Jump to content

Լորիս Ճգնավորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորիս Ճգնավորյան
Ծնվել էհոկտեմբերի 13, 1937(1937-10-13)[1] (87 տարեկան) կամ հոկտեմբերի 12, 1937(1937-10-12)[2] (87 տարեկան)
Բորուջերդ, Լոռեսթանի նահանգ, Իրան
Երկիր Պահլավական Իրան,  Իրան,  Հայաստան և  Ավստրիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտության ուսուցիչ
ԿրթությունՄիչիգանի համալսարան
Պարգևներ
 Loris Tjeknavorian Վիքիպահեստում

Լորիս Հայկազի Ճգնավորյան (հոկտեմբերի 13, 1937(1937-10-13)[1] կամ հոկտեմբերի 12, 1937(1937-10-12)[2], Բորուջերդ, Լոռեսթանի նահանգ, Իրան), ժամականակից իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իրանում 1937 թվականին։ 1950-1954 թվականներին սովորել է Թեհրանի կոնսերվատորիայում (ջութակի բաժին), 1961 թվականին ավարտել Վիեննայի երաժշտական ակադեմիայի, ջութակի և կոմպոզիցիայի բաժինները, 1963-1964 թվականներին կատարելագործվել Ձալցբուրգի Մոցարտեումում և 1965-1966 թվականներին՝ Միչիգանի համալսարանում։

1970-1975 թվականներին՝ Իրանի մշակույթի նախարարության ժողովրդական երաժշտության արխիվի տնօրեն և ներկայացուցիչ-կոմպոզիտոր, օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, Փեհլևի մշակութային հիմնադրամի գլխավոր երաժշտական տնօրեն։ 1975 թվականից ապրել և աշխատել է Վիեննայում, Նյու Յորքում, Լոնդոնում։ 1978 թվականին Լոնդոնում հիմնել է Հայ երաժշտության ինստիտուտը։ 1989 թվականից գործունեություն է ծավալել Հայաստանում, 1989-1998 և 1999-2000 թվականներին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր[3]։ 2010 թվականից ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է[4][5][6]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճգնավորյանը գրել է 5 օպերա, Ռեքվիեմ և բազմաթիվ երաժշտական ստեղծագործություներ։ Նա 45-ից ավելի կինոնկարների երաժշտության հեղինակ է։ Նա ղեկավարել և համերգներով հանդես է եկել Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հունգարիայում, Իրանում, Ֆինլանդիայում, նախկին ԽՍՀՄ-ի երկրներում, Հայաստանում, Թաիլանդում, Հոնկոնգում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Դանիայում, Իսրայելում և այլուր[7]։ 1970 թվականին Իրանի մշակույթի նախարարը Ճգնավորյանին հրավիրում է Իրան և նշանակում է Թեհրանի Ռուդաքի օպերային թատրոնի նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1988 թվականի Մեծ երկրաշարժից հետո ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան և 1991 թվականին ոտքով քայլել է մինչև Գյումրի, որպեսզի երկրաշարժից ավերված քաղաքի համար դրամահավաք կազմակերպի և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի, այդ օրերին նկարահանվեց մի կինոնկար՝ «Ուխտագնացություն դեպի Գյումրի», որի սցենարի հեղինակը Հրաչուհի Տատուրյանն էր։ Ճգնավորյանը մեծ ներդրում ունի նաև Հայաստան�� անկախության ճանաչման գործում, նա այդ օրերիրին կազմակերպեց ﬔծ համերգ՝ «Այո Անկախությանը» ի նպաստ ժողովրդի կողմից անկախության ճանաչմանը։

  • «Աղավնու վանքը», 1961
  • «Ռոստամ և Զոհրաբ», 1962-1964
  • «Փարդիս և Փարիսա», 1972
  • «Ֆանտաստիկ», 1958-1961
  • «Սիմորգ», 1975
  • «Օթելլո», 1984
  • Քույրը՝ Արշալույս Հայկազի Ճգնավորյան-Այզենբաուեր (13.10.1937, Բորուջերդ), քիմիական գիտությունների դոկտոր։ Եղել է ՄԱԿ-ի արդյունաբերական տեխնոլոգիայի բաժնի տնօրեն։ Որդին՝ Էմանուել Ճգնավորյանը, ջութակահար է և ապրում ու ստեղծագործում է Հայաստանից դուրս[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. «Լորիս Ճգնավորյանի մասին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. Լորիս Ճգնավորյանը ղեկավարելու է Գլենդեյլի սիմֆոնիկ նվագախումբը
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  6. Լորիս Ճգնավորյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
  7. Աշխարհի հայ երաժիշտներ. Երևան: Անտարես. 2014. էջ 46.
  8. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալով պարգևատրելու մասին
  9. «Լորիս Ճգնավորյանի որդին ազատվեց բանակից. Ճգնավորյանի նկատմամբ 2017 թվականից հարուցված է քրգործ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով» հոդված aravot.am լրատվական կայքում, (արխիվացված 10․03․2022թ․)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորիս Ճգնավորյան» հոդվածին։