Յուրի Ռեպին
Յուրի Ռեպին | |
---|---|
Ծնվել է | մարտի 29 (ապրիլի 10), 1877[1] |
Ծննդավայր | Չուգուև, Զմիևսկոե ուեզդ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | օգոստոսի 9, 1954[2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինկի, Ֆինլանդիա[2][1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆինլանդիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Հայր | Իլյա Ռեպին |
Մայր | Vera Alekseyevna Repina? |
Yuri Repin Վիքիպահեստում |
Յուրի (Գեորգի)[3] Իլյիչ Ռեպին (ռուս.՝ Юрий (Георгий) Ильич Репин, մարտի 29 (ապրիլի 10), 1877[1], Չուգուև, Զմիևսկոե ուեզդ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 9, 1954[2], Հելսինկի, Ֆինլանդիա[2][1]), ռուս նկարիչ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[4], Իլյա Ռեպինի որդին (Վերա Ալեքսեևնա Շևցովայի (1854-1918) հետ առաջին ամուսնությունից)[5][6][7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Ռեպինը ծնվել է 1877 թվականի մարտի 29-ին (ապրիլի 10) Խարկովի նահանգի Չուգուև քաղաքում, եղել է Իլյա Ռեպինի ու Վերա Ալեքսեևնա Շևցովայի ընտանիքի երրորդ երեխան։ Ծնվել է նկարչի հայրական տանը նրա՝ արտասահմանյան երկարատև ուղևորությունից վերադառնալուց հետո։ Մկրտության ժամանակ երեխային տվել են հունական անուն՝ Գեորգի[3][8]։
1887 թվականին ծնողների ամուսնալուծությունից հետո Յուրին և նրա կրտսեր քույրը՝ Տատյանան, մնացել են մոր հետ, իսկ Ռեպինի ավագ դուստրերը տեղափոխվել են հոր մոտ[9]։
Նախնական նկարչական կրթությունը Յուրի Ռեպինն ստացել է իշխանուհի Մարիա Տենիշևայի նկարչական դպրոցում, որտեղ նրա հայրը նկարչություն էր դասավանդում։ 1899 թվականին ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա որպես ազատ ունկնդիր[10]։ Սովորել է հոր արվեստանոցում, այնուհետև՝ Պավել Կովալևսկու մոտ, իսկ 1903 թվականից՝ ակադեմիկոս Դմիտրի Կարդովսկու արվեստանոցում[11]։
1903 թվականին ավարտել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի բարձրագույն մանկավարժական դասընթացները, սովորել է Ֆրանց Ռուբոյի մարտարվեստի դասարանում։ 1905 թվականին, ամուսնանալով Պրասկովյա Անդրեևայի հետ (1883-1929), թողել է ուսումը՝ չստանալով դասային նկարչի կոչում[12]։ 1906 թվականին ծնվել է նրանց որդին՝ Գայը (Գեորգի Յուրևիչ Ռեպին, 1906-1974)[13][14], 1907 թվականի մարտին՝ երկրորդ որդին՝ Դիյը (Դմիտրի Յուրևիչ Ռեպին, 1907-1935)[15][Ն 2]։
1907 թվականից Իլյա Ռեպինն ապրել է հոր մոտ՝ Կուոկկալա գյուղում, որտեղ Նատալյա Բորիսովնա Նորդման-Սևերովան՝ Իլյա Ռեպինի քաղաքացիական կինը, Յուրիին և նրա ընտանիքին հատկացրել է տարածք[Ն 3], որտեղ կառուցվել է տուն, որը կոչվել է «Վիգվամ» իր ճարտարապետական ձևի պատճառով[18][Ն 4]։
1914 թվականին Կուոկկալայում բացել է նկարչական մասնավոր դպրոց երեխաների համար[10]։
