Jump to content

Բուլանըք (Մուշի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոփից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոփ (այլ կիրառումներ)


Կոփ, ավան Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառակում։ Գտնվում էր Բուլամա (Բուալն) լճի հյուսասային կողմում, համանուն լեռներից հյուսիս-արևմուտք, Բլեջան լեռան ստորոտում, Կոփ գետի ափին։ Հանդիսանում էր Բուլանըխ գավառակի վարչական կենտրոնը։

Ավանդապատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդության Տիրան թագավորի հրամանով սուրբ Դանիել ասորու դիակը սայլով տեղափոխու ժամանակ սայլի կոփն ընկնում է։ Դրա պատճառով էլ գյուղը կոչում են Կոփ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանը գտնվում էր գյուղամիջյան բանուկ խաչմերուկում, որը կապված էր Մանազկերտ և Մուշ քաղաքների հետ։

Կոփ գյուղի մասին առաջին հիշատակությունները եղել են X դարի ձեռագրերում։ Հնագույն ժամանակներում գյուղի մոտ Մենուա թագավորը կառուցել է ոռոգիչ ջրանցք։

1895 թ.-ին Կոփը կողոպտվել է թուրքերի կողմից։ 1915 թ.-ի հուլիսի 13-ին ռուսական զորքերը գրավեցին Կոփը, սակայն շուտով թուրքական զորքը վերագրավեց այն, և Կոփի բնակիչների մեծ մասը զոհվեց, մի մասին հաջողվեց ռուսական զորքի և հայ կամավորների հետ անցնել Արևելյան Հայաստան։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականին ուներ 450, 1909 թվականին ուներ 500 տուն բնակիչ, որից 340-ը՝ հայեր, մնացածը իսլամ դավանանքի, 1914 թվականին՝ 600 տուն հայ և 150 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և առևտրով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին Կոփում կար երեք եկեղեցի` Ս. Աստվածածին, Ս. Թուխ Մանուկ և Ս. Գևորգ։ Բացի այդ կային 3 կիսավեր մատուռ և մի մզկիթ։ Ավանից մոտ 1 կմ հարավ–արևելք կար վանք՝ Ս. Դանիել անունով։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանն ուներ վարժարան, որը 1871 թվականին կառուցվել էր Գարեգին Սրվանձտյանի ջանքերով։ Վարժարանում ուսանում էր 55 աշակերտ։

Անվանի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոփում են ծնվել.[1]

  • Սողոմոն Տարոնցին (1905-1971) - գրող
  • Քրիստափոր Թափալցյանը (1911-1967) - գրող
  • Զարզանդ Դարյանը (1912-1984) - գրող
  • Մկրտիչ Ասլանյանը (1906-անհայտ) - գրող
  • Սահակ Մովսիսյանը` Բենսե (1867-1939) - բանահավաք

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 239
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 665