Jump to content

Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Ուրմիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայերը Ուրմիայումից)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Եկեղեցու արտաքին տեսքը
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունԱրևելյան Ադրբեջան
ԹեմԱտրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ճարտարապետական տիպբազիլիկա
Կառուցման ավարտ18-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Քաղաքի հիմնական եկեղեցին է։

Հայերն Ուրմիայում և նրա շրջակայքում բնակվել են դեռ վաղ միջնադարից՝ ասորիների հետ միասին։ Շրջակա գավառների հայությունը 20-րդ դարի սկզբին կազմել է մինչև 6000 բնակիչ, այդ թվում գավառի կենտրոն Ուրմիա քաղաքում՝ 350 հոգի (1905)։ Հայկական և հայաբնակ գյուղերի թիվը հասնում էր երեք տասնյակի, որոնցից մինչև այժմ իր ինքնությունը մասամբ պահել է Գարդաբադը։ Թեև հայկական գյուղերից որոշներն ունեցել են փոքր եկեղեցիներ կամ մատուռներ, հիմնական եկեղեցին եղել է սուրբ Ստեփանոսը՝ կառուցված 18-րդ դարում[1]։

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքական բանակը մտնում է Ուրմիա, կոտորածի ենթարկում հայ և ասորի բնակչությանը։ Հայերի մոտ կեսը տեղափոխվում է Հայաստան։ 1948 թվականին Ուրմիայի 29 գյուղերում ապրել է շուրջ 3 հազար հայ (մեծ մասը 1946 թվականին ներգաղթել է հայրենիք)։ 21-րդ դարի սկզբին Ուրմիայում շարունակում են ապրել սակավաթիվ հայկական ընտանիքներ։ Տեղացի Էդիկ Մեջլումյանի միջոցներով 2002 թվականին վերաբացվում է հարյուրամյա հայկական եկեղեցին, նոր շունչ առան տեղի հայկական դպրոցն ու մանկապարտեզը[2]։ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կարգադրությամբ բարերարը պարգևատրվել է կաթողիկոսության Ասպետի շքանշանով[3]։ Դրանից հետո եկեղեցի են այցելում ոչ միայն հայ ուխտավորներ, այլև բարձրաստիճան պաշտոնյաներ[4][5]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ստեփանոսը բազիլիկ կառույց է, երեսպատված ծիրանագույն քարով։ Ունի մեկ զանգակատուն, որը հիմնական շենքի ձախ կողմում է։ Եկեղեցու կենտրոնական հատվածում բարձրանում է ութանիստ թմբուկով գմբեթը։ Ներսից եկեղեցին ամբողջությամբ գիպսապատ է, ունի եռակամար ��որան։ Կենտրոնական հատվածում է Մարիամ Աստվածածնի պատկերը՝ մանուկ Հիսուսը ձեռքին[6]։

Եկեղեցուն կից կառուցված է մարզադահլիճ, մշակութային հանդիսությունների սրահ[7], որտեղ պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ[8], ինչպես նաև՝ հարգանքի հիշատակի տուրքեր[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ատրպատականի հայոց թեմ, «Արտազ» ամսագիր, Հայերն Ուրմիայում
  2. «Ուրմիայի «Նայիրի» մանկապարտէզը ընտրեց իր ծնողական խորհուրդը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  3. Ուրմիայում օծվել է Ս.Ստեփանոս վերակառուցված եկեղեցին
  4. ԻԻՀ Մշակոյթի փոխնախարարի այցը՝ Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցի(չաշխատող հղում)
  5. Քաղդէացիների պատրիարքը այցելեց Ուրմիայի հայոց Ս. Ստեփանոս եկեղեցի(չաշխատող հղում)
  6. ««Տասն կուսանաց»-ի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  7. «Միջինքի հաւաքոյթ Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի կազմակերպութեամբ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  8. Հայ Մշակոյթի տօնի առթիւ կազմակերպւած շքեղ միջոցառում՝ Ուրմիայում(չաշխատող հղում)
  9. «Ապրիլեան նահատակաց տօնը հանդիսաւոր սբ. պատարագով նշւեց Ուրմիայում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։