Սերգեյ Ամմոսով
Սերգեյ Ամմոսով ռուս.՝ Сергей Аммосов | |
---|---|
Ծնվել է | հունիսի 5, 1837 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 15, 1886 (49 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | բնանկար |
Sergey Ammosov Վիքիպահեստում |
Սերգեյ Նիկալաևիչ Ամմոսով (ռուս.՝ Сергей Николаевич Аммосов (Сергей Сергеевич Амо́сов[1]), 24 մայիսի (5 հունիսի), 1837, Մոսկվա, Ռուսական կայսրություն – 3 (15 նոյեմբերի), 1886, Մոսկվա), ռուս գեղանկարիչ, բնանկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Ամմոսովը ծնվել է 1837 թվականի մայիսի 24-ին (նոր տոմարով՝ հունիսի 5-ին) Մոսկվայում։ 1860 թվականից մինչև 1864 թվականը սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, որն ավարտելիս ստացել է նկարչի կոչում։ 1869 թվականին ակադեմիական ցուցահանդեսում ներկայացրած «Կուտուզովի մուտքը գյուղ անձրևից հետո» (ռուս.՝ «Въезд в деревню Кутузово после дождя») նկարի համար ստացել է երրորդ աստիճանի դասային նկարչի կոչում։ 1870 թվականին նա ստացել է երկրորդ աստիճանի («Անտառեզր Մոսկվայի մոտ» (ռուս.՝ «Опушка леса в окрестностях Москвы») նկարի համար), իսկ 1872 թվականին՝ առաջին աստիճանի («Պոլտավյան դաշտ» (ռուս.՝ «Полтавское поле») նկարի համար) դասային նկարչի կոչում։
Սերգեյ Ամմոսովը եղել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ և գործուն մասնակցություն է ունեցել ընկերության կազմակերպած ցուցահանդեսներին. 1871 թվականից մինչև 1886 թվականը պերեդվիժնիկների ցուցահանդեսներում ներկայացվել են Ամմոսովի 17 բնանկարներ ու մի քանի էտյուդներ[2]։
Սերգեյ Ամմոսովը մահացել է 1886 թվականի նոյեմբերի 15-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 27) Մոսկվայում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Կամրջակ» (նախքան 1886), կտավ, յուղաներկ, Չուվաշիայի պետական պատկերասրահ
-
«Բեռնանավեր գետի վրա» (1868), կտավ, յուղաներկ, Տագանրոգի պատկերասրահ
-
«Անտառային բացատ» (1869), կտավ ստվարաթղթի վրա, յուղաներկ, Տրետյակովյան պատկերասրահ
-
«Երկու աղջիկ բացատում» (1867), կտավ, յուղաներկ, մասնավոր հավաքածու
-
«Ձկնորսն ափի մոտ» (1879), կտավ, յուղաներկ, մասնավոր հավաքածու
-
«Ամպրոպից առաջ» (1874), կտավ, յուղաներկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кондаков С. Н. АМ(М)ОСОВЪ, Сергѣй Сергѣевичъ (Николаевичъ) // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — СПб: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. — Т. II. — С. 6. — 454 с.
- ↑ Амосовъ, Сергѣй Николаевичъ // Русский биографический словарь: В 25 т. = Русскiй бiографический словарь / под наблюдением председателя Императорского Русского Исторического Общества А. А. Половцова. — СПб: Императорское Русское Историческое Общество, 1900. — Т. II «Алексинскiй – Бестужевъ-Рюминъ». — С. 95. — 796 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Горелов М. И. С. Н. Аммосов // Русское искусство. Очерки о жизни и творчестве художников второй половины XIX века. — М: «Искусство», 1962. — Т. 1. — С. 617-629. — 692 с. — 20 000 экз.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Аммосов Сергей Николаевич в Галерее издательства «Белый Город»» (ռուսերեն).
{{cite web}}
: Invalid|url-status=unknown-host
(օգնություն)(չաշխատող հղում) - «Аммосов (Амосов) Сергей Николаевич в Энциклопедии живописи и графики Art-каталог» (ռուսերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Ամմոսով» հոդվածին։ |
|