1918 թվականի ապրիլին շյուցկորի զորամասերի՝ Ֆինլանդիայի մեծ իշխանության նախկին մաքսային սահմանի մոտ հասնելուց և դրանից հետո Ֆինլանդիայի և Ռուսաստանի Խորհրդային Հանրապետության միջև սահմանի փակումից հետո Յուրի Ռեպինը Ռեպինների ընտանիքի հետ միասին խիստ կարիքի մեջ է եղել[15]՝ գրեթե գտնվելով հոր խնամքի տակ[5]։
1925 թվականի նոյեմբերին Յուրի Ռեպինը ֆիննական իշխանություններից ստացել է «Ազգերի լիգայի անձնագիր», որը հնարավորություն էր տալիս մեկնել արտասահման։ 1926 թվականի ամռանը Իլյա Ռեպինին այցելած խորհրդային մշակույթի գործիչների պատվիրակությունը, որի կազմում էին Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի հիմնադիր նկարիչներ Իսահակ Բրոդսկին, Եվգենի Կացմանը, Պավել Ռադիմովը և Ալեքսանդր Գրիգորևը, Յուրի Ռեպինին հրավիրել է ԽՍՀՄ։ 1926 թվականի աշնանը Յուրի Ռեպինը մեկնել է Լենինգրադ․ նրա ուղևորությունը լուսաբանվել է թերթերում[15], նկարիչն ստացել է «Ինքնակալության ավարտը» (ռուս.՝ «Конец самодержавия») նկարն ստեղծելու պատվեր[Ն 5]։
Վերապրելով ուժեղ ցնցում կնոջ (1929)[Ն 6], հոր (1930) և քրոջ՝ Նադյայի (1931)[Ն 7] մահվանից հետո, վարել է ինքնամփոփ, կրոնական կենսակերպ, նրա մոտ ի հայտ է եկել հակում միստիցիզմի նկատմամբ, նրա ստեղծագործությունների հիմնական թեման դարձել է Գողգոթայի չարչարանքների թեման[11]։
1935 թվականի փետրվարին ԽՍՀՄ-ի սահմանը ապօրինի հատելու ժամանակ անհետ կորել է նավաստի դարձած և մի քանի նավային ընկերություների նավերով տասը տարի նավարկելուց հետո Կուոկալա վերադարձած Յուրի Ռեպինի որդին։ Փորձելով իմանալ որդու ճակատագրի մասին՝ Ռեպինը նամակներ է գրել Գրականության պետական թանգարանի տնօրեն Վլադիմիր Բոնչ-Բրուևիչին[14], իսկ հետո նաև հենց Իոսիֆ Ստալինին։ Ինչպես հետագայում հայտնի է դարձել Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ԱԴԾՎ արխիվի գործից, Դիյ (Դմիտրի Յուրևիչ Ռեպինը) ձերբակալվել է ԽՍՀՄ սահմանը ապօրինի հատելու ժամանակ և 1935 թվականի հունիսի 10-ին Լենինգրադի ռազմական օկրուգի կողմից ՌԽՖՍՀ ՔՕ 58-8 և 84 հոդվածներով դատապարտվել գնդակահարության՝ կուսակցության և պետության բարձրագույն ղեկավարների դեմ մահափորձ կազմակերպելու փորձի համար։ Ըստ ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի տվյալների՝ նա միանգամից անդամակցել է երկու ընդհատակյա հակախոր��րդային կազմակերպությունների՝ Ռուսական Ճշմարտության եղբայրության Կուոկալայի բաժնին և Ռուսական համազորային միությանը[13][15]։
