Մարգարտե վզնոցով կինը (նկար)
Մարգարտե վզնոցով կինը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր[1] |
տարի | 1660[2] |
բարձրություն | 55 սանտիմետր |
լայնություն | 45 սանտիմետր |
ստեղծման վայր | Դելֆտ[3][2] |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | կենցաղային ժանր[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Բեռլինի պատկերասրահ |
հավաքածու | Բեռլինի պատկերասրահ[1] |
սեփականատեր | Պիտեր վան Ռայուֆե, Barthold Suermondt? և Թեոֆիլ Թոր-Բյուրգեր |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/v/vermeer/03a/19woman1.html, https://artsandculture.google.com/exhibit/the-painting‘s-provenance-and-fate/LQKiKh4fYkcTJg?hl=de, https://artsandculture.google.com/story/young-woman-with-a-pearl-necklace/HAJCxcJda1BfJg?hl=de, https://artsandculture.google.com/asset/wd/kQFMVJh6zAXoxQ կայք | |
Ծանոթագրություններ | |
Young Woman with a Pearl Necklace by Johannes Vermeer Վիքիպահեստում |
«Մարգարտե վզնոցով կինը» (հոլ.՝ Vrouw met parelsnoer), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1664 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 55 × 45 սմ։ «Մարգարտե վզնոցով կինը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Բեռլինի պատկերասրահում (Բեռլին, Գերմանիա)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մարգարտե վզնոցով կինը» ստեղծագործությունում հեղինակը՝ Յան Վերմեերը պատկերել է երիտասարդ կնոջ, որն, ըստ երևույթին, բարձր դասի ներկայացուցիչ է հանդիսանում։ Կինը զբաղված է առավոտյան պճնազարդությամբ. պարանոցին է կապում մարգարտե վզնոցը՝ երկու դեղին ժապավենների օգնությամբ։ Կնոջ դեմքը հանգիստ է։ Ականջին նույնպես մարգարտե ականջօղ է, ինչը վկայում է, որ նա թանկարժեք զարդեր կրելու մեծ հակում ունի։ Տեսարանը խիստ բնորոշ է Վերմեերին՝ կենցաղային տեսարան և կանայք։ Այս հերոսուհին կա նաև Վերմեերի այլ նկարներում՝ «Սիրային նամակ» և «Նամակ գրող կինը»։
Մորթով երիզված դեղին կիսամուշտակ հագած կինը կիսադեմով է կանգնած հանդիսատեսի նկատմամբ. արևի ճառագայթները պատուհանից ներս են թափանցել և ընկել կնոջ վրա՝ ամբողջովին լուսավորելով վերջինիս։ Կտավում տեղ գտած մնացած դետալները խիստ բնորոշ են Վերմեերի վրձնին։ Կտավում հեղինակը օգտագործել է կապույտ և դեղին գույների երանգներ, արեգակի լույս, վարագույր, ֆոնի սպիտակ պատ, հերոսի արտահայտիչ դիմագծեր, կենցաղային իրեր և այլն։ Կնոջ մոտ գտնվող զարդասեղանին Վերմեերը նկարել է հետևյալ իրերը՝ ջրով լցված կոնք, սանր, դիմափոշու վրձնիկ։ Հնարավոր է, որ վերջինս խորհրդանշում է բարձր դասի երիտասարդ կանաց թեթևամտությունը, տնային հոգսերից ազատվածությունը և դատարկ գործերով զբաղվելու հակվածությունը։ Լուսամուտի շրջակալի զարդանկարը հանդիպում է նաև Վերմեերի այլ կտավում՝ «Երիտասարդ կինը ջրի սափորով»։
«Մարգարտե վզնոցով կինը» ստեղծագործության մեծ մասը զբաղեցնում է ֆոնի սպիտակ պատը, որը թույլ է տվել, որ նկարիչը կնոջն առավել արտահայտիչ դարձնի ու հանդիսատեսի ուշադրությունը սևեռի կնոջ վրա, ոչ թե հարակից առարկաների վրա կենտրոնանա։ Դեղնաթույ վարագույրը գունային հավասարակշռություն է ստեղծում կնոջ նույնագույն հագուստի հետ։ Ձախ կողմում Վերմեերը պատկերել է մուգ կապույտ սփռոց, որով հակադրություն է ստեղծել սպիտակ ֆոնի հետ և ապահովել նկարի երկրաչափական հորինվածքի ամրապնդումը։
Վերմեերի ամենանուրբ միկրոսկոպիկ վրձնահարվածները վկայում են նրա գեղարվեստական առանձնահատկությունների մասին։ Մի քանի սպիտակ-գորշ շերտերի շնորհիվ Վերմեերը և բարոկկո դարաշրջանի շատ նկարիչներ կտավներին տվել են առավելագույն բնականություն։ Շնորհիվ դրա պատմաբանները հնարավորություն ունեն դետալ առ դետալ ուսումնասիրել այդ ժամանակների ամենօրյա կենցաղը։ 17-րդ դարի երկրորդ կեսին մորթե հանդերձանքը լայնորեն տարածված էր Նիդերլանդներում խիստ երկարաշունչ ու տևական ձմեռների հետևանքով։ Նկարում պատկերված կիսամուշտակը սովորական էր այդ ժամանակների տնային կեցաղավարության մեջ։
Պատուհանի ձախ կողմում հեղինակը պատկերել է եբենոսյան փայտից սև շրջանակով հայելի։ Այն վկայում է տերերի հարստության և բարձր հասարակական դիրքի մասին։ Հայելին, որը շատ է նկարել Վերմեերը, կարող են խորհրդանշել նաև կանացիություն, սնափառություն, կանացի բնույթի երկվություն և նույնիսկ մահ[4]։ Վերջին կարծիքին է եղել նաև սյուրռեալիզմի կարկառուն ներկայացուցիչ Սալվադոր Դալին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDimages (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 http://www.smb-digital.de/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=863178&viewType=detailView
- ↑ https://artsandculture.google.com/exhibit/the-painting‘s-provenance-and-fate/LQKiKh4fYkcTJg?hl=de
- ↑ Norbert Schneider. Vermeer. La obra completa. 1994
- ↑ Михаил Ямпольский. «Память Тиресия. Интертекстуальность и кинематограф», с. 299
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Piero Bianconi, István Schlégl: Das Gesamtwerk von Vermeer. Kunstkreis, Luzern 1967
- Junge Dame mit Perlenhalsband. In: Johannes Vermeer. Ausstellungskatalog National Gallery of Art, Washington, Mauritshuis, Den Haag 1996. Deutsche Ausg. Stuttgart 1996. S. 152–155. ISBN 90-400-9804-2
- Thierry Greub: J. Vermeer van Delft. Junge Dame mit Perlenhalsband. (Der Kunstbrief.) Berlin 2003. ISBN 978-3-7861-2448-1
- Mark von Schlegell: High Wichita Übers. von Simon Elson. Berlin 2011. ISBN 978-3-88221-620-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարտե վզնոցով կինը (նկար)» հոդվածին։ |
|
|