Վացլավ Վիդրա
Վացլավ Վիդրա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1876[1][2][3][…] |
Ծննդավայր | Պլզեն, Պլզենի շրջան, Չեխիա[2][4][3][…] |
Մահացել է | ապրիլի 7, 1953[2][4][3][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Պրահա, Չեխոսլովակիա[2][4][3][…] |
Գերեզման | Վիշեհրադսկե գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա |
Մասնագիտություն | գրող, ռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան և ուսուցիչ |
Երեխա(ներ) | Václav Vydra? |
Պարգևներ և մրցանակներ | |
Վացլավ Վիդրա (ապրիլի 29, 1876[1][2][3][…], Պլզեն, Պլզենի շրջան, Չեխիա[2][4][3][…] - ապրիլի 7, 1953[2][4][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[2][4][3][…]), թատրոնի և կինոյի չեխ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ, գրող-հուշագիր։ Չեխոսլովակիայի պետական մրցանակի դափնեկիր (1924), ՉՍՍՀ ժողովրդական արտիստ (1946)։ Նորամուտ�� կատարել է 1893 թվականին, ապա խաղացել տարբեր շրջիկ թատերախմբերում։ Եղել է Պլզենի (1907-1913), Պրահայի Քաղաքային թատրոնների (1913-1922), Ազգային թատրոնի (1922 թվականից, 1945-1949 թվականներին՝ նաև գեղարվեստական ղեկավար) դերասան։ Հեղինակ է «Ձայն եմ խնդրում» (1954) և «Իմ ճանապարհորդությունները կյանքում և արվեստում» (1958) գրքերի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վացլավ Վիդրան ծնվել է 1876 թվականի ապրիլի 29-ին Պլզենում (Ավստրո-Հունգարիա), ռազմական երաժիշտի ընտանիքում։ Սովորել է գերմանական միջնակարգ դպրոցում, սակայն տարվելով թատրոնով, նախքան դպրոցն ավարտելը թողել է ուսումն ու 1893 թվականին կատարել նորամուտը Է. Ժոլների ղեկավարած թատերախմբում։
Խաղացել է տարբեր շրջիկ թատերախմբերում։ 1907 թվականից մինչև 1913 թվականը եղել է Պլզենի քաղաքային թատրոնի դերասան։ Այնտեղ կայացել է որպես նկարիչ-դեմոկրատ և ռեալիստ։ Իր մարմնավորած յուրաքանչյուր կերպարում փորձել է բացահայտել սոցիալական էությունը։
1913-1922 թվականներին ելույթ է ունեցել Պրահայի Քաղաքային թատրոնում, որտեղ իրեն դրսևորել է որպես հոգեբանական վերլուծության վարպետ, նրա աշխատանքները նշանավորվել են խառնվածքով, սուր մտքով։ 1922 թվականին տեղափոխվել է Պրահայի Ազգային թատրոն և այնտեղ զբաղեցրել առաջատար դիրք՝ դառնալով դերասան Էդուարդ Վոյան գործի շարունակողը։ Ազգային թատրոնում Վացլավ Վիդրան աշխատել է նաև որպես ռեժիսոր՝ 1920-ական և 1930-ական թվականներին դերասանական գործունեությունից բացի զբաղվելով ռեժիսուրայով։
1914-1954 թվականներին հանդես է եկել կինոնկարներում։ Նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում, այդ թվում՝ համր կինոյում։
1943-1949 թվականներին եղել է Պրահայի Ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար։ 1949 թվականից զբաղեցրել է պետական թատրոնների ինտենդանտի պաշտոն։ Եղել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության անդամ։