1939 թվականի նոյեմբերին խորհրդա-ֆիննական պատերազմի սկսվելուց առաջ բնակչության զանգվածային տարհանման ընթացքում Յուրի Ռեպինը քրոջ՝ Վերայի հետ ֆիննական իշխանությունների կողմից տեղափոխվել է Հելսինկիից հյուսիս՝ Մյանտսյալյա համայնքի Լևանտո գյուղ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Յուրի Ռեպինն ապրել է Հելսինկիում[19]։ Շարունակել է զբաղվել գեղանկարչությամբ, օգտագործել է նրբատախտակ է ստվարաթուղթ։ Նկարել է սրբապատկերներ Ֆինլանդիայի ուղղափառ տաճարների համար[3], պատվերով նկարել է դիմանկարներ պատվիրել։ Մշտական կացարան չի ունեցել, վարել է թափառաշրջիկ կյանք։ Հայտնի է[20], որ դեռ ավագ քրոջ՝ Վերա Իլյինիչնայի կենդանության օրոք[Ն 8] Յուրի Ռեպինը ապրում էր օթևանատներում։
1954 թվականի օգոստոսի 9-ին ինքնասպան է եղել՝ Հելսինկիում նետվելով Փրկության բանակի տան չորրորդ հարկի պատուհանից[5][6][10][14]։ Թաղվել է ավագ քրոջ՝ Վերա Իլյինիչնայի կողքին՝ Հելսինկիի ուղղափառ գերեզմանատանը՝ Լապինլահտի շրջանում[10]։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատել է իմպրեսիոնիզմի ոճով։ Իլյա Ռեպինի արվեստանոցում օգնական եղած ժամանակամիջոցում եղել է հոր ուժեղ ազդեցության տակ։ Ստեղծել է պատմական նկարներ, դիմանկարներ և բնանկարներ։ Բազմաթիվ նկարներ է ստեղծել ավետարանական թեմաներով։
1910 թվականին «Մեծ առաջնորդը» (Պետրոս I-ը Պոլտովայի ճակատամարտից առաջ) նկարի համար արժանացել է արքայադուստր Եվգենյա Օլդենբուրգսկայայի անվան հոբելյանական մրցանակի և Մյունխենի Սեցեսիոնի II ոսկե մեդալի[5]։
1914 թվականին «Տյուրենչեն։ Փառահեղ մահվան մեջ հավերժական կյանքն է» (ռուս.՝ «Тюренчен. В славной смерти вечная жизнь») նկարի համար, որը 1912 թվականին պատվիրել էր կայսրուհի Մարիա Ֆեոդորովնա Ռոմանովան՝ իշխող ցար Նիկոլայ II-ի մայրը][21][22], ստացել է Գեղարվեստի խրախուսման միության երկրորդ մրցանակ, իսկ 1915 թվականին՝ պատմական գեղանկարչության մրցանակ Արխիպ Կուինջիի անվան մրցույթում։
1911-1912 թվականներին մասնակցել է նկարիչների Համառուսաստանյան համագումարի աշխատանքներին։ Իր ստեղծագործությունները ցուցադրել է Մյունխենի Սեցեսիոնի (1910), Անկախ նկարիչների ընկերության (1911, 1913), Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (1914-1918) ցուցահանդեսներում[4][Ն 9]։
Մասնակցել է ռուս նկարիչների ցուցահանդեսներին Բեռլինում (1930), Ամստերդամում (1930), Փարիզում (d’Alignan, 1931): 1933 թվականին դարձել է Ֆինլանդիայի ռուս նկարիչների վերակազմավորված միության անդամ[23]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Պրասկովյա Անդրեևնա Ռեպինայի (օրիորդական ազգանուն՝ Անդրեևա, 1883-1929) դիմանկարը որդու՝ Գայի (Գեորգի Յուրևիչ Ռեպին, Իլյա Ռեպինի թոռը)։
- ↑ Հուշագիր Լեոնիդ Անդրեևը գրել է[16].«Նրանք համեստ պատանիներ էին, և բարձրագոչ անուններից բացի ոչնչով չէին հիշեցնում Հռոմեական կայսրության վաղեմի պատրիկներին»։
- ↑ Իլյա Ռեպինի կողմից 10000 ռուբլով ձեռք բերված հողակտորը ձևակերպվել է Նորդման-Սևերովայի անունով[17]։.
- ↑ Այրվել է «Պենատայի» կալվածքի հետ միասին 1944 թվականի մարտական գործողությունների ժամանակ[10]։.
