Jump to content

Գինու գավաթը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գինու գավաթը
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1] և Jan Vermeer van Haarlem the Elder?
տարի1650[2] և 17-րդ դար[3]
բարձրություն67,7 սանտիմետր[2]
լայնություն79,6 սանտիմետր[2]
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր[1]
նյություղաներկ, կտավ[3] և ներկեր[3]
գտնվում էԲեռլինի պատկերասրահ[3]
հավաքածուԲեռլինի պատկերասրահ[1] և Բեռլինի պատկերասրահ[3]
սեփականատերԲեռլինի պատկերասրահ
https://www.wga.hu/html/v/vermeer/02c/11drink0.html, https://www.wga.hu/html/v/vermeer/02c/11drink1.html, https://www.wga.hu/html/v/vermeer/02c/11drink2.html, https://www.wga.hu/html/v/vermeer/02c/11drink3.html, https://www.wga.hu/html/v/vermeer/02c/11drink4.html կայք
Ծանոթագրություններ
 The glass of wine by Johannes Vermeer Վիքիպահեստում

«Գինու գավաթը» (այլ անվանումներ՝ «Տիկինն ու ազնվայրը գինի են խմում», հոլ.՝ Het glas wijn), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարը։ Կտավը հեղինակը վրձնել է 1658 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 66.3 × 76.5 սմ։ Այսօր «Գինու գավաթը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է գերմանական Բեռլինի պատկերասրահում։

Պատմություն և սյուժե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Վերմեերը 27 տարեկան հասակում էր, երբ նկարեց «Գինու գավաթը» ստեղծագործությունը։ Արվեստի պատմաբան Վալթեր Լիդտկեն մի առիթով գրել է[4].

Ոչ մի գեղարվեստական վերլուծություն չի կարող ներկայացնել առավել մաքուր գեղեցկությամբ ու անսովոր նրբությամբ նկար, որպիսին է «Գինու գավաթը» ստեղծագործությունը։ Այն կարելի է համարել Վերմեերի ամբողջովին հասունացած աշխատանքներից մեկը։
- Վալթեր Լիդտկե

Սեղանի շուրջ նստած մարդկանց և գինի համտեսող կանանց նկարելու գաղափարը Յան Վերմեերի մոտ առաջացել է Պիտեր դե Հոոխի վրձնին պատկանող «Հոլանդական բակ» կտավի ազդեցությամբ։

Սակայն Յան Վերմեերի նկարը բավականաչափ տարբերվում է Պիտեր դե Հոոխի աշխատանքից։ «Գինու գավաթը» ստեղծագործության ինտերիերը լրիվ այլ է, այն ինչ-որ սենյակի մեջ է, իսկ նախատիպը հանդիսացող կտավի ինտերիերը բացօթյա տեսարան է։

Կտավի երկու հերոսների հանդերձանքը, ասեղնագործ սփռոցը, դիմացի պատին փակցրած նկարի ոսկեջրված շրջանակը, ինչպես նաև ձախ կողմում գտնվող պատուհանի վիտրաժի վրայի զինանշանը ենթադրում են հարուստ պաճուճանքի մասին, ինչը բացակայում է «Հոլանդական բակ» ստեղծագործությունում[5]։

Պիտեր դե Հոոխ, Հոլանդական բակ, մոտավորապես 1657 թվական

Կտավում ներկայացված տեսարանն իրենից ենթադրում է սիրատածության կամ հոգածման ինչ-որ մի տարատեսակ։ «Գինու գավաթը» ստեղծագործության գործող հերոսները երկուսն են՝ տղամարդը և գինի ըմպող կինը, որոնց ինքնությունը բացահայտված չէ[6][7]։ Կինը, որի ձեռքին գինու գավաթն է, դատարկել է ցվերջ ու պահել է շուրթերին։ Իսկ տղամարդը, որը հետևում է կնոջը, փորձում է հնարավորինս շատ գինի խմեցնել կնոջը։ Դիմացի աթոռին Յան Վերմեերը նկարել է երաժշտական գործիք՝ քնար, իսկ սեղանին՝ նոտաների ձեռնարկներ[6][7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/242337
  2. 2,0 2,1 2,2 http://www.smb-digital.de/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=870774&viewType=detailView
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.smb-digital.de/eMuseumPlus?service=ExternalInterface&objectId=870774
  4. Liedtke, 2001, էջ 376—378
  5. Wheelock, 1995, էջ 68
  6. 6,0 6,1 «The Glass of Wine». essential vermeer.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  7. 7,0 7,1 «Vermeer's The Glass of Wine». Քան ակադեմիա. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 30-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինու գավաթը (նկար)» հոդվածին։