Անտուան Սևրուգին
Անտուան Սևրուգին | |
---|---|
Ծնվել է | 1851[1][2] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան[3] |
Մահացել է | 1933[4][5][6][…] |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Ծնողներ | Վասիլ Սևրուգին Աչին Խանում |
Երեխաներ | Դարվիշ |
Ստորագրություն | |
Antoin Sevruguin Վիքիպահեստում |
Անտուան Վասիլի Սևրուգին (Սերունյան, Սեգրուվյան, Սևրիոգին կամ Սևրագին, Անտուան խան Վասիլի, 1851[1][2], Թեհրան, Իրան[3] - 1933[4][5][6][…], Թեհրան, Իրան), իրանահայ լուսանկարիչ, ով հայտնի է եղել Իրանում Ղաջարիների դինաստիայի (1785-1925) կառավարման ժամանակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտուան Սևրուգինը (իսկական ազգանունը հայտնի չէ, Սևրյուգինը քաղաքական կեղծանուն է) ծնվել է Թեհրանում ռուսական դեսպանատանը՝ Վասիլ Սևրուգինի (ունի հայկական արմատներ) և արմատներով Ագուլիսցի Աչին Խանումի ընտանիքում։ Հայրը եղել է ռուս դիվանագետ Թեհրանում, ով ձիարշավի ժամանակ մահացել է դժբախտ պատահարից։ Ընտանիքը տեղափոխվել է Վրաստան, որտեղ Անտուանն ստացել է միջնակարգ կրթություն, սովորել է նկարչություն և զբաղվել է լուսանկարչությամբ։
Լուսանկարիչ Դմիտրի Երմակովի (1845-1916) ազդեցության ներքո Անտուանը տեղափոխվում է Պարսկաստան՝ ստեղծելու այդ երկրի կյանքի ու կենցաղի ֆոտովավերագրությունը։ Եղբոր Կոլյայի հետ մեկնում են Ադրբեջան, որտեղից անցնում են Քուրդիստան, Լոռեսթան։ 1883 թվականին եղբոր հետ միասին Թեհրանում հիմում են լուսանկարչատուն[7]։
Անտուան Սևրուգինը ամուսնացել է իրանահայ Լուիզա Գուրգենյանի հետ և ունեցել են 7 երեխա։
Սևրուգինի հաջողությունները գրավում են արիստոկրատիայի ուշադրությունը, և նրան հրավիրում են Նասր ադ Դին Շահի պալատ, որտեղ նա դառնում է պալատի բարձրաստիճան լուսանկարիչը՝ և արժանանանում «Խան» տիտղոսի։
Սևրուգինի աշխատանքները արժանանում են նաև միջազգային ուշադրության, որի արդյունքում Եվրոպայի էթնոգրաֆիկ թանգարանները ձեռք են բերում նրա դիմանկարչական գործերից իրենց գիտական հավաքածուն համալրելու համար։ Գերմանացի պատմաբան Ֆրիդրիխ Սարը պատվիրում է նրան ուղևորվել դեպի Պարսկաստանի հարավ և հարավ-արևմուտք և լուսանկարել Աքեմենյան և Սասանյան ժայռերը և Նաքշե-Ռուստամի գերեզմանները։
1908 թվականի հեղափոխության ժամանակ Սևրուգինի ֆուսանկարչատունն ավերվում և ոչնչանում է։ 7000 լուսանկարներից պահպանվում են 2000, որոնց մեծ մասը առգրավվում է Ռեզա-Շահ Փահլավիի կողմից։ Պահպանված 696 նեգատիվներ ցուցադրվում են Սմիթսոնյան ինստիտուտում։
Անտուան Սևրուգինը մահացել է 1933 թվականին երիկամների հիվանդությունից և թաղված է Թեհրանում։
2015 թվականին Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուն համալրվել է լուսանկարիչ Անտուան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի աշխատանքներով[8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մուրացկան Թեհրանում
-
Երկու կանայք և մանչուկը հարեմում, Բրուքլինի թանգարան
-
ծեսեր
-
«Արծաթներով զարդարված աղջիկը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Online Archive of California
- ↑ 2,0 2,1 https://rietberg.ch/en/exhibitions/iran
- ↑ 3,0 3,1 3,2 online image library Nederlands Fotomuseum
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names
- ↑ 6,0 6,1 6,2 Photographers’ Identities Catalog
- ↑ SEVRUGUIN, Antoin
- ↑ Սևրուգյանների ընտանեկան հավաքածուն՝ Մատենադարանին(չաշխատող հղում)
- L.A. Ferydoun Barjesteh van Waalwijk van Doorn, Gillian M.Vogelsang-Eastwood (eds.), Sevruguin's Iran / Iran az negah Sevruguin, Late nineteenth century photographs of Iran from the National Museum of Ethnology in Leiden, Netherlands, Teheran/Rotterdam 1378/1999.
- Bohrer, Frederick N., ED. Sevruguin and the Persian Image. London: University of Washington Press, 1999.
- Iraj Afshar, ‘Some remarks on the early history of photography in Iran’ in Qajar Iran; political, social and cultural change, 1800-1925, E.Bosworth, C. Hillenbrand (eds.), Edinburgh 1983, pp. 262–2.
- Iraj Afshar, Ganjine-ye aks-haye Iran. hamrah-e tarikhche-ye vorud-e akkasi be Iran, A treasury of early Iranian Photographs together with a concise account of how photography was first introduced in Iran, Teheran 1371/1992.
- Exhibition of Antoin Sevruguin's Photographs( Արխիվացված 2009-10-27 Wayback Machine 2009-10-25) at geocities.com
- Myron Bement Smith Collection, Subseries 2.12: Antoin Sevruguin Photographs
- Stephen Arpee Collection of Sevruguin Photographs
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Antoin Sevruguin 1840 1933 Iran Photography
- Sevruguin's Images of the Orient: Cultural Migrants Between Armenia and Persia
- Antoin Sevruguin Photographs, Freer Gallery of Art and Arthur M. Sackler Gallery Archives, Smithsonian Institution, Washington D.C., U.S.A. Արխիվացված 2014-07-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Սևրուգին» հոդվածին։ |
|