Վացլավ Վիդրան հեղինակել է «Ձայն եմ խնդրում» (1954) և «Իմ ճանապարհորդությունները կյանքում և արվեստում» (1958) գրքերը, որոնցում ամփոփել է իր երկարամյա աշխատանքը թատրոնում, բնութագրել իր ժամանակակից բազմաթիվ դերասանների և ռեժիսորների, մտքեր է արտահայտել դերասանական և ռեժիսորական արվեստի և ընդհանուր առմամբ թատրոնի մասին։
Վացլավ Վիդրան մահացել է 1953 թվականի ապրիլի 7-ին Պրահայում։ Թաղվել է Վիշեգրադի գերեզմանատանը։
Ընտրյալ դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրկա («Չեխը և գերմանացին», Շտեպանեկ, 1907)
- Ջրաղացպան Վավրա («Մարիշա», Ա. և Վ. Մրշտիկներ, 1910)
- Սոլնես («Շինարար Սոլնեսը», Իբսեն, 1908),
- Վալտեր Ֆյուրստ («Վիլհելմ Տելլ», Շիլլեր, 1909)
- Գլոստեր («Արքա Լիր», Շեքսպիր, 1907)
- Պյոտր («Խավարի իշխանությունը», Տոլստոյ, 1912)
- Օթելլո («Օթելլո», Շեքսպիր, 1922)
- Դոն Ժուան («Դոն Ժուան», Մոլիեր, 1917)
- Զիգմունդ («Հուսյաններ», Դվորժակ, 1919)
- Հյուպատոս («Զորի», Էմիլ Վերհառն, 1920)
- Ռոբեսպիեռ («Դանտոնի մահը», Գեորգ Բյուխներ, 1921)
- Կրեչինսկի («Կրեչինսկու հարսանիքը», Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին, 1921)
- Գերո, Վոյնար («Գերո», 1924, «Վոյնարկա», 1926, Ալոիս Յիրասեկ)
- Տանտալ («Տանտալի մահը», Յարոսլավ Վրխլիցկի, 1925)
- Յան Ամոս Կոմենսկի («Սպիտակ լեռ», Դվորժակ, 1924)
- Ֆիլիպ Դուբսկի («Մեր սնապարծները», Լադիսլավ Ստրոուպեժնիցկի, 1938)
- Ադամ Արարիչ և Ալկվիստ («Ադամ Արարիչ», Կարել Չապեկ, 1927)
- Բարոն Կրյուչ («Սպիտակ հիվանդություն», Կարել Չապեկ, 1937)
- Վալենտա («Հրկիզողի դուստրը», Յ․ Տիլ, 1939)
- Ֆամուսով («Խելքից պատուհաս», Ալեքսանդր Գրիբոյեդով, 1935)
- Մուրոմսկի և Վարավին («Կրեչինսկու հարսանիքը», 1940 և «Գործ», 1934, Ա. Սուխովո-Կոբիլին)
- Կուրոսլեպով («Ջերմ սիրտ», 1925)
- Ռոգոժին («Ապուշը», Դոստոևսկի, 1928)
- Բերեստ («Պլատոն Կրեչետ», Ալեքսանդր Կոռնեյչուկ, 1936)
- Եգոր Բուլիչով («Եգոր Բուլիչովը և ուրիշները», Մաքսիմ Գորկի, 1946)
- Արքա Լիր, Հուլիոս Կեսար (Շեքսպիր, 1936)
- Պրոսպերո («Փոթորիկ», Շեքսպիր, 1937)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չեխոսլովակիայի պետական մրցանակ (1924),
- Չեխոսլովակիայի Հանրապետության ժողովրդական արտիստ (1946, եղել է այդ կոչմանն արժանացած առաջին դերասանը),
- Պրահայի Ազգային թատրոնի պատվավոր անդամ (1946)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Česká divadelní encyklopedie
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ BillionGraves — 2011.
- ↑ Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Театральная энциклопедия. Том 1/Глав. ред. С. С. Мокульский — М.: Советская энциклопедия, 1961.
- Träger J., Vaclav Vydra, Praha, 1951. (չեխ.)
- Vaclav Vydra narodni umēlec. К 70. narozeninam, Praha, 1946. (չեխ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Václav Vydra Արխիվացված 2020-06-27 Wayback Machine (չեխ.)
- Վացլավ Վիդրա Internet Movie Database կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 424)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վացլավ Վիդրա» հոդվածին։ |
|