Աֆանասի Ռազմարիցին
Աֆանասի Ռազմարիցին ռուս.՝ Афанасий Размарицын | |
---|---|
Ծնվել է | 1844 |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1917 |
Մահվան վայր | Օդեսա, Խերսոնի նահանգ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | ժանրային նկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն |
Afanasy Razmaritsyn Վիքիպահեստում |
Աֆանասի Պրոկոպիևիչ Ռազմարիցին (ռուս.՝ Афанасий Прокопиевич Размарицын[1], 1844, Ռուսական կայսրություն – 1917, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս նկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս[2], Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ, Հարավռուսական նկարիչների միության հիմնադիրներից մեկը[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆանասի Ռազմարիցինը ծնվել է 1844 թվականին Ռուսաստանի հարավում, գյուղացու ընտանիքում[4]։ Աշխատել է Ռուսական կայսրության պետական բանկի Օդեսայի գրասենյակում[5]։
1874 թվականին թողել է պետական ծառայությունն ու տեղափոխվել Պրուսիա, որտեղ ընդունվել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա[2]։ Դյուսելդորֆում անցկացնելով երեք տարի՝ Աֆանասի Ռազմարիցինն այցելում է Ֆրանսիա և Իտալիա[6] և 1877 թվականին վերադառնում Օդեսա։ Այստեղ նա ապրում է «Крымская» հյուրանոցում[7] և ապրուստի միջոցներ վաստակում նկարչության մասնավոր դասերով։
1882 թվականին Աֆանասի Ռազմարիցինն իր «Հոգեհանգիստ» նկարով առաջին անգամ մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության XI ցուցահանդեսին[8]։ Նկարը հաջողություն է ունեցել և գնվել Պավել Տրետյակովի կողմից[9]։ 1903 թվականին Աֆանասի Ռազմարիցինը դարձել է Ընկերության լիիրավ անդամ[8]։
1884 թվականին Աֆանասի Ռազմարիցինը կազմակերպել է անհատական, իսկ 1889 թվականին՝ Նիկոլայ Բոդարևսկու հետ համատեղ ցուցահանդես Օդեսայում[3]։ Ռազմարիցինը մասնակցել է 1900 թվականի Համաշխարհային ցուցահանդեսին Փարիզում։ 1910 թվականից եղել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս[2]։
Աֆանասի Ռազմարիցինը եղել է Հարավռուսական նկարիչների միության հիմնադիրն ու նրա ցուցահանդեսների ակտիվ մասնակիցը[3]։
Աֆանասի Ռազմարիցինը մահացել է 1917 թվականին և թաղվել Օդեսայի առաջին (հին) քաղաքային գերեզմանատանը[10]։ 1934 թվականին գերեզմանատունը փակվել է, իսկ 1935 թվականին քանդվել «Հանուն բոլոր սրբերի» եկեղեցու հետ միասին։ Գերեզմանոցի տեղում բացվել է Իլյիչի անվան մշակույթի ու հանգստի այգի (ներկայում՝ Պրեոբրաժենսկի (ռուս.՝ «Преображенский») այգի)[11]։ Գերեզմանատունը, որտեղ Աֆանասի Ռազմարիցինից բացի թաղված էին նաև Օդեսայի բազմաթիվ հայտնի բնակիչներ, այդ թվում՝ Ալեքսանդր Պուշկինի կրտսեր եղբայր Լև Սերգեևիչ Պուշկինը, դերասանուհի Վերա Խոլոդնայան, Օդեսայի պաշտպանության ղեկավար գեներալ-ադյուտանտ Դմիտրի Երոֆեևիչ Օստեն-Սակենը, ռուս-թուրքական պատերազմի հերոս գեներալ Ֆեոդոր Ռադեցկին, ամբողջովին ոչնչացվել է, նկարչի գերեզմանը չի պահպանվել։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Հոգեհանգիստ»
(1882 թվական), կտավ, յուղաներկ – Տրետյակովյան պատկերասրահ -
«Թուղթ խաղալիս»
(1880-ական թվականներ), թուղթ, ստվարաթուղթ, յուղաներկ – Ռոստովի կերպարվեստի մարզային թանգարան -
«Պաշտոնաթող զինվոր (Ամառանոցի պահակը: Նիկոլաևյան զինվոր)»,
(1885), փայտ, յուղաներկ
Պենզայի Կ. Սավիցկու անվան մարզային պատկերասրահ -
«Որսորդներ»
(1900-ական թվականներ), ստվարաթուղթ, յուղաներկ – մասնավոր հավաքածու
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Որոշ աղբյուրներում սխալմամբ նշվում է Ռոզմարիցին («Розмарицын»), սակայն նկարչի բոլոր նկարների վրա գրված է՝ «А Размарицынъ» (А և Р տառերը միահյուսված են)։
- ↑ 2,0 2,1 2,2 Кондаков С. Н. Живописцы // Список русских художников. К юбилейному справочнику Императорской Академии Художеств. = Списокъ русскихъ художниковъ. Къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ.. — Санкт-Петербург: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. II. — С. 19. — 459 с.