- ↑ Նկարն այդպես էլ չի ստեղծվել։
- ↑ Պրասկովյա Անդրեևնա Ռեպինան (Անդրեևա) մահացել է տուբերկուլյոզից[17]։
- ↑ Հորից կես տարի հետո մահացած Նադեժդա Ռեպինան (1874-1931) 1910 թվականից տառապել է հոգեկան հիվանդությամբ, որը կյանքի ավարտին վերածվել է շիզոֆրենիայի սուր ձևի։ Բուժվել է Վլադիմիր Բեխտերևի մոտ[17]։
- ↑ Մահացել է 1948 թվականի օգոստոսի 27-ին[20]։
- ↑ 1915 թվականից եղել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[4]։
Ծանոթագրություն��եր
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Geni(բազմ․) — 2006.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Сабодаш Е. Дети гения(ռուս.) // Чугуевский информационный ресурс. — Чугуев: КУ «Художественно-мемориальный музей И. Е. Репина», 2011. — В. от 5 августа. Архивировано из первоисточника 16 Հունիսի 2015.
- ↑ 4,0 4,1 4,2 Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Левченко Артем Репин, сын Репина(ռուս.) // «Вечерний Харьков» : Газета. — Харьков: ООО «Редакция газеты «Вечерний Харьков», 2007. — В. от 20 февраля. — № 19 (9111).
- ↑ 6,0 6,1 Лейкинд О. Л., Махров К. В., Северюхин Д. Я. РЕПИН Юрий (Георгий) Ильич(ռուս.) // «Искусство и архитектура Русского зарубежья» : портал. — СПб.: Фонд имени Д. С. Лихачева, 2012.
- ↑ Карпенко М. А., Кириллина Е. В.,Левенфиш Е. Г., Прибульская Г. И. Гостиная // Пенаты. Музей-усадьба И. Е. Репина. Путеводитель / Научно-исследовательский музей Академия художеств СССР. Под редакцией Е. Г. Левенфиш. — Л.: «Советский художник», 1969. — 116 с. — 75 000 экз. — ISBN 978-5-9533-2765-7 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Ермошенко Г. А. К 130-летию со дня рождения Юрия Репина(ռուս.) // «Новости Чугуева» : газета. — Чугуев: Чугуевская радиокомпания. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
- ↑ Инина Инна Путь любви — от музы к бледной тени... (Илья Репин и его музы)(ռուս.) // «Кстати» : журнал. —Минск, 2007. — № 9.(չաշխատող հղում)
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Варебрус Леонид Русский Хельсинки: Юрий, сын Ильи(ռուս.) // «Иные берега» : Журнал. — М.: Союза театральных деятелей Российской Федерации, 2010. — № 1(17). Архивировано из первоисточника 16 Նոյեմբերի 2016.
- ↑ 11,0 11,1 «Репин Юрий Ильич 10.04.1877-09.08.1954». Собрание музея (ռուսերեն). Чувашский государственный художественный музей. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Юрий Ильич Репин (1877-1954). Живопись» (ռուսերեն). ФГБНУ «Научно-исследовательский музей Российской академии художеств». 2011. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ 13,0 13,1 Крайзман Инора Репин, или Repeen(ռուս.). — Стокгольм: Союз русских обществ в Швеции. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
- ↑ 14,0 14,1 14,2 Шумихин Сергей Побег внука гения(ռուս.) // «Политический журналЪ» : Журнал. — М.: Управляющая компания ЗАО Медиа-Группа «Свобода слова», 2005. — В. 28 ноября. — № 40 (91). Архивировано из первоисточника 26 Ապրիլի 2013.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 Бородина Т. П. Надзор сыскной полиции Финляндии за И. Е. Репиным и его семьей (По материалам Национального архива Финляндии) // Санкт-Петербург и страны северной Европы. Материалы Двенадцатой ежегодной международной научной конференции / Под ред. В. Н. Барышникова, П. А. Кротова.. — Санкт-Петербург: Издательство Русской христианской гуманитарной академии, 2011. — С. 33—46. — 408 с. — 1000 экз. — ISBN 978-5-88812-402-4
- ↑ Андреева В. Л. Дом на Черной речке. — М.: «Советский писатель», 1980. — 183 с. — 100 000 экз.
- ↑ 17,0 17,1 17,2 Комовский В. Ф. Далекая и близкая, легендарная и реальная Куоккала(ռուս.). — Репино: Муниципальный Совет и местная администрация муниципального образования поселок Репино, 2011. Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
- ↑ «Дом Юрия Ильича Репина». Фото из коллекции музея-усадьбs И. Е. Репина «Пенаты» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Якушко Оксана Репин и четыре варианта «Запорожцев»(ռուս.) // «Сегодня.UA» : интернет издание. — Харьков: ЧАО "Сегодня Мультимедиа", 2008. — В. от 26 Августа.(չաշխատող հղում)
- ↑ 20,0 20,1 Составители Бродский И. А., Москвинов В. Н. И. М. Карпинский «После смерти Репина» // Новое о Репине: Статьи и письма художника. Воспоминания учеников и друзей. Публикации / Редакторы Бродский И. А., Москвинов В. Н.. — Л.: Художник РСФСР, 1969. — 436 с. — 40 000 экз.
- ↑ Филатов Юрий Без вины виноватые. В одной из самых жестоких и трагических битв русско-японской войны русская армия понесла огромные потери и испытала неслыханный позор. Но её солдаты навсегда останутся героями(ռուս.) // «Ежедневные новости Владивостока» : газета. —Владивосток, 2005. — В. от 5 августа. Архивировано из первоисточника 18 հունվարի 2017.
- ↑ Стратиевский О. Б., Мизь Н. Г., Турмов Г. П. Тюренчен. В славной смерти вечная жизнь: Подвиг 11-го Восточно — Сибирского полка в одном из сражений русско — японской войны в картине Ю. И. Репина(ռուս.) // «Наше наследие» : Иллюстрированный историко-культурный журнал. —М., 2003. — В. от 15 декабря. — № 67—68. — С. 208—211. — ISBN 0234-1395. Архивировано из первоисточника 5 Մարտի 2016.
- ↑ Лейкинд О. Л., Северюхин Д. Я. Общество русских художников в Финляндии. Хельсинки(ռուս.) // «Искусство и архитектура Русского зарубежья» : Интернет-сайт. — Санкт-Петербург: Фонда имени Д. С. Лихачёва, 2010. — В. от 6 октября.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бородина Т. П. Надзор сыскной полиции Финляндии за И. Е. Репиным и его семьей (По материалам Национального архива Финляндии) // Санкт-Петербург и страны северной Европы. Материалы Двенадцатой ежегодной международной научной конференции / Под ред. В. Н. Барышникова, П. А. Кротова.. — Санкт-Петербург: Издательство Русской христианской гуманитарной академии, 2011. — С. 33—46. — 408 с. — 1000 экз. — ISBN 978-5-88812-402-4
- Карпенко М. А., Кириллина Е. В.,Левенфиш Е. Г., Прибульская Г. И. Гостиная // Пенаты. Музей-усадьба И. Е. Репина. Путеводитель / Научно-исследовательский музей Академия художеств СССР. Под редакцией Е. Г. Левенфиш. — Л.: «Советский художник», 1969. — 116 с. — 75 000 экз. — ISBN 978-5-9533-2765-7
- Шумихин Сергей Побег внука гения(ռուս.) // «Политический журналЪ» : Журнал. — М.: Управляющая компания ЗАО Медиа-Группа «Свобода слова», 2005. — В. 28 ноября. — № 40 (91). Архивировано из первоисточника 26 Ապրիլի 2013.
- Варебрус Леонид Русский Хельсинки: Юрий, сын Ильи(ռուս.) // «Иные берега» : Журнал. — М.: Союза театральных деятелей Российской Федерации, 2010. — № 1(17). Архивировано из первоисточника 16 Նոյեմբերի 2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Репин, его семья и потомки». Фотовыставка в музее-усадьбе И. Е. Репина «Пенаты»» (ռուսերեն). ФГБНУ «Научно-исследовательский музей Российской академии художеств». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
- «Выставка произведений Ю. И. Репина из собрания музея-усадьбы И.Е.Репина «ПЕНАТЫ»» (ռուսերեն). Портал Terijoki.spb.ru Зелиногорск. 2011 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - Должанский Роман Сын ответил за отца(ռուս.) // «КоммерсантЪ» : Газета. — М.: ЗАО «Коммерсантъ. Издательский дом», 2007. — В. от 12 сентября. — № 165 (3741).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Ռեպին» հոդվածին։ |
|