով է անցնում Սուխումը Կոդորի կիրճին կապող ռազմական ճանապարհը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1886 թվականին արված հաշվառումների համաձայն, Մերխեուլում ապրում էր 446 քրիստոնյա և 20 սուննի մուսուլման։ Ըստ սոցիալական շերտավորման, գյուղն ուներ 15 ազնվական, 5 իշխան, 5 քրիստոնյա հոգևորական և 436 հասարակ գյուղացի։
1877 թվականին, Ռուսական կայսրությունը աբխազների նկատմամբ իրականացրել է մուհաջիրության քաղաքականություն և նրանց, որպես մուսուլմանների, աքսորել Օսմանյան կայսրություն։ Նման ճակատագրի են արժանացել նաև Մերխեուլի աբխազները։ 1886 թվականին գյուղում մնացել էր 7 աբխազական ընտանիք` թվով 20 մարդ։ Նրանց փոխարեն, գյուղն սկսեցին բնակեցնել ռուսներով և մեգրելներով։
1989 թվականին, Մերխեուլի գյուղական խորհրդի կազմում բնակվում էր 3939 մարդ[2]։ Ժամանակակից Մերխեուլում բնակվում են հիմնականում հայեր։ 2011 թվականի հաշվառումների համաձայն, գյուղն ուներ 839 բնակիչ, որից 640 (76,3%) - հայեր, 79 (9,4%) - վրացիներ, 72 (8,6%) - աբխազներ, 37 (4,4%) - ռուսներ և այլն[3]։
Հաշվառման տարեթիվ | Բնակչության թվաքանակ | Էթնիկ կազմ |
---|---|---|
1886 | 466 | ռուսներ 61,4 %; վրացիներ 32,2 %; աբխազներ 4,3 % |
1926 | 3827 | վրացիներ 47,3 %, հայեր 15,8 %, ռուսներ и ուկրաինացիներ 9,2 %, աբխազներ 4,3 % |
1959 | 3076 | հայեր; վրացիներ; ռուսներ; աբխազներ (կոնկրետ տվյալներ չկան) |
1989 | 3939 | հայեր; վրացիներ; աբխազներ (կոնկրետ տվյալներ չկան) |
2011 | 839 | հայեր (76,3 %), վրացիներ (9,4 %), աբխազներ (8,6 %), ռուսներ (4,4 %) |
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, թեյի և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ հայ-վրացական միջնակարգ դպրոց, հայկական տարրական դպրոց, գրադարան, ակումբ, հիվանդանոց և կենցաղսպասարկման կոմբինատ։
Հայերը եկել են Տրապիզոնի և Օրդուի շրջակա գյուղերից` 1897 թվականին։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավրենտի Բերիա - ԽՍՀՄ պետական գործիչ
- Միխայիլ Լակերբայ - աբխազ գրող
- Խասան Խարազիա - խորհրդային զորահրամանատար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ По законам Грузии — в Гагрском муниципалитете Автономной Республики Абхазия
- ↑ Переписи населения Абхазии 1886, 1926, 1939, 1959, 1970, 1979, 1989, 2003, 2011
- ↑ Перепись населения Абхазии 2011. Гулрыпшский район
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 492)։ |
|