- ↑ 3,0 3,1 3,2 Рогинская Ф. Г. Вклад в деятельность Товарищества украинских художников (членов и экспонентов). // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
- ↑ «О сопричислении к дворянскому состоянию. Литера «Р»» (PDF) (ռուսերեն). Российский государственный исторический архив (РГИА) — Фонд 1343: ТРЕТИЙ ДЕПАРТАМЕНТ СЕНАТА. Оп. 28. Название описи: 1813-1894 гг., 3738 eд.xр. էջեր C. 23. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Памятная книжка для Херсонской губернии на 1864 год = Памятная книжка для Херсонской губернiи на 1864 годъ. — Херсон: Херсонский губернский статистический комитет, 1864. — С. 241. — 299 с.(չաշխատող հղում)
- ↑ Dr. Sugrobova-Roth Olga, Dr. Lingenauber Eckart. Russian Artists in Paris (18th and 19th century) // Алексей Харламов 1840-1925, каталог-резоне = Alexei Harlamoff 1840-1925, Catalogue Raisonné. — Düseldorf: Edition Libertars, 2007. — 222 с. — ISBN 9783000212048, 3000212043
- ↑ Нестеров М. В. Из писем: Эпистолярное наследие / Вступительная статья, составитель, комментарий А. А. Русаковой. — Л.: Искусство, 1968. — 452 с.
- ↑ 8,0 8,1 Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
- ↑ Государственная Третьяковская галерея. Каталог живописи XVIII – начала ХХ века (до 1917 года). Каталог / Директор Государственной Третьяковской галереи народный художник РСФСР, член-корреспондент Академии художеств СССР Ю. К. Королёв. — М.: Издательство «Изобразительное искусство», 1984. — 720 с. — 20 000 экз.
- ↑ «Храм Всех Святых. Список захороненных людей» (ռուսերեն). Одесская Епархия, Украинской православной церкви Московского патриархата. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Сирота В. А. (2010 թ․ հոկտեմբերի 12). «Церковь «Во имя всех святых» на первом городском Христианском кладбище города Одессы. Археологические исследования 2009 - 2010 годов» (ռուսերեն). Одесская Епархия, Украинской православной церкви Московского патриархата. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Афанасьев В. А. А. П. Размарицын // Русское искусство. Очерки о жизни и творчестве художников второй половины XIX века / под редакцией А. И. Леонова. — М.: Искусство, 1971. — Т. 2. — С. 321-328. — 565 с. — 25 000 экз.
- Езерская Н. А. Передвижники и национальные художественные школы народов России. — М.: Изобразительное искусство, 1987. — С. 79, 88, 94. — 286 с. — 10 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Афанасий Прокопиевич Размарицын в Галерее издательства «Белый Город»» (ռուսերեն). Издательство «Белый город». Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
- «Афанасий Прокопиевич Размарицын в Энциклопедии живописи и графики «Art-каталог»» (ռուսերեն). Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
- «Афанасий Прокопиевич Размарицын в Энциклопедии русской живописи» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աֆանասի Ռազմարիցին կատեգորիայում